Աստղագուշակ․ 2022 թվականի ապրիլի 3
| |
Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 2129 | 17:00 | |
ԽՈՅ (Aries, 21.III–20.IV) Անակնկալներից մի զարմացեք: Ամենայն հավանականությամբ, օրը դրանցով ու անկանխատեսելի իրադարձություններով լի է լինելու: Ծրագրված գործերով զբաղվելու փոխարեն պիտի լրիվ այլ բանի վրա կենտրոնանաք: Եվ դա ձեզ դուր կգա: Օրը հրաշալի կլինի հին սովորույթներից հրաժարվելու, կյանքում ինչ-որ բան փոխելու համար: Համախոհներ գտնելու և այնպիսի մարդկանց հետ ծանոթանալու հնարավորություն կունենաք, որոնց հայացքները նման են ձերին: Հավանական է ընկերական կամ սիրային հարաբերությունների սկիզբ: Դուք հմայիչ կլինեք, և դա աննկատ չի մնա: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V) Օրը բարդ ու կարևոր գործերից մի սկսեք. լավ է օրվա սկիզբը նվիրեք հաճելի ու ոչ այնքան հոգնեցնող բաներին: Չի բացառվում՝ ուզենաք փոխել միջավայրը: Դա ձեզ օգուտ կտա. նոր վայրերը կոգեշնչեն, հրաշալի գաղափարներ կտան: Բացի այդ, հնարավորություն կունենաք ծանոթանալ հետաքրքիր մարդկանց հետ: Օրվա երկրորդ կեսը հանգիստ, բարենպաստ ու արդյունավետ կանցնի: Այդ հատվածը հրաշալի կլինի հին գործերն ավարտելու համար: Այստեղ դժվարություններ չեն առաջանա, ամեն ինչ հաջող կդասավորվի: Բացի այդ, կարող եք գնումներ անել. դուք իրեր ձեռք կբերեք, որոնք օգտակար կլինեն և՛ ձեզ, և՛ ձեր մտերիմներին: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI) Օրը կսկսվի հետաքրքիր մի բանով՝ անսպասելի լուրով, գրավիչ առաջարկով կամ մի գործով, որով հաճույքով կզբաղվեք: Այդ հատվածը հրաշալի կլինի նոր ծանոթների հետ շփվելու համար: Հեշտությամբ լեզու կգտնեք նույնիսկ նրանց հետ, ովքեր ընդհանրապես նման չեն ձեզ: Ավելի ուշ կգա կարգապահություն և մանրուքներին ուշադրություն պահանջող գործերի ժամանակը: Դուք կկենտրոնանաք ու ոչ մի բան աչքաթող չեք անի: Չի բացառվում՝ ձեր օգնությունը պետք գա մտերիմներից մեկին: Դուք կաշխատեք մերժումով չպատասխանել ձեզ համար թանկ մարդկանց խնդրանքներին: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII) Վառ ու ոգեշնչող կլինի օրվա սկիզբը: Դա հարմար ժամանակ կլինի նոր գործեր ստանձնելու համար. դուք արագ կհասնեք առաջին հաջողություններին, միանգամից կհասկանաք՝ դեպի ուր է պետք շարժվել հետո: Օգնականներ գտնելն էլ դժվար չի լինի, եթե նրանց կարիքն ունենաք: Դուք հրաշալի լեզու կգտնեք ամենատարբեր մարդկանց հետ: Օրվա երկրորդ կեսը բավական անհանգիստ կանցնի: Անհապաղ լուծում պահանջող խնդիրներ կառաջանան, ստիպված եք լինելու հետաձգել ծրագրված գործերը, որպեսզի լուծեք այդ խնդիրները: Չնայած որոշակի դժվարություններին, դուք ամեն ինչում հաջողության կհասնեք ու գոհ կմնաք, թե ինչպես է դասավորվում օրը: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII) Օրը հետաքրքիր հանդիպումներ ու անսովոր ծանոթություններ է խոստանում: Հնարավորություն կունենաք շփվել մարդկանց հետ, որոնց մասին նախկինում լավ բաներ եք լսել: Դա կարող է ընկերական կամ ռոմանտիկ հարաբերությունների սկիզբ դառնալ, եթե նախաձեռնող լինեք: Հավանական են հաճելի իրադարձություններ ընտանիքում, լավ նորություններ՝ կապված հարազատներից մեկի հետ: Կարող եք քննարկել ապագայի ծրագրերը. այստեղ լուրջ տարաձայնություններ չեն առաջանա: Երեկոն հրաշալի կլինի սիրելի գործով զբաղվելու համար: Այն կրկին դրական հույզեր կպարգևի: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX) Օրը հազիվ թե կարևոր իրադարձություններ ու լուրջ հաղթանակներ բերի, բայց ընդհանուր առմամբ վատ չի դասավորվի: Այն հարմար կլինի վերջին ժամանակներս կուտակված մանր-մունր խնդիրները լուծելու և կենցաղային գործերը անելու համար: Դրանցից սպասվածից արագ գլուխ կհանեք: Հավանական են չծրագրված հանդիպումներ: Անսպասելի հյուր կգան հարազատները կամ հին ընկերները: Նրանց հետ շփումները կուրախացնեն: Չի բացառվում՝ ինչ-որ կարևոր բան իմանաք կամ առաջարկ ստանաք, որը մերժելու ցանկություն չեք ունենա: Արժե զգույշ լինել գումարի հետ. գնումների հարցում լավ է չշտապեք: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X) Անհրաժեշտ արդյունքին հասնելն ուզածի նման հեշտ չի լինի: Հնարավոր են փոքրիկ թյուրիմացություններ, ձգձգումներ գործերում, սխալներ, որոնք միանգամից ուղղել չի ստացվի: Բայց եթե նույնիսկ դժվարություններ առաջանան, դուք ինքնավստահությունը չեք կորցնի և դրա շնորհիվ հաջողությամբ կավարտեք սկսածը: Տանը հոգսեր սովորականից շատ կլինեն: Չի բացառվում՝ ստիպված լինեք հիշել հին խնդիրների մասին, վերադառնալ այն հարցերին, որոնք լուծված էիք համարում: Աշխատեք դրան հանգիստ վերաբերվել: Այդպես ավելի հեշտ կլինի մտերիմների հետ լեզու գտնելն ու բոլորի հետ լավ հարաբերություններ պահպանելը: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4: ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI) Այսօր ձեզ մոտ շատ բան լավ կստացվի: Եթե ստանձնեք նախկինում բարդ թվացող գործերը, ապա ինքներդ էլ կզարմանաք, թե ինչքան արագ ու հեշտ եք դրանցից գլուխ հանում: Լսեք ինտուիցիայի ձայնին: Հենց այն կօգնի նպատակին տանող ամենակարճ ճամփան գտնել: Օրվա առաջին կեսը հարմար կլինի ուսման համար. դուք արագ կմտապահեք այն ամենն, ինչ պետք է, գլուխ կհանեք շատ հարցերից: Ուրիշի փորձը օգտակար կլինի, դրա շնորհիվ սխալներ չեք անի: Ավելի ուշ օգտակար կլինի ընտանեկան գործերի վրա կենտրոնանալը: Դուք կկարողանաք լուծել մտերիմներին վշտացնող խնդիրները: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII) Շտապելու կարիք չկա: Այսօր իրադարձությունները կարող են ուզածից դանդաղ զարգանալ, այնպես որ՝ համբերությամբ զինվեք: Հնարավոր է ստիպված լինեք հետաձգել այն հանդիպումները, որոնց շատ էիք սպասում: Վշտանալ պետք չէ: Շուտով լրիվ պարզ կդառնա, որ ամեն ինչ լավագույն ձևով է դասավորվել: Օրվա առաջին կեսը լավագույն ժամանակը չի լինի նոր գործեր սկսելու համար, հատկապես՝ այնպիսիք, որոնցից մենակ գլուխ հանելը բարդ է լինելու: Ավելի ուշ շատ ավելի հաջող և արդյունավետ շրջան կգա: Շրջապատողների հետ լեզու գտնելը կհեշտանա, իսկ եթե օգնականների կարիք ունենաք, առանց դժվարության կգտնեք նրանց: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։ ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I) Օրը հարմար կլինի այն մարդկանց հետ շփվելու համար, որոնք կիսում են ձեր հետաքրքրություններն ու նախասիրությունները: Կհաջողվի պայմանավորվել համատեղ գործողությունների մասին, որոշել, թե ինչ եք նախաձեռնելու մոտ ժամանակներս, իսկ ինչն եք հետաձգելու: Եթե վերջին ժամանակներս հարաբերությունները լարված էին, այսօր դրանք ավելի ներդաշնակ կդառնան, և դա մեծ մասամբ ձեր արժանիքը կլինի: Օրը բարենպաստ կլինի նոր ծանոթությունների համար: Դուք շատերի հետ ընդհանուր լեզու կգտնեք, դուր կգաք նույնիսկ նրանց, ովքեր սովորաբար միայն ուրիշի թերություններն են նկատում: Չեն բացառվում ռոմանտիկ տարվածությունները: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II) Օրը բավական անհանգիստ կանցնի: Անկանխատեսելի իրադարձություններն ու անսպասելի հանդիպումները կխախտեն իրադարձությունների սովորական ընթացքը, կստիպեն կենտրոնանալ նրա վրա, ինչի մասին նախկինում չէիք մտածում: Պետք կգա արագ սովորելու, ուրիշի փորձը յուրացնելու ունակությունը, ինչի շնորհիվ էլ լուրջ սխալներ չեք անի: Ինտուիցիան կհուշի, թե ինչով է պետք անհապաղ զբաղվել, իսկ ինչի վրա ընդհանրապես չարժե ժամանակ վատնել: Այն կօգնի լեզու գտնել նոր ծանոթների հետ, հասկանալ, թե ինչ են ձեզանից սպասում և ինչի հույս ունեն: Արժե զգույշ լինել գումարի հետ, հավանական են զուր ծախսեր: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III) Օրը հետաքրքիր, վառ ու ոգեշնչող կլինի: Այն հրաշալի կլինի նոր գործ ստանձնելու համար: Այստեղ խնդիրներ չեն առաջանա դուք արագ գլուխ կհանեք իրավիճակից, ինտուիցիան էլ կհուշի՝ ինչպես է լավ գործել, ընկերներն էլ կօգնեն, եթե դրա կարիքը լինի: Հուզական դաշտը բարենպաստ կլինի: Դուք կպահպանեք լավ տրամադրությունն ու կգտնեք ձեզ համար թանկ մարդկանց ուրախացնելու ձևը: Հարմար օր է ընկերներին հանդիպելու և այնպիսի միջոցառումների այցելելու համար, որոնց մասին շատ եք լսել: Վատ չեն անցնի ուղևորությունները, հատկապես եթե մտերիմների հետ ճամփա գնաք: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: |
|