ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Աստղագուշակ․ 2022 թվականի ապրիլի 17
Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 1907 | 17:00 Ավելացրեց: Moder-003

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Օրվա սկզբին լավ է ինքնուրույն գործեք, հույս դնեք միայն սեփական ուժերի վրա, ոչ մեկից հավանություն չսպասեք: Նույնիսկ այն մարդիկ, որոնց հետ առաջ հաշտ էիք, ամեն անգամ ձեզ ճիշտ չեն հասկանա: Բայց առանց կողքից խորհուրդների էլ այսօր շատ բան կհասցնեք անել մինչև կեսօր:

Օրվա երկրորդ կեսը անակնկալներ կմատուցի: Այդ հատվածում հազիվ թե կարողանաք հետևել հին ծրագրերին: Ավելի հավանական է, որ իմպրովիզներ անելու, ոտքի վրա ինչ-որ բան հորինելու կարիք լինի: Հաստատ չեք ձանձրանալու, և դա ձեզ շատ դուր կգա:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Մտածեք, թե ով կարող է օգնել կամ ընկերակցել ձեզ: Կարևոր չէ՝ արդյոք պատրաստվում եք ինչ-որ հասարակ բանով զբաղվել, թե բարդ առաջադրանք պիտի լուծեք: Համախոհների աջակցությունը ձեզ բոլոր դեպքերում չի խանգարի: Ընկերների և մյուս մտերիմ մարդկանց հետ շփումները հաճելի կլինեն: Շատ բաների մասին կհաջողվի պայմանավորվել, ձեզ լավ խորհուրդներ կտան:

Լավ է չշտապեք ֆինանսական հարցերը լուծելիս, չմասնակցեք գումարի հետ կապված ռիսկային միջոցառումներին: Եթե ձեզ շահավետ գործարք առաջարկեն, ստուգեք՝ արդյոք այն անվտանգ է:

ԲԻԶՆԵՍԸ՝ 3, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Ճիշտ ժամանակն է վերադառնալ այն գործին, որը ժամանակին չեք կարողացել ավարտել ու հետաձգել եք: Այսօր ամեն ինչ կստացվի, պետք է միայն համառություն դրսևորեք: Դրանում կօգնեն հին ծանոթները, որոնք անսպասելիորեն կհիշեցնեն իրենց մասին: Օրվա կեսը հարմար կլինի ուղևորությունների ու զբոսանքների համար: Ձեզ կուրախացնի պայմանները փոխելու հնարավորությունը:

Երեկոն հարմար չի լինի կարևոր զրույցների համար. շրջապատողների հետ ընդհանուր լեզու գտնելը կդժվարանա, հնարավոր են տարաձայնություններ ու վեճեր: Լավ է հաճելի բաներ քննարկեք ու ապագայի ծրագրեր կառուցեք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Չարժե անհանգստանալ, եթե օրվա առաջին կեսին դժվարություններ առաջանան կամ ինչ-որ բան ծրագրի համաձայն չընթանա: Լուրջ խնդիրներ չեն առաջանա, իսկ մանր-մունր խնդիրներից արագ գլուխ կհանեք: Դրական միտումների ազդեցությունը շուտով կուժեղանա, հետաքրքիր գաղափարներ կհայտնվեն, որոնք կուզենաք ընկերների հետ միասին իրագործել:

Ինչքան երեկոն մոտենա, այնքան կհեշտանա շրջապատողների հետ լեզու գտնելը: Դուք ընդհանուր լեզու կգտնեք նույնիսկ նրանց հետ, ում հետ նախկինում ամեն առիթով վիճում էիք: Չի բացառվում ռոմանտիկ հարաբերությունների սկիզբը, որոնք շուտով կարևոր կդառնան ձեզ համար:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Օրվա սկզբին աշխատեք չհուզվել ու պրովոկացիաներին չտրվել: Այդ հատվածը ամենահաջողը չի լինի շփումների տեսանկյունից. նույնիսկ հին ծանոթների հետ լեզու գտնելը երբեմն դժվար կլինի: Լավ է հետաձգեք բարդ հարցերի քննարկումը, սահմանափակվեք միայն մանրուքների մասին հաճելի զրույցներով:

Օրվա երկրորդ կեսը դրական փոփոխություններ կբերի: Տրամադրությունը կլավանա, և դրա համար բոլոր հիմքերը կլինեն. հավանական են հաճելի իրադարձություններ, լավ նորություններ: Հարմար շրջան է գնումների և ընկերների հետ հանդիպումների համար:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4:

ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Օրվա սկիզբը հարմար կլինի մանր-մունր գործերի, ընթացիկ հարցերը լուծելու համար: Չի բացառվում՝ ստիպված լինեք մի քանի բանի մասին միաժամանակ մտածել, բայց դուք ոչինչ չեք մոռանա, իրար չեք խառնի ու աչքաթող չեք անի: Հնարավոր են հաջող զուգադիպություններ, անսպասելի իրադարձություններ: Դրանք ձեզ կհուշեն՝ ինչպես լուծել վաղուց հանգիստ չտվող հարցերը:

Ավելի ուշ բարդ շրջան կգա, բայց այն նույնպես լուրջ դժվարություններ չի բերի: Կարևորը ծագած խնդիրների լուծումը չհետաձգելն է, փորձեք դրանք հնարավորինս շուտ լուծել: Արժե զգույշ լինել ֆինանսական գործերում, լավ է չշտապեք գնումների հարցում, նույնիսկ եթե ինչ-ինչ առաջարկներ ձեզ շատ շահավետ թվան:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Աշխատեք օրվա առաջին կեսին բացասական հույզերին չտրվել: Առավոտյան ծագած շատ դժվարություններ կարող են լուրջ, համարյա անհաղթահարելի թվալ: Բայց շուտով ամեն ինչից գլուխ կհանեք, և դա նույնիսկ ավելի հեշտ կլինի, քան սպասում էիք:

Օրվա երկրորդ կեսը հրաշալի նորություններ կբերի: Չի բացառվում՝ դրանք վերաբերեն ֆինանսական գործերին: Որոշ Կշեռքների նշանակալի ու տեղին դրամական մուտքեր են սպասվում: Երեկոն հարմար կլինի այն մարդու հետ հանդիպելու համար, որին կուզենայիք դուր գալ: Պարզապես ձեզ անկաշկանդ պահեք, և դա էլ բավարար կլինի լավ տպավորություն թողնելու համար:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Արդեն օրվա սկզբին կզգաք, որ պատրաստ եք խոշոր գործեր ստանձնել: Իսկապես էլ դրա համար ամենահարմար պահը կլինի, այնպես որ՝ ժամանակ կորցնել չի կարելի: Օգնականներ արագ կհայտնվեն: Աջակցություն կառաջարկեն մարդիկ, որոնցից նման բան չէիք սպասում: Նախկինում լարված հարաբերությունները կսկսեն դեպի լավը փոխվել:

Օրվա երկրորդ կեսին լավ է խուսափեք գերհոգնածությունից: Եթե հանգստանալու և հոգսերից շեղվելու հնարավորություն կա, օգտվեք դրանից: Ուժերը վերականգնելու և ձեզ ավելի լավ զգալու համար միայն մի փոքր ժամանակ է անհրաժեշտ:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Դուք նոր ու հետաքրքիր բաներ կհորինեք: Բայց ոչ բոլոր գաղափարները, որոնք այսօր կունենաք, կհաջողվի մոտ ժամանակներս իրագործել: Լավ է սկսեք ամենահասարակից: Առաջին հաջողություններին հասնելուց հետո ձեզ ավելի ինքնավստահ կզգաք ու կհասկանաք՝ դեպի ուր է պետք շարժվել:

Հավանական են հաջող գնումներ: Օրը հարմար կլինի կենցաղային տեխնիկա գնելու համար, հատկապես այնպիսի տեխնիկա, որից ամեն օր եք օգտվելու: Օրվա երկրորդ կեսը ֆինանսական հարցերի լուծում, դրամական մուտքեր ու անսպասելի նվերներ է խոստանում: Այդ հատվածում չեն բացառվում ռոմանտիկ անակնկալները:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Մի ծանրաբեռնվեք ու մի շտապեք: Սա լավագույն օրը չի լինի վճռական գործողությունների համար, հատկապես այնպիսի, որոնք ավելի վաղ չեք մտածել: Առավոտյան կարող եք տրվել պահի հույզերին, որոնց ազդեցությամբ կասեք կամ կանեք մի բան, ինչի համար ավելի ուշ կզղջաք: Հետո հանգիստ ժամանակ կգա: Դուք գլուխ կհանեք նրանից, ինչը նախկինում անհասկանալի է թվացել, և որոշակիություն կմտցնեք ապագայի ծրագրերում:

Երեկոն հաճելի կանցնի: Այն հարմար կլինի ամենամտերիմների հետ շփվելու, ընդհանուր գործերը քննարկելու համար: Դուք կարող եք լրիվ անկեղծ լինել: Կասկած չկա, որ ձեզ ճիշտ կհասկանան:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Շտապելու կարիք չկա: Որքան էլ ուզենաք բոլոր գործերից արագ գլուխ հանել, այսօր դա ձեզ մոտ չի ստացվի: Արժե օրն սկսել լավ ծանոթ զբաղմունքներից: Հնարավոր է՝ ձանձրալի լինի, բայց դուք շատ բան կհասցնեք, կավարտեք ուշադրություն պահանջող գործերը: Բացի այդ, դուք հրաշալի արդյունքների կհասնեք, և տրամադրությունն էլ կլավանա:

Օրվա երկրորդ կեսը հրաշալի ժամանակ կլինի ամենատարբեր մարդկանց հետ շփվելու համար: Եթե ուզում եք հաշտվել ինչ-որ մեկի հետ, ապա նախաձեռնող եղեք: Հարաբերությունները վերականգնելու համար բավական է միայն առաջին քայլն անեք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Առավոտը հրաշալի կլինի այն մարդկանց հետ զրուցելու համար, որոնց կարծիքը ձեզ համար կարևոր է: Կհաջողվի ստանալ նրանց աջակցությունը, պայմանավորվել համատեղ գործողությունների մասին: Չեն բացառվում մտերիմներից մեկին վերաբերող լավ նորությունները, ինչպես նաև ընտանիքում հաճելի իրադարձությունները: Ուրախության առիթներ կունենան սիրահարված Ձկները:

Օրվա երկրորդ կեսին կարելի է նոր բան ստանձնել: Դուք արագ կհասկանաք, թե ինչպես կարելի է լուծել բարդ առաջադրանքը, ինչ է պետք նախաձեռնել անհրաժեշտ արդյունքի հասնելու համար: Նշված ժամանակահատվածը հարմար կլինի ծանոթությունների համար: Լավ տպավորություն թողնելը դժվար չի լինի:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 1907 | Ավելացրեց: Moder-003 | Վարկանիշ: 0.0/0