Աստղագուշակ․ 2022 թվականի ապրիլի 6

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Աշխատեք փոքրիկ թյուրիմացությունների ու հեշտ լուծվող խնդիրների համար շատ չանհանգստանալ: Այսօր դուք հակված կլինեք շատ բան սրտին մոտ ընդունել, լրջորեն ապրումներ կունենաք մի բանի համար, որի վրա ազդել չեք կարող: Հետևեք ձեր տրամադրությանը, մռայլ մտքերին մի տրվեք: Օրը ավելի լավ կդասավորվի, եթե դրական ու գործնական տրամադրվեք:

Հեշտ չեն անցնի գործնական բանակցությունները: Մարդիկ, որոնց աջակցության վրա սովոր եք հույս դնել, միանգամից հավանության չեն արժանացնի ձեր գաղափարները: Բայց համախոհներ գտնել բոլոր դեպքերում կհաջողվի, և նրանց հետ միասին դուք հաջողության կհասնեք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 3, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 3։

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Օրն սկսեք օգտակար գործերով: Կարևոր չէ՝ դրանք հասարակ, թե բարդ, ձեզ ծանոթ, թե լրիվ նոր կլինեն. բոլոր դեպքերում դուք դրանցից հրաշալի գլուխ կհանեք: Կհաջողվի լուծել աշխատանքային հարցերը, որոնց պատճառով վերջին ժամանակներս տարաձայնություններ քիչ չեն եղել: Հաջող կլինի պետկազմակերպություններին դիմելը, կկարողանաք արագ ձևակերպել անհրաժեշտ փաստաթղթերը:

Օրվա երկրորդ կեսին կուզենաք շեղվել հոգսերից, իսկ նման հնարավորություն կհայտնվի: Այդ հատվածը հարմար կլինի ստեղծագործելու համար. դուք լավ գաղափարներ կունենաք, կուզենաք դրանք անհապաղ կյանքի կոչել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Օրը հրաշալի կլինի գործնական ու անձնական հանդիպումների, ամենատարբեր մարդկանց հետ շփվելու համար: Դուք հեշտությամբ լեզու կգտնեք և՛ հին ծանոթների, և՛ նրանց հետ, ում առաջին անգամ կհանդիպեք: Կհաջողվի արագ օգնականներ գտնել, եթե նրանց կարիքն ունենաք: Դրանում վերջին դերը չի խաղա ձեր հմայքը:

Առօրյա զբաղմունքները կարող են չափազանց ձանձրալի թվալ. չի բացառվում՝ լրիվ նոր բան ուզենաք: Բարեբախտաբար, արագ հետաքրքիր գործ կգտնեք: Հավանական են անսովոր ծանոթություններ, հանդիպումներ, որոնք ձեզ վրա ուժեղ տպավորություն կթողնեն: Չի բացառվում ռոմանտիկ պատմության սկիզբը:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Եթե լավ գաղափարներ ունենաք, ապա այսօր արժե կենտրոնանալ այնպիսի մարդկանց փնտրելու վրա, որոնք կօգնեն դրանց իրագործման հարցում: Շատ ազդեցիկ համախոհներ գտնելու, համախոհների թիմ հավաքելու և նրանց ոգեշնչելու հնարավորություն կլինի: Դժվարությունները ձեզ չեն վախեցնի. դուք անպայման կգտնեք բոլոր խոչընդոտները հաղթահարելու ձևը:

Անսովոր հանդիպումներ ու հետաքրքիր զրույցներ շատ կլինեն: Դուք մյուսներից վաղ արժեքավոր տեղեկատվություն կստանաք ու արագ կիրառում կգտնեք նրան: Միակ ոլորտը, որտեղ այսօր յուրահատուկ զգուշություն է պետք, ֆինանսներն են: Գնումների ու գործարքների հարցում շտապել չարժե:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Օրը հարմար կլինի ցանկացած պիտանի զբաղմունքի համար, դուք օգտակար բաներ կանեք և՛ ձեր, և՛ մյուսների համար: Ձեր գիտելիքներն ու փորձը պետք կգան շրջապատողներին, իսկ տաղանդներն աննկատ չեն մնա: Մարդիկ, որոնք նախկինում ձեզ հետ զգոն էին, կհասկանան, որ սխալ են եղել ու մտերմանալու առաջին քայլերը կանեն: Հավանական են հետաքրքիր առաջարկներ:

Աշխատանքի մասին օգտակար զրույցներ շատ կլինեն: Բաց մի թողեք ձեզ հետաքրքրող հարցերը գիտակ մարդկանց հետ քննարկելու հնարավորությունը: Այն, ինչ այսօր կիմանաք, շուտով կօգնի ձեզ ճիշտ որոշումներ ընդունել ու ծրագրերում որոշակիություն մտցնել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Կենտրոնացեք ձեր գործերի վրա և աշխատեք ուրիշների գործերին չխառնվել, եթե դրա անհրաժեշտությունը չկա: Օրը ամենահասարակը չի լինի, և դուք նպատակին հասնելու համար պիտի ջանքեր գործադրեք: Բայց ամեն ինչ կստացվի, եթե առաջնահերթությունները ճիշտ դնեք, ժամանակն էլ դատարկ բաների ու զրույցների վրա չծախսեք:

Օրվա առաջին կեսին լավ է ինքնուրույն գործեք, իսկ երկրորդը հարմար կլինի շփումների, համախոհներ փնտրելու, ջանքերը միավորելու համար: Ընկերների և մյուս մտերիմ մարդկանց հետ հանդիպումները նույնպես արժե երեկոյի համար ծրագրել. հենց այդ հատվածում ընդհանուր լեզու գտնելը հեշտ կլինի:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Ինչ-ինչ դժվարություններ կարող են ծագել օրվա սկզբին, բայց դրանք ձեր տրամադրությունը չեն փչացնի ու չեն ստիպի հրաժարվել ծրագրերից: Դուք ոգևորությամբ կստանձնեք բարդ գործերը, կգտնեք բոլոր խոչընդոտները հաղթահարելու ձևը: Ձեր համառությունը բոլորի սրտով չի լինի, բայց համախոհներին ու ընկերներին այն կուրախացնի:

Դրական միտումների ազդեցությունը ժամ առ ժամ կուժեղանա: Օրվա երկրորդ կեսը հրաշալի կլինի նոր նախաձեռնությունների համար: Հնարավորություն կունենաք սովորել մի բան, որը շուտով պետք կգա, կամ կարևոր բան կիմանաք: Լավ կանցնեն ուղևորությունները, հատկապես եթե դրանց ընկերների հետ միասին մեկնեք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Օրն արդյունավետ ու հետաքրքիր կանցնի, չնայած՝ այնքան էլ թեթև չի լինի: Մտածած ամեն ինչ միանգամից լավ չի ստացվի: Բայց անհաջողությունը ձեզ չի ստիպի հրաժարվել ծրագրերից: Դուք նոր փորձ կձեռնարկեք, և այն հաջող կլինի: Հաճույքով կօգնեն հին համախոհներն ու այն մարդիկ, որոնք ձեզ լավ գիտեն:

Այսօր ստանձնած ցանկացած գործի դուք կաշխատեք ստեղծագործաբար մոտենալ: Դա կօգնի ոչ միայն հաջողության հասնել, այլև հաճույք ստանալ նույնիսկ ամենահասարակ ու սովորական զբաղմունքներից: Լավ է հյուրեր ընդունեք, մտերիմներին ուրախացնեք հաճելի անակնկալներով:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Այսօր դուք պիտի լուրջ որոշումներ ընդունեք, զբաղվեք կարևոր գործերով, ձեզ վրա վերցնեք ուրիշների համար պատասխանատվությունը: Այդ ամենից հրաշալի գլուխ կհանեք. կօգնեն ինտուիցիայի հուշումներն ու փորձը, որի մասին ժամանակին կհիշեք: Հավանական են հաջող գործնական բանակցություններ, չեն բացառվում աշխատանքի կամ երկարաժամկետ համագործակցության մասին առաջարկները:

Տանը հնարավոր են անսպասելի ու զվարճալի պատահարներ, թյուրիմացություններ, որոնք սկզբում բոլորին կանհանգստացնեն, իսկ հետո կզվարճացնեն: Դուք հրաշալի լեզու կգտնեք մտերիմների հետ, լավ ժամանակ կանցկացնեք ձեզ համար թանկ մարդկանց հետ:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Օրվա սկզբին դուք պիտի միաժամանակ մի քանի գործով զբաղվեք, լուծեք ձեր և ուրիշների խնդիրները, մտածեք աշխատանքային խնդիրների մասին ու միաժամանակ կարգավորեք ընտանեկան թյուրիմացությունները: Դա հազիվ թե հեշտ լինի, բայց դուք հրաշալի գլուխ կհանեք և նույնիսկ կպահպանեք լավ տրամադրությունը:

Ժամանակի ընթացքում դրական միտումների ազդեցությունը կուժեղանա: Օրվա երկրորդ կեսը ուրախ լուրեր ու հաճելի հանդիպումներ է խոստանում: Որոշ Այծեղջյուրներ կկարողանան ծանոթանալ մարդկանց հետ, որոնց մասին նախկինում հետաքրքիր բաներ են լսել: Հնարավոր է ընկերական կամ ռոմանտիկ հարաբերությունների սկիզբ:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Օրն սկսեք կարևոր գործերից. առավոտյան դրանցից գլուխ հանելը համեմատաբար հեշտ կլինի, իսկ ավելի ուշ դժվարություններ կառաջանան: Լուրջ զրույցները, հատկապես՝ քիչ ծանոթ մարդկանց հետ, լավ է նույնպես երկար ժամանակով չհետաձգեք: Չի բացառվում՝ երեկոյան շրջապատողների հետ լեզու գտնելը դժվարանա:

Օրվա երկրորդ կեսը հրաշալի կլինի ավելի վաղ սկսած գործերն ավարտելու համար: Կարելի է զբաղվել տնային գործերով, ոչ մեծ, պիտանի գնումներ անել: Հավանական են հաջողություններ ուսման մեջ, բայց այստեղ համբերատարության ու ջանասիրության կարիք կլինի: Երեկոն ռոմանտիկ անակնկալներ է խոստանում, որոնք երկար կհիշվեն:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Օրվա սկզբին հավանական են դժվարություններ ու թյուրիմացություններ: Սակայն դրանց պատճառով շատ անհանգստանալ պետք չէ. իրավիճակը շուտով դեպի լավը կփոխվի: Ձեզ կօգնեն մարդիկ, որոնցից նման բան չէիք սպասում: Չի բացառվում՝ նոր համախոհներ հայտնվեն, և դուք կկարողանաք ցանկացած պարագայում հույս դնել նրանց վրա:

Օրվա երկրորդ կեսը հաջողություններ ու առաջընթաց է խոստանում գործնական բանակցություններում: Այդ հատվածը բարենպաստ կլինի անձնական հարաբերությունների տեսանկյունից: Դուք շատ բաների մասին կկարողանաք զրուցել մտերիմների հետ, պայմանավորվել ընդհանուր ծրագրերի մասին:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

Կարդացեք նաև



Որոնել