ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Աստղագուշակ․ 2022 թվականի ապրիլի 26
Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 1947 | 17:00 Ավելացրեց: brutyanlusine

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Այսօր վեճերից խուսափել հազիվ թե ստացվի, բայց դրանք ձեզ համար օգտակար կլինեն: Ընդդիմախոսներին ուշադիր լսեք. նրանց խոսքերը ձեզ կարող են հետաքրքիր մտքեր տալ, կօգնեն նորովի նայել նրան, ինչն առաջ սովորական է թվացել: Եթե պահպանեք ինքնատիրապետումը, չտաքանաք, ապա կկարողանաք ընդհանուր լեզու գտնել նույնիսկ նրանց հետ, ում հետ առաջ հաշտ չէիք:

Այսօր ինչ-որ բան ծրագրի համաձայն չի ընթանա: Օրինակ՝ կարող են շտապ գործեր առաջանալ, որոնց պատճառով պիտի մնացած ամեն ինչ հետաձգեք: Բայց ոչ մի բան ձեզ չի խանգարի երեկոն անցկացնել մտերիմ մարդու հետ ու քննարկել նրա հետ կարևոր հարցերը:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Օրվա սկիզբը հրաշալի կլինի նոր բան ստանձնելու համար: Բայց առաջին քայլերն անելուց առաջ պետք է ինչպես հարկն է մտածել: Մտքին առաջինը եկած որոշումները կարող են անհաջող լինել: Այնպես որ՝ լավ է չշտապեք, ուսումնասիրեք ու համեմատեք տարբեր հնարավորությունները: Դրա համար բավարար ժամանակ կունենաք:

Օրվա երկրորդ կեսը հրաշալի կլինի գործնական և անձնական հանդիպումների, ամենատարբեր մարդկանց հետ շփվելու համար: Դուք շատերին մոտեցում կգտնեք, լեզու կգտնեք նույնիսկ նրանց հետ, ովքեր նախկինում ձեր հանդեպ համակրանք չեն տածել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Օրն անհանգիստ ու հագեցած կլինի: Այն կարող է անսպասելի իրադարձություններ բերել, զարմացնել տարօրինակ զուգադիպություններով: Սկզբում դուք խուճապի կմատնվեք, բայց շուտով կհասկանաք, թե ինչպես կարելի է օգուտ քաղել տեղի ունեցողից: Աշխատանքային առաջադրանքներն արագ լուծելուն կօգնի ինտուիցիան: Նրա շնորհիվ դուք ցանկացած նպատակի տանող ամենակարճ ճամփան կգտնեք:

Ամեն անգամ հեշտ չեն դասավորվի մտերիմների հետ հարաբերությունները. հավանական են փոքրիկ տարաձայնություններ ու վեճեր: Բայց ամեն ինչի մասին կհաջողվի պայմանավորվել, եթե պահպանեք ինքնատիրապետումը, հումորի զգացումն ու բարեհամբույր լինեք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Ժամանակը դատարկ բաների վրա մի վատնեք: Օրը հարմար կլինի կարևոր գործերի համար, վաղուց դրված նպատակներին հասնելու շանս կընձեռի: Հնարավորություն կունենաք նաև ուղղել հին սխալները, լրացնել բաց թողածը: Որոշ Խեցգետինների բարդ զրույցներ են սպասվում, մյուսները պիտի գործ ունենան նախկինում երբեք համակրանք չառաջացրած մարդկանց հետ: Լուրջ կոնֆլիկտներ բոլոր դեպքերում չեն առաջանա, բոլոր սուր անկյունները կհարթվեն:

Օրը հարմար կլինի մտերիմների՝ ընկերների, հարազատների ու սիրելիի հետ շփվելու համար: Բոլորին հետաքրքրող գործեր կգտնվեն, զրույցի համար թեմաներ էլ շատ կլինեն:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Օրվա սկզբին կարևոր կլինի պրովոկացիաներին չտրվելն ու հույզերի ազդեցության տակ ոչ մի բան չձեռնարկելը: Աշխատեք առանց մտածելու, առանց ձեր ամեն քայլի հնարավոր հետևանքները գնահատելու ոչ մի բան չասել ու չանել: Շատ Առյուծների փորձը կօգնի խուսափել սխալներից, թշնամիների լարած թակարդները չընկնել:

Օրվա երկրորդ կեսը ավելի հանգիստ ու բարենպաստ կլինի: Այդ հատվածը լավը կլինի աշխատանքի և այլ օգտակար գործերի համար: Դուք լավ գլուխ կհանեք նույնիսկ նրանից, ինչն առաջ չի ստացվել: Կարող եք լուծել ֆինանսական հարցերն ու գործարքներ կնքել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Օրվա սկիզբը հարմար կլինի նոր գործերի, անծանոթ առաջադրանքները լուծելու համար: Դուք ցանկացած գործի ստեղծագործաբար կմոտենաք, և դա կօգնի հաջողության հասնել: Հավանական են հաջող զուգադիպություններ, որոնցից կփորձեք առավելագույն օգուտ քաղել: Կարող են աշխատանքի ու բիզնեսի հետ կապված նոր գաղափարներ հայտնվել: Կգտնվեն մարդիկ, որոնց դրանք կհետաքրքրեն:

Օրվա երկրորդ կեսին կուզենաք կենտրոնանալ տնային գործերի վրա, ուշադրություն հատկացնել մտերիմներին: Եվ նման հնարավորություն դուք կունենաք: Ե՛վ ընտանիքի անդամները, և՛ ընկերները ուրախ կլինեն ձեզ հետ ժամանակ անցկացնելու, միասին ոչ մեծ ուղևորությունների մեկնելու համար:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Օրն անհանգիստ, բայց հաջող կանցնի: Դուք կկարողանաք խուսափել շատ ու շատ դժվարություններից, եթե նախընտրեք ինքնուրույն չգործել, այլ համախոհներ գտնել: Ձեր կողքին կլինեն մարդիկ, որոնց կարող եք դիմել աջակցության խնդրանքով: Ընդհանուր գործերը ձեզ կմտերմացնեն, հարաբերությունները շուտով ոչ ֆորմալ, ընկերական բնույթ կստանան:

Ինտուիցիան կօգնի հասկանալ, թե ինչ կա սիրելիի հոգում: Կհաջողվի անցյալում թողնել տարաձայնություններն ու անհասկացողությունը: Հավանական են ռոմանտիկ անակնկալներ, նվերներ, որոնց համար շատ ուրախ կլինեք: Օրվա երկրորդ կեսը հարմար կլինի ոչ մեծ ուղևորության համար: Հաճելի կլինի պայմանների փոփոխությունը:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Կարևոր գործերը չարժե հետաձգել: Օրվա առաջին կեսը դրանց համար ավելի հարմար կլինի, քան երկրորդը: Բացի այդ, այն ավելի հանգիստ կանցնի, իսկ դա նշանակում է, որ ձեզ համար կենտրոնանալն ավելի հեշտ կլինի, անընդհատ ստիպված չեք լինի շեղվել: Նշված հատվածը հարմար կլինի նաև կարևոր զրույցների համար: Դրանք կավարտվեն այնպես, ինչպես ձեզ է պետք:

Ավելի ուշ պիտի միաժամանակ մի քանի գործով զբաղվեք, ուղղեք ուրիշների սխալները, լուծեք այն հարցերը, որոնց մասին նախկինում միայն հեռավոր պատկերացում ունեիք: Դուք ամեն ինչից գլուխ կհանեք, բայց հուզվելու եք: Զարմանալի չէ, որ երեկոյան կուզենաք հանգստանալ ու շեղվել հոգսերից:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Օրվա սկիզբը հագեցած ու հետաքրքիր կլինի: Հազիվ թե հաջողվի ծրագրի համաձայն գործել, բայց լրիվ նոր բանով զբաղվելու, անսպասելի առաջ եկած առաջադրանքների լուծման վրա կենտրոնանալու հնարավորությունը ձեզ միայն կուրախացնի: Չի բացառվում՝ հետաքրքիր ծանոթություններ հաստատեք:

Ավելի ուշ հանգիստ ժամանակահատված կգա, որը հարմար կլինի ավելի վաղ սկսած գործերն ավարտելու համար: Կարող եք աշխատել փաստաթղթերի հետ, շփվել պետկազմակերպությունների ներկայացուցիչների հետ: Երեկոն կուրախացնի լավ նորություններով, ընտանիքում հաճելի իրադարձություններով:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Օրվա սկզբին կարևոր կլինի հանգստություն պահպանելը: Հույզերին ու պահի ցանկություններին մի տրվեք, աշխատեք կարևոր հարցերը շտապելով չլուծել: Օգտակար կլինեն հին ընկերների և այն մարդկանց խորհուրդները, որոնք ձեզ լավ գիտեն: Ցանկալի է կարճ ժամանակով հետաձգել գնումներն ու գործարքները, եթե դրանք նախապես չէիք ծրագրել:

Օրվա երկրորդ կեսը հաճելի ու հետաքրքիր կանցնի, հարմար կլինի շփումների համար: Հավանական են անսովոր հանդիպումներ: Դուք արագ լեզու կգտնեք նոր ծանոթների հետ, նրանց վրա լավ տպավորություն կթողնեք: Ռոմանտիկ ժամադրությունը շատ հաջող կանցնի:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Օրը հարմար կլինի կարևոր հարցերը քննարկելու համար: Դրանք կարող են վերաբերել աշխատանքին կամ անձնական գործերին, սակայն բոլոր դեպքերում օգտակար կլինեն: Ձեզ կհաջողվի նորովի նայել նրան, ինչն առաջ բնական ու ակնհայտ էր թվում: Չի բացառվում՝ նոր գաղափարներ հայտնվեն, որոնց իրագործման համար պիտի հետաձգեք ավելի վաղ ծրագրած ամեն ինչ:

Հավանական են դրամական մուտքեր, այդ թվում՝ անսպասելի աղբյուրներից: Հնարավոր են առաջարկներ, որոնք եկամուտների աճ կխոստանան: Գումարի հետ կապված ցանկացած հարցում հույս դրեք ինտուիցիայի վրա, որը հուսախաբ չի անի:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Անսովոր գաղափարներ կունենաք, բայց ինտուիցիան կհուշի, որ դրանք բոլորը լավը չեն: Դուք ժամանակը ի սկզբանե անհույս նախագծերի վրա չեք վատնի, չեք ասի կամ անի մի բան, ինչի համար հետո ստիպված պիտի լինեիք զղջալ: Չեն բացառվում լարված պահերը ղեկավարության ու գործընկերների հետ շփումներում: Սակայն դուք կոնֆլիկտ թույլ չեք տա, կգտնեք բոլոր սուր անկյունները հարթելու ձևը:

Կարևոր կլինի հանգստություն պահպանելը, բացասական հույզերին չտրվելը: Հետաքրքիր գործեր փնտրեք. դրանք կբարձրացնեն ձեր տրամադրությունն ու կոգեշնչեն, կօգնեն շեղվել տհաճ մտքերից:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4:

Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 1947 | Ավելացրեց: brutyanlusine | Վարկանիշ: 0.0/0