ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Աստղագուշակ․ 2022 թվականի ապրիլի 30
Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 1999 | 17:00 Ավելացրեց: brutyanlusine

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Կարևոր կլինի նոր իրավիճակում խուճապի չմատնվելը: Լսեք ինտուիցիայի ձայնը: Այն կհուշի, թե ինչպես կարող եք օգուտ քաղել տեղի ունեցողից, կօգնի խուսափել սխալներից, եթե ինչ-որ բան ծրագրի համաձայն չընթանա: Չի բացառվում՝ ստիպված լինեք ոտքի վրա որոշումներ ընդունել: Այստեղ հուզումների պատճառներ չեն լինի. դուք ամեն ինչ ճիշտ կանեք:

Հավանական են փոփոխություններ շրջապատողների հետ հարաբերություններում: Դուք կկարողանաք ընդհանուր լեզու գտնել նույնիսկ նրանց հետ, ում հետ առաջ հաշտ չէիք, իսկ ոչ վաղ անցյալի թշնամիներին համախոհներ կդարձնեք: Հնարավոր են հաջող զուգադիպություններ: Չի բացառվում՝ դրանցից մեկը սիրային պատմության սկիզբ դնի:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Հրաշալի օր է շփումների համար: Դուք կասեք այն, ինչ մտածում եք, և շրջապատողներին դա դուր կգա: Ձեր կարծիքը կլսեն մարդիկ, որոնք նախկինում դրանով չէին հետաքրքրվում: Դա օգտակար կլինի. դուք անսպասելի աջակցություն կստանաք, որը շատ տեղին կլինի: Բացի այդ, հնարավորություն կունենաք վերականգնել հին կապերն ու հաշտվել այն մարդկանց հետ, որոնց հետ վիճել էիք:

Օրը հարմար կլինի ֆինանսական հարցերը լուծելու համար: Դուք կնքած գործարքների համար չեք զղջա, գնումներն էլ հաջող կլինեն: Որոշ Ցուլեր անսպասելի գումար կստանան նոր աղբյուրից:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Ամպերում մի սավառնեք: Օրը հաջող կդասավորվի, եթե իրատես լինեք, կենտրոնանաք ոչ թե երազանքների, այլ ծրագրերի վրա, որոնք իսկապես կարելի է իրագործել: Հավանական են անսովոր իրադարձություններ, զարմանալի զուգադիպություններ: Դրանց շնորհիվ ձեր առաջ գրավիչ հեռանկարներ կբացվեն, և այստեղ կարևոր կլինի խուճապի չմատնվելն ու ձեր շանսը բաց չթողնելը:

Լսեք մտերիմների խորհուրդները: Մարդիկ, որոնք ձեզ լավ գիտեն, կարող են հուշել՝ ինչպես է լավ գործել, ինչպես նաև ցույց տալ այն, ինչն առաջ ձեզ համար աննկատ է մնացել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Մի շտապեք ու հույզերին մի տրվեք: Այսօր շատ կարևոր կլինի չմտածված արարքներից խուսափելը, չտաքանալն ու մտերիմների հետ չվիճելը, եթե դրա կարիքը չկա: Աշխատեք պրովոկացիաներին չտրվել: Օգտակար կլինի շփումներին ընտրողաբար մոտենալն ու ձեզ քննադատող, ձեր տրամադրությունը փչացնող մարդկանցից հեռու մնալը:

Արժե վերադառնալ այն գործերին, որոնք երկար ժամանակ անել չէիք կարողանում: Այսօր կհասկանաք՝ ինչպես ավարտին հասցնել դրանք ու ստանալ անհրաժեշտ արդյունքը: Հավանական են ոչ մեծ դրամական մուտքեր ու նվերներ:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Մտածեք: Այսօր դուք բարդ հարցերին պատասխաններ ստանալու, կարևոր խնդրի լուծման բանալին գտնելու հնարավորություն կունենաք: Պետք կգա շատ վաղուց ստացած ինֆորմացիան. դրա շնորհիվ դուք գլուխ կհանեք ներկայումս ստեղծված իրավիճակից, ճիշտ եզրակացություններ կանեք: Շրջապատողների խորհուրդները հազիվ թե օգտակար լինեն, իսկ ահա շեղել կարող են: Այնպես որ՝ մի շտապեք հետևել դրանց:

Օրը հաճելի հանդիպումներ ու հետաքրքիր զրույցներ է խոստանում այն Առյուծներին, որոնք կուզենան բազմամարդ միջոցառումների այցելել: Չի բացառվում՝ պատահական հանդիպեք մեկին, ում վերջերս շատ էիք ուզում տեսնել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4:

ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Հանդիպեք այն մարդկանց հետ, որոնց կուզենայիք դուր գալ: Այդ մարդկանց վրա լավ տպավորություն թողնելն այսօր դժվար չի լինի. բավական կլինի ձեզ բնական ու անբռնազբոս պահեք. դա շատերի սրտով կլինի: Կհաջողվի զրուցել հենց նրա մասին, ինչը ձեզ շատ է հետաքրքրում: Նման զրույցները շատ օգտակար կլինեն, հետաքրքիր մտքեր կտան ձեզ:

Լավ կանցնեն ուղևորությունները, և կարևոր չէ՝ դրանք նախապես եք ծրագրել, թե վերջին պահին եք որոշում ընդունել: Մտերիմները հաճույքով կընկերակցեն ձեզ, ճանապարհին ձանձրանալու առիթ չի լինի:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Մի շտապեք ստանձնել բարդ գործերը: Առավոտը ավելի հարմար կլինի հաճելի, դատարկ, տրամադրություն բարձրացնող, թեկուզ՝ օգուտ չտվող զբաղմունքների համար: Կուրախացնեն ընկերների հետ շփումները: Հնարավոր է՝ նրանցից խելամիտ խորհուրդներ ստանաք: Կարող եք ոչ մեծ գնումներ անել, որոնց համար հաստատ չեք զղջա:

Օրվա երկրորդ կեսը շատ արդյունավետ կանցնի: Դուք կհասկանաք՝ ինչպես գլուխ հանել նրանից, ինչը երկար ժամանակ չի ստացվել և նպատակին տանող առաջին քայլերը կանեք: Կհաջողվի հանգիստ քննարկել անձնական ու գործնական բնույթի կարևոր հարցերը: Չի բացառվում՝ ինչ-որ մեկի հետ պայմանավորվեք համագործակցության մասին:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Ուշադիր եղեք: Այսօր լավ է շտապողական որոշումներ չընդունեք ու խոստումներ չտաք, եթե թեկուզ մի փոքր կասկած ունեք, որ կարողանալու եք դրանք կատարել: Օրվա առաջին կեսին հավանական են փոքրիկ թյուրիմացություններ: Դրանք կարող են շեղել ձեզ, նույնիսկ կարճ ժամանակով փչացնել ձեր տրամադրությունը: Բայց շուտով դրական միտումների ազդեցությունը կուժեղանա, և ամեն ինչ կհարթվի:

Ինչքան երեկոն մոտենա, այնքան շատ նոր գաղափարներ կունենաք: Առաջին հայացքից դրանք բոլորը հրաշալի կթվան, բայց եթե մեկ անգամ էլ մտածեք, ապա անպայման կտեսնեք դրանց թույլ տեղերը: Օգտակար կլինի այն մարդկանց հետ խորհրդակցելը, որոնց վստահում եք: Նման մարդկանց հուշումները ձեզ հետ կպահեն սխալներից:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Քչով մի բավարարվեք: Սա այն օրն է, երբ արժե ձեր առաջ բարձր նպատակներ դնեք. ամենայն հավանականությամբ ձեզ կհաջողվի հասնել դրանց, և դա արագ տեղի կունենա: Անսպասելիորեն կօգնեն մարդիկ, որոնցից նման բան չէիք սպասում: Նոր համախոհների հետ շփումները հաճելի կլինեն, շուտով կընկերանաք նրանց հետ:

Երբեմն հեշտ չի լինի հին ծանոթների հետ լեզու գտնելը: Կթվա, թե նրանք ձեզ սխալ են հասկանում, կամ դժգոհ էին ու թաքցրել են դա: Անկեղծ զրույցը կօգնի ամեն ինչ պարզաբանել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Արեք այն, ինչ ինքներդ հարմար կգտնեք. ինտուիցիան կհուշի, թե ինչի վրա արժե կենտրոնանալ, ինչին ուշադրություն դարձնել: Դուք ժամանակը նախապես անհույս նախագծերի վրա չեք վատնի կամ ջանքեր չեք գործադրի՝ հասնելու մի բանի, ինչը մեկ ուրիշի համար է կարևոր: Ճիշտ է, ոչ բոլորին դուր կգան ձեր գործողությունները, բայց ձեզ հազիվ թե ինչ-որ մեկը քննադատի:

Օրվա առաջին կեսը բավական հանգիստ կանցնի, իսկ երկրորդը կարող է անակնկալներ մատուցել: Պատրաստ եղեք արագ վերամշակել ծրագրերն ու նոր բան մտածել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Ստանձնեք նոր գործերը, նախաձեռնող եղեք, ձեր գաղափարներով վարակեք շրջապատողներին: Այսօր դուք շատ բանի կհասնեք, եթե ժամանակը զուր չվատնեք: Առավոտը հաճելի հանդիպումներ ու անսպասելի այցեր է խոստանում, որոնց համար ուրախ կլինեք: Հավանական են անսպասելի նվերներ ու դրամական մուտքեր:

Վատ չեն անցնի ուղևորությունները, եթե դրանց լուրջ նախապատրաստվեք: Մտածեք, թե ինչ երթուղով եք շարժվելու, ևս մեկ անգամ ստուգեք, որ ձեզ հետ ամեն անհրաժեշտ բան վերցրել եք: Եթե սիրելին ձեզ ընկերակցի, դուք միասին հրաշալի ժամանակ կանցկացնեք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Օրն անհանգիստ ու հագեցած կլինի, և դա ձեզ կուրախացնի: Ձեռքերը ծալած նստել չեք ուզենա, իսկ ահա օգտակար մի բան անելու հնարավորությունը անմիջապես կբարձրացնի ձեր տրամադրությունը: Դուք կարող եք հաղթել հին մրցակիցներին, ցույց տալ, թե ինչի եք ունակ: Շրջապատողներին հաճելիորեն կզարմացնեն ձեր գիտելիքները, կարողություններն ու տաղանդները:

Հավանական են անսպասելի առաջարկներ: Դրանք մերժել չեք ուզենա, բայց առողջ բանականությունը կհուշի, որ անմիջապես համաձայնությամբ պատասխանելն էլ լավագույն գաղափարը չէ: Ձեզ ամեն ինչ մտածելու, ավելի շատ ինֆորմացիա հավաքելու և մի քանի տարբերակ համեմատելու համար մի փոքր ժամանակ է պետք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4:

Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 1999 | Ավելացրեց: brutyanlusine | Վարկանիշ: 0.0/0