Աստղագուշակ․ 2022 թվականի ապրիլի 24
| |
Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 2044 | 17:00 | |
ԽՈՅ (Aries, 21.III–20.IV) Վճռականություն ու համառություն դրսևորեք: Այդ հատկանիշները կօգնեն հաղթահարել ցանկացած դժվարություն, հասնել վաղուց դրված նպատակներին: Ամեն ինչ չէ, որ միանգամից ուզածի նման կստացվի, բայց դուք սկսածը կիսատ չեք թողնի, չեք հրաժարվի ձեր ծրագրերից: Լավ է ինքնուրույն գործեք. օգնականներ գտնելը դժվար կլինի: Անձնական հարաբերությունները երբեմն բարդ կդասավորվեն, նշանի ոչ բոլոր ներկայացուցիչներին կհաջողվի խուսափել լարված պահերից: Կարևոր կլինի պատրանքներ չկառուցելը: Իրատես եղեք և դուք անպայման կգտնեք իրավիճակը դեպի լավը փոխելու ձևը: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V) Գումարի հետ զգույշ եղեք: Գործարքներ կնքելուց առաջ երկար մտածեք, եթե դրանք նախապես չէիք ծրագրել: Գնումների հարցում էլ մի շտապեք, հատկապես եթե խոսք գնա այնպիսի իրերի մասին, որոնց կարիքն առանձնապես չունեք: Մնացած հարցերում օրը բարենպաստ կլինի: Գործերից արագ գլուխ կհանեք, բավարար ժամանակ կմնա հանգստի, զվարճանքների, ընկերների և մյուս մտերիմների հետ շփվելու համար: Երեկոն հրաշալի կլինի ծրագրեր կառուցելու, ապագայի մասին մտորելու համար: Դուք պատրանքներ չեք կառուցի, ճիշտ կգնահատեք ձեր հնարավորություններն ու մյուսների մտադրությունները: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI) Այսօր հազիվ թե կարողանաք խուսափել խառնաշփոթից: Օրը կարող է անսպասելի իրադարձություններ բերել, որոնք կխախտեն ձեր ծրագրերը: Բայց դուք կպահպանեք ինքնատիրապետումը և կարևոր որոշումները պահի ազդեցության տակ չեք ընդունի: Պետք կգա ավելի վաղ ձեռք բերած փորձը, որի շնորհիվ դուք ցավալի սխալներ չեք անի: Հավանական են անսովոր հանդիպումներ: Չի բացառվում ծանոթությունը մի մարդու հետ, որը անմիջապես համակրանք կառաջացնի ձեզ մոտ: Այդ համակրանքը փոխադարձ կլինի, այնպես որ՝ շատ հավանական է ռոմանտիկ հարաբերությունների սկիզբը: Դրանք արագ կզարգանան, և դա ձեզ կուրախացնի: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII) Օրվա սկիզբը հազիվ թե հարմար լինի լուրջ գործերի համար: Կենտրոնանալը դժվար կլինի, անհրաժեշտ արդյունքն ստանալու համար մեծ ջանքեր գործադրել էլ չեք ուզենա: Փոխարենը այդ հատվածը բարենպաստ կլինի հանգստի ու հետաքրքիր, թեկուզ և անօգուտ զբաղմունքների համար: Կուրախացնեն ընկերների հետ շփումները: Նրանք անպայման հետաքրքիր մի բան կառաջարկեն: Օրվա երկրորդ կեսը արդյունավետ կանցնի: Դուք հրաշալի գլուխ կհանեք նրանից, ինչը երկար ժամանակ չէիք ուզում ստանձնել, կկարողանաք կյանքի կոչել կարևոր ծրագրերը: Դրանում հաճույքով կօգնեն հին ծանոթները: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII) Օրվա սկիզբը հարմար կլինի ստեղծագործ զբաղմունքների համար: Դուք հեշտությամբ նոր բան կմտածեք, մեծ հաճույք կստանաք՝ ձեր ինքնատիպ գաղափարները կյանքի կոչելով: Չի բացառվում՝ ուզենաք վերադառնալ հին նախասիրությանը, և նման հնարավորություն անպայման կընձեռվի: Ավելի ուշ կարող եք վերադառնալ առօրյա գործերին: Դրանք շատ ժամանակ չեն խլի, հոգնեցնող էլ չեն թվա: Ժամանակ կմնա հանգստի կամ ոչ մեծ ուղևորության համար, որի ժամանակ մտերիմները հաճույքով կընկերակցեն ձեզ: Երեկոն ռոմանտիկ անակնկալներ է խոստանում: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX) Օրվա առաջին կեսին հեշտ չի լինի ինքնատիրապետումը պահպանելը: Այդ հատվածում շատ բան ծրագրի համաձայն չի ընթանա, ամեն ինչ չէ, որ ուզածի նման կդասավորվի: Բայց դուք մտածածից չեք հրաժարվի ու անսպասելի կերպով կհասնեք անհրաժեշտ արդյունքներին: Դրանում կօգնեն մարդիկ, որոնք նախկինում ընդհանրապես ձեզ չեն աջակցել ու նախընտրում են չխառնվել ոչ մի բանի: Օրվա երկրորդ կեսը հարմար կլինի ամենատարբեր մարդկանց հետ հանդիպելու համար: Դուք բոլորի հետ լեզու կգտնեք: Կհաջողվի հաշտվել այն մարդկանց հետ, որոնց հետ վիճել էիք: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X) Օրն անհանգիստ, բայց հաճելի կանցնի: Լավ գաղափարներ կունենաք: Մտածած ամեն ինչ չի հաջողվի միանգամից կյանքի կոչել. հին ու նոր առաջադրանքները շատ կլինեն: Հավանական են անսպասելի հանդիպումներ, հետաքրքիր զրույցներ: Հնարավոր է՝ լուրեր ստանաք մարդկանցից, որոնց համար վերջերս անհանգստանում էիք: Լավ կանցնեն և՛ ծրագրված, և՛ վերջին պահին մտածած ուղևորությունները; Կարող եք ոչ մեծ ռոմանտիկ ճամփորդություն կազմակերպել: Այն երկուսիդ համար էլ հիշարժան կանցնի: Որոշ Կշեռքներ խոստովանություններ կլսեն, որոնց մասին նախկինում գաղտնի երազել են: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI) Օրվա սկիզբն անհանգիստ կանցնի: Հատկապես բարդ կլինի այն Կարիճների համար, որոնք հույս ունեին այդ հատվածը կարևոր գործերին նվիրել: Կենտրոնանալ հազիվ թե հաջողվի, հավանական են սխալներ անուշադրության պատճառով: Սակայն դուք ժամանակին ամեն ինչ կնկատեք ու կուղղեք: Չի բացառվում՝ ստիպված լինեք լուծել ուրիշների խնդիրները, և դա մեծ ժամանակ կխլի: Ավելի ուշ ավելի հաջող շրջան կգա: Օրվա երկրորդ կեսը կուրախացնի հաճելի հանդիպումներով, հնարավորություն կտա շփվել այն մարդկանց հետ, որոնց կարոտել էիք: Նախկինում լարված հարաբերությունները ավելի ջերմ ու ներդաշնակ կդառնան: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII) Օրը հրաշալի կլինի ամենատարբեր մարդկանց հետ շփվելու համար: Դուք լեզու կգտնեք նույնիսկ նրանց հետ, ովքեր նախկինում տհաճությամբ էին կապի դուրս գալիս, իրենց փակ ու անբարեհամբույր էին պահում: Հնարավոր է՝ նոր ընկերներ հայտնվեն, սիրային հարաբերությունների սկիզբն էլ չի բացառվում: Օգտակար կլինեն աշխատանքի մասին զրույցները: Չի բացառվում՝ լավ գաղափարներ հայտնվեն, և դուք մոտ օրերս կկենտրոնանաք դրանց իրագործման վրա: Կարևոր կլինի մանրուքների համար չանհանգստանալը: Չնայած օրն ընդհանուր առմամբ բարենպաստ կլինի, ինչ-ինչ դժվարություններ ու թյուրիմացություններ հնարավոր են: Դրանց պատճառով չարժե հրաժարվել մտածածից, քանի որ կարելի է շատ բանի հասնել: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։ ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I) Օրը հարմար կլինի նոր գործեր սկսելու համար: Դուք արագ գլուխ կհանեք՝ ինչպես է լավ գործել: Եթե դժվարություններ առաջանան, ձեզ անպայման կօգնեն հին ընկերներն ու ձեզ լավ ճանաչող այլ մարդիկ: Կարող եք ուսում սկսել. հեշտությամբ կմտապահեք ամենն, ինչ պետք է: Հավանական են հաջող գործարքներ ու գնումներ: Գումարին վերաբերող հարցերում արժե հույս դնել ինտուիցիայի վրա, որի հուշումները հստակ կլինեն: Օրը բարենպաստ կլինի ռոմանտիկ հարաբերությունների տեսանկյունից: Սիրելի մարդու հետ հանդիպումը կուրախացնի, դուք միասին հրաշալի ժամանակ կանցկացնեք, հնարավոր է՝ ընդհանուր ապագային վերաբերող կարևոր որոշումներ ընդունեք: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II) Օրը հազիվ թե առանց տարաձայնությունների անցնի: Բայց շատ վեճեր օգտակար կլինեն. հենց դրանց շնորհիվ կհաջողվի օպտիմալ լուծում գտնել խնդիրներին, պատասխան ստանալ կարևոր հարցին: Ձեզ կհաջողվի ապացուցել սեփական ճշմարտացիությունը՝ ոչ ոքի չվիրավորելով, չխոցելով նույնիսկ ամենազգայուն մարդկանց: Օրը հարմար կլինի մտերիմների հետ կարևոր հարցերը քննարկելու համար: Բոլոր Ջրհոսները չեն կարողանա ծրագրի համաձայն գործել: Մեծ է անսպասելի իրադարձությունների և լուրերի հավանականությունը, որոնք կստիպեն որոշ գործեր հետաձգել ու կենտրոնանալ այլ գործերի վրա: Բայց դուք գոհ կմնաք, թե ինչպես է դասավորվել օրը: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III) Օրը հրաշալի կլինի տնային գործերով զբաղվելու, կենցաղային հարցերը լուծելու համար, որոնց համար առաջ ժամանակ չէր մնում: Այն բարենպաստ կլինի նաև գնումների համար, այդ թվում՝ չծրագրված գնումների. ամենայն հավանականությամբ, դրանք հաջող կլինեն, ծախսած գումարի համար զղջալու կարիք էլ չի լինի: Կարող եք հյուրեր ընդունել, ընտանեկան տոներ կազմակերպել: Ձեզ կհաջողվի բարձրացնել բոլորի տրամադրությունը, ուրախացնել հուսահատվածներին: Օրվա երկրորդ կեսը մտերիմներից մեկի հետ կապված լավ նորություններ է խոստանում: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: |
|