Աստղագուշակ․ 2022 թվականի ապրիլի 15
| |
Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 2712 | 17:00 | |
ԽՈՅ (Aries, 21.III–20.IV) Օրն սկսեք առօրյա գործերից, արդեն ծանոթ հարցերի լուծումից: Աշխատեք երկար զրույցների վրա չշեղվել, ժամանակը դատարկ բաների վրա չծախսել: Օրվա երկրորդ կեսին ստիպված եք լինելու զբաղվել լրիվ նոր մի բանով: Ամեն ինչից գլուխ հանելու համար ժամանակ է պետք: Օրվա երկրորդ կեսը բարենպաստ կլինի շփումների համար, հարմար կլինի գործնական և անձնական հանդիպումների համար: Ընկերների և հին ծանոթների հետ զրույցներից հետաքրքիր բաներ կիմանաք: Չի բացառվում՝ ինչ-որ մեկի պատահական նկատողությունը ձեզ հետաքրքիր մտքեր տա: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V) Պնդեք ձերն ու մի հրաժարվեք մտածածից, նույնիսկ եթե պայմանները անհաջող դասավորվեն: Դուք հնարավորություն կունենաք հասնել նրան, ինչն առաջ համարյա անհնար է թվացել: Պետք կգան ավելի վաղ ձեռք բերած գիտելիքները: Հենվեք սեփական փորձի վրա. այն ավելի օգտակար կլինի, քան շրջապատողների խորհուրդները: Օրը հարմար կլինի գործերում կարգուկանոն հաստատելու, վերջին շրջանում կուտակված հարցերը լուծելու, ավելի վաղ սկսածն ավարտելու համար: Դա կարող է սպասվածից ժամանակատար լինել: Փոխարենը ամեն ինչից գլուխ հանելուց հետո ձեզ ավելի ինքնավստահ և ազատ կզգաք: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI) Պրովոկացիաներին մի տրվեք և աշխատեք չվիճել նրանց հետ, ովքեր չգիտես ինչու համաձայն չեն ձեզ հետ: Խաղաղասիրությունը, բարեհամբույր լինելն ու զիջումների գնալու պատրաստակամությունը կօգնեն խուսափել տհաճ պահերից, դեպի լավը փոխել վերջին շրջանում բարդացած հարաբերությունները: Օրվա առաջին կեսը հարմար կլինի առօրյա զբաղմունքների, լավ ծանոթ աշխատանքի համար: Օրվա երկրորդ կեսին կարելի է նոր բան ստանձնել: Եվ թող ձեզ չվախեցնի բարդ հարցերից գլուխ հանելու, ոտքի վրա սովորելու անհրաժեշտությունը: Ձեր կողքին կլինեն մարդիկ, որոնք պատրաստ կլինեն ձեզ օգնել: Համագործակցությունից ու համատեղ գործունեությունից կարող է երկարատև ընկերություն սկսվել: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII) Օրվա սկզբին զգույշ գործեք: Այդ հատվածը հարմար չի լինի լուրջ ռիսկի դիմելու, նոր ու բարդ գործը ստանձնելու համար: Լավ է անհապաղ հաջողության վրա հույս չդնեք: Նույնիսկ լավ ծանոթ հարցերի լուծումը կարող է ժամանակ պահանջել: Դուք կհասնեք անհրաժեշտ արդյունքներին, բայց դա միանգամից տեղի չի ունենա: Օրվա երկրորդ կեսը հրաշալի կլինի կարևոր զրույցների համար: Դուք արագ մոտեցում կգտնեք ամենատարբեր մարդկանց: Եթե պետք է ինչ-որ մեկի վրա լավ տպավորություն թողնեք, պարզապես եղեք այնպիսին, ինչպիսին կաք, ուրիշ ոչ մի բան չի պահանջվի: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII) Կարևոր գործերը մի հետաձգեք: Ինչքան շուտ դրանք ստանձնեք, այնքան արագ կհասնեք անհրաժեշտ արդյունքին, այնքան լավը այն կլինի: Դժվար կլինի խառնաշփոթից խուսափելը, բայց այն ձեզ չի շեղի, նպատակին հասնելուն չի խանգարի: Նույնիսկ եթե շուրջը բոլորը հուզվեն և անհանգստանան, դուք կպահպանեք ինքնատիրապետումն ու ճիշտ որոշումներ կընդունեք: Օրվա երկրորդ կեսը առաջինից հանգիստ կանցնի ու հարմար կլինի միապաղաղ, լավ ծանոթ գործերի համար: Դրանք ձանձրալի չեն թվա: Առաջին հերթին՝ դուք ամեն ինչին ստեղծագործաբար կմոտենաք: Երկրորդ՝ ձեզ հաճույքով կօգնեն մարդիկ, որոնք կարողանում են տրամադրություն բարձրացնել, ուրախացնել ու ոգեշնչել: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX) Համբերությամբ զինվեք: Այսօր այն ձեզ պետք կգա շրջապատողների հետ շփվելու համար: Նույնիսկ հին ծանոթները երբեմն ձեզ սխալ կհասկանան: Պատրաստվեք մի քանի անգամ բացատրել ամենահասարակ բաները: Ջանքերը զուր չեն լինի. դուք համախոհներ կգտնեք, որոնց աջակցությամբ կկարողանաք հասնել նրան, ինչն առաջ անհնար է թվացել: Հուզական դաշտը կարող է օրվա սկզբին բավական լարված լինել: Ժամանակի ընթացքում դրական միտումների ազդեցությունը կուժեղանա, իսկ տրամադրությունը կլավանա: Օրվա երկրորդ կեսը լավ նորություններ է խոստանում: Որոշ Կույսեր կիմանան, որ հին ցանկությունների իրագործումը սարերի հետևում չէ: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X) Կարգուկանոն հաստատեք, ազատվեք նրանից, ինչն անպիտան է դարձել: Այսօր դա հեշտությամբ կստացվի, նյարդայնություն չի առաջացնի, զղջումների առիթ չի դառնա: Հասարակ, լավ ծանոթ ու օգտակար գործերը կօգնեն ազատվել մռայլ մտքերից, դրական տրամադրվել: Օրվա առաջին կեսը հաջող գործարքներ ու շահավետ գնումներ է խոստանում: Ավելի ուշ կգա հետաքրքիր, անսովոր ու հիշարժան զրույցների ժամանակը: Դուք նոր բան կիմանաք, պատասխան կստանաք այն հարցին, որի շուրջ երկար ժամանակ մտորել եք: Այդ ամենը կօգնի որոշակիություն մտցնել ապագայի ծրագրերում: Հնարավոր է՝ որոշեք արմատապես փոխել դրանք ու չեք զղջա դրա համար: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI) Շտապելու կարիք չկա: Հանգիստ գործեք ու շատ բանի կհասնեք, իսկ շտապողականությունը կարող է սխալների պատճառ դառնալ, որոնք կխախտեն ձեր ծրագրերը: Եթե ծրագրել եք այսօր նոր բան ստանձնել, ապա պատրաստ եղեք նրան, որ առաջին քայլերը պիտի ինքնուրույն անեք: Դա հեշտ չի լինի, բայց կասկած չկա, որ գլուխ կհանեք: Շրջապատողների հետ ընդհանուր լեզու գտնելու համար պիտի ջանքեր գործադրեք: Նոր ծանոթները կարող են տհաճ կերպով զարմացնել ձեզ, իսկ հները իրենց չմտածված արարքներով կամ կտրուկ արտահայտություններով մտահոգվելու առիթ տալ: Բայց դուք ներողամիտ կլինեք ուրիշների թուլությունների հանդեպ: Դա թույլ կտա խուսափել կոնֆլիկտներից, շփման մեջ լարված պահերից: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։ ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII) Շտապեք: Եթե այսօր ժամանակը զուր չվատնեք, ապա անպայման շատ բան կհասցնեք: Օրվա սկիզբը հրաշալի կլինի նոր գործեր ու առաջադրանքներ ստանձնելու համար: Դուք ամեն ինչից գլուխ կհանեք, կհասկանաք՝ ինչպես է լավ գործել: Հնարամտությունը կօգնի անհրաժեշտ արդյունքին ավելի արագ հանել, քան շրջապատողներն էին սպասում: Օրվա երկրորդ կեսը փայլելու, զարմացնելու և ձեզ վրա ուշադրություն հրավիրելու ժամանակ կլինի: Մի կողմ դրեք կեղծ համեստությունը: Շրջապատողները պատրաստ կլինեն հիանալ ձեզանով, այնպես որ՝ նրանց նման հնարավորություն տվեք: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I) Կիսվեք գաղափարներով ու ծրագրերով, համախոհներ փնտրեք: Այսօր դուք հնարավորություն կունենաք ստանալ այն մարդկանց աջակցությունը, որոնցից շատ բան է կախված: Եթե նրանց վրա լավ տպավորություն թողնեք, ապա շուտով շատ գրավիչ առաջարկներ կստանաք: Աշխատեք ձեզ լավագույն կողմերով դրսևորել: Լարված պահեր կարող են առաջանալ օրվա երկրորդ կեսին: Երբեմն դժվար կլինի հին ծանոթների հետ լեզու գտնելը: Տանը չեն բացառվում մար-մունր թյուրիմացությունները: Բայց դուք կպահպանեք հավասարակշռությունը և դրա շնորհիվ էլ ցանկացած բարդ իրավիճակից ելք կգտնեք: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II) Եթե վաղուց էիք մտածում կյանքում ինչ-որ բան փոխելու մասին, ապա պատրաստ եղեք անցնել կոնկրետ գործողությունների: Ձեր առաջին քայլերը կարող են շատ զգույշ, առաջին հայացքից համարյա աննկատ լինել: Բայց կասկած չկա, որ դրանք ճիշտ ուղղությամբ կարվեն: Արդեն օրվա վերջին կհամոզվեք, որ չեք սխալվել, իսկ նոր նպատակներն էլ սարերի հետևում չեն: Օրվա առաջին կեսը հանգիստ կանցնի, իսկ երկրորդն ավելի լարված, բայց արդյունավետ կլինի: Դուք կանեք այն, ինչ վաղուց էիք ծրագրել: Դրանում հաճույքով կօգնեն մարդիկ, որոնք ձեզ լավ գիտեն: Նրանց աջակցության շնորհիվ հնարավոր կդառնա այն, ինչը նախկինում լրիվ անհավանական էր թվում: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։ ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III) Օրն սկսեք կարևոր զրույցներից: Ձեր զրուցակիցները կարող են դառնալ և՛ հին ծանոթները, և՛ նրանք, ում հետ բոլորովին վերջերս եք հանդիպել: Ցանկացած դեպքում կհաջողվի հետաքրքիր մի բան իմանալ, ընդհանուր զրույցն էլ օգտակար կլինի: Հավանական է բարդ աշխատանքային հարցերի հաջող լուծում: Դուք կհասկանաք՝ ինչպես վերջ տալ բոլորին վշտացնող տարաձայնություններին ու կոնֆլիկտներին: Օրվա երկրորդ կեսը պիտի նվիրեք օգտակար գործերին: Դրանք կարող են ձեզանից սպասվածից շատ ժամանակ խլել: Բայց ծրագրած զվարճանքներն ու հաճելի հանդիպումները հետաձգելու կարիք չի լինի. դուք ամեն ինչ կհասցնեք: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: |
|