ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Աստղագուշակ․ 2022 թվականի ապրիլի 7
Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 2300 | 17:00 Ավելացրեց: brutyanlusine

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Նոր բան սովորեք, հարցեր տվեք, տեղեկատվություն հավաքեք: Այսօր դուք կարևոր բան իմանալու և պիտանի փորձ ձեռք բերելու հնարավորություն կունենաք: Օգտակար կլինեն հին ծանոթների հետ շփումները. նրանք ձեզ հետաքրքիր մի բան կպատմեն, լավ խորհուրդներ կտան, կհուշեն՝ դեպի ուր շարժվել:

Օրը լավը կլինի մտերիմների հետ ապագայի մասին խոսելու համար: Ամենահամարձակ ծրագրերը կդադարեն երևակայական լինելուց ու իրական գծեր ձեռք կբերեն: Դուք կհասկանաք՝ ինչից է պետք սկսել ու ինչպես գործել հետո, միաժամանակ նաև կպարզեք, թե ով է պատրաստ աջակցել ձեզ:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Օրը հարմար կլինի կարևոր աշխատանքային հանդիպման և այն մարդու հետ շփվելու համար, որին կուզենայիք տեսնել ձեր համախոհների շարքում: Ձեզ կհաջողվի լեզու գտնել նույնիսկ այն մարդկանց հետ, որոնք նախկինում քննադատորեն էին տրամադրված ու խոսել անգամ չէին ուզում: Նոր մասնագիտական հեռանկարներ կբացվեն, կպարզվի՝ ինչ է պետք անել շուտով կարիերայի սանդուղքով բարձրանալու համար:

Կուրախացնեն մտերիմների հետ զրույցները: Կարևոր չէ՝ ընդհանուր գործերի մասին կխոսեք, ընտանեկան խնդիրների, թե ապագայի ծրագրերի: Բոլոր դեպքերում կհաջողվի լուծում գտնել, որը բոլորին դուր կգա:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Անհանգիստ, բայց շատ հետաքրքիր օր է: Դուք պիտի միաժամանակ մի քանի գործով զբաղվեք, ընդ որում՝ ոչ միայն ձեր, այլև ուրիշի գործերով: Իրադարձություններն ամեն անգամ նախատեսվածի նման չեն զարգանա, իսկ անակնկալների պակաս չի լինի: Երբեմն ստիպված եք լինելու ոտքի վրա, առանց երկար մտածելու որոշումներ ընդունել: Ինտուիցիան կհուշի՝ ինչպես գործել: Դրա շնորհիվ դուք սխալներ չեք անի:

Հավանական են նորություններ, որոնք կուրախացնեն և՛ ձեզ, և՛ ձեր մտերիմներին: Չեն բացառվում հաճելի իրադարձություններն ընտանիքում: Եթե ընկերների ու հարազատների հետ ձեր հարաբերությունները վերջին շրջանում լարված էին, այսօր կհաջողվի վերջ տալ տարաձայնություններին ու վեճերին:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Օրը հարմար կլինի և՛ նոր, և՛ արդեն ծանոթ աշխատանքային խնդիրները լուծելու համար: Դուք ժամանակը զուր չեք վատնի, նպատակին տանող ամենակարճ ճամփան կգտնեք: Շատերին հետաքրքիր կլինի, թե ինչպես եք հաջողության հասել: Դրա մասին առանց ավելորդ համեստության պատմեք. թող շրջապատողներն իմանան, թե ինչքան բան գիտեք ու ինչքան բան եք կարողանում անել: Չի բացառվում՝ ինչ-որ մեկն ուզենա աշխատել ձեզ հետ ու շուտով գրավիչ առաջարկներ անի:

Անձնական հարաբերությունների տեսանկյունից օրը նույնպես շատ լավը կլինի: Դուք հեշտությամբ լեզու կգտնեք այն մարդկանց հետ, որոնց առաջին անգամ եք տեսնում, շատ բաների մասին կխոսեք մտերիմների հետ, կգտնեք սիրելիին ուրախացնելու ձևը:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Ինտուիցիան կհուշի, որ եկել է բաց խոսելու ժամանակը այն մասին, ինչը նախկինում միայն ակնկարկներով էիք շոշափում: Ձեր ուղղախոսությունն այսօր ոչ մեկին կոպտություն չի թվա: Հակառակը՝ հենց դրա շնորհիվ կհաջողվի խուսափել անհասկացողությունից, փոխադարձ դժգոհություններից: Հին գործնական կապերն ամրապնդելու և նորերը ձեռք բերելու հնարավորություն կլինի:

Գործեր սովորականից շատ կլինեն, բայց հանգստի ժամանակ էլ կունենաք: Ձեզ համար օգտակար կլինի պայմանների փոփոխությունը, այնպես որ՝ չարժե հրաժարվել ոչ մեծ ուղևորությունից կամ հետաքրքիր վայր այցելությունից:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Կարևոր բանակցությունները սպասվածից լավ կանցնեն: Ձեզ կլսեն նրանք, ովքեր նախկինում միայն սեփական տեսակետին են ուշադրություն դարձրել: Նոր համախոհներ ձեռք կբերեք, նրանց շարքում կլինեն ազդեցիկ մարդիկ: Եթե վերջին ժամանակներս աշխատանքի կամ բիզնեսի հետ կապված անսովոր գաղափարների շուրջ էիք մտածում, ապա հիմա արժե պատմել դրանց մասին:

Օրվա առաջին կեսը համեմատաբար հանգիստ կանցնի, իսկ ահա երկրորդը կարող է անսպասելի իրադարձություններ բերել, որոնց պատճառով խառնաշփոթ կլինի: Սակայն ձեզ կհաջողվի ոչինչ չմոռանալ ու չխառնել, ժամանակին անել այն ամենը, ինչ ծրագրել էիք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Օգտակար կլինի այն բանին նորովի նայելը, ինչը նախկինում սովորական ու ակնհայտ էր թվում: Դուք կտեսնեք այն, ինչ նախկինում չեք նկատել ու կհասկանաք, թե ինչպես կարելի է իրավիճակը դեպի լավը փոխել: Չի բացառվում՝ լրիվ նոր ծրագրեր ունենաք: Դրանց իրագործման հարցում կօգնեն մարդիկ, որոնք ձեզ բազմիցս են աջակցել:

Չնայած փոքրիկ տհաճություններից ու լարված պահերից այսօր խուսափել հազիվ թե ստացվի, բայց դուք կպահպանեք լավ տրամադրությունը: Դրանում կօգնեն հին ընկերների և մյուս մտերիմների հետ շփումները: Նրանք միշտ ձեր կողմից կլինեն ու ամեն հարցում կաջակցեն:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Այսօր տարաձայնություններից խուսափել հազիվ թե ստացվի: Ամենայն հավանականությամբ, դրանք կապված կլինեն աշխատանքի կամ բիզնեսի հետ: Գործընկերները ձեզ կարող է ճիշտ չհասկանան, ինչ-ինչ հասարակ բաներ պիտի մի քանի անգամ բացատրեք: Բայց դուք չեք բարկանա, այդ իսկ պատճառով կպահպանեք բոլորի հետ լավ հարաբերությունները:

Հավանական են փոքրիկ տնային թյուրիմացություններ, բայց այստեղ ամեն ինչ կհաջողվի արագ հարթել: Կուրախացնի ընկերների հետ հանդիպումը. նրանց հյուր գնացեք կամ ինքներդ հյուրընկալեք: Երեկոն հրաշալի կլինի ոչ մեծ գնումների համար: Դուք պիտանի իրեր կընտրեք ձեզ համար, նաև մի բան, որը կուրախացնի մտերիմներին:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Օրը լավը կլինի բանակցությունների և այն մարդկանց հետ հանդիպելու համար, որոնք կօգնեն ձեզ գաղափարների իրագործման հարցում: Ձեր ծրագրերի մասին այնպես կպատմեք, որ դրանցով կհետաքրքրվեն նույնիսկ նրանք, ովքեր դեռ վերջերս քննադատորեն էին տրամադրված: Նոր համախոհներ ձեռք կբերեք, որոնց հետ շուտով կընկերանաք: Հնարավորություն կունենաք արագ լուծել փաստաթղթերի ձևակերպման հետ կապված հարցերը: Այստեղ ձգձգումներ չեն առաջանա, ձեզ պետք եկած բոլոր մարդիկ տեղում կլինեն:

Հավանական են հանդիպումներ հին ծանոթների հետ: Չի բացառվում՝ անսպասելի իրենց մասին հիշեցնեն մանկության ու պատանեկության ընկերները: Հնարավորություն կունենաք վերականգնել այն սիրային հարաբերությունները, որոնց ավարտի համար զղջում էիք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Լավ է չշտապեք: Օրվա սկիզբը բարենպաստ կլինի, բայց ավելի հարմար կլինի հին գործերն ավարտելու, քան նոր բան սկսելու համար: Այս հատվածում ցանկացած որոշում ընդունելիս լավ մտածել է պետք: Չի բացառվում՝ հասկանաք, որ ճիշտ ընտրություն կատարելու համար ավելի շատ ինֆորմացիայի կարիք կա:

Ժամանակի ընթացքում դրական միտումների ազդեցությունը կուժեղանա, դուք կզգաք, որ պատրաստ եք կարևոր բան ստանձնել: Միանգամից օգնել ցանկացողներ կգտնվեն, ընդ որում՝ նրանց մեջ կլինեն և՛ հին ծանոթները, և՛ նրանք, ում դեռ բոլորովին վերջերս եք առաջին անգամ հանդիպել: Երեկոն կուրախացնի ընտանիքի անդամների հետ կապված հաճելի լուրերով:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Օրը հասարակ չի լինի, բայց հետաքրքիր և արդյունավետ կանցնի: Գործեր սպասվածից շատ կլինեն, բայց ամեն ինչից արագ գլուխ կհանեք: Չի բացառվում՝ դրանում օգնեն նոր ծանոթները, որոնց վրա ձեր տաղանդներն ու գիտելիքները ուժեղ տպավորություն կթողնեն: Հավանական է երկարաժամկետ համագործակցության սկիզբ:

Կարևոր հարցերը քննարկելու, ժամանակին պիտանի տեղեկատվություն ստանալու հնարավորություն կլինի: Դուք ուշադրություն կդարձնեք մանրուքներին, որոնք մյուսները չեն նկատել: Դա կօգնի արագ ճիշտ որոշումներ ընդունել, խուսափել ցավալի սխալներից:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Արդեն առավոտյան ինտուիցիան կհուշի, որ աստղերը ձեր կողմից են ու չի սխալվի այդ հարցում: Շատ բան հաջող կդասավորվի, դուք անհրաժեշտ արդյունքներն ստանալու, բարդ գործերից գլուխ հանելու համար մեծ ջանքեր գործադրելու կարիք չեք ունենա: Գործնական ոլորտում նոր հնարավորություններ կբացվեն, և դուք, իհարկե, բաց չեք թողնի դրանք:

Օրվա երկրորդ կեսը հաճելի պահեր է խոստանում սիրահարված Ձկներին, ինչպես նաև նշանի այն ներկայացուցիչներին, որոնք վերջին ժամանակներս տառապում էին ռոմանտիկայի պակասից: Հավանական են անակնկալներ, որոնք երկար կհիշվեն: Հնարավոր է՝ դուք լսեք հենց այն բառերը, որոնց վաղուց էիք սպասում:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 2300 | Ավելացրեց: brutyanlusine | Վարկանիշ: 0.0/0