Աստղագուշակ․ 2022 թվականի ապրիլի 13
| |
Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 2846 | 17:00 | |
ԽՈՅ (Aries, 21.III–20.IV) Աշխատեք արագ գործել: Այսօր ձեզ մոտ շատ բան լավ կստացվի: Հնարավորություն կունենաք հաջողությամբ ավարտել այն գործը, որին արդեն մեծ ուժեր եք նվիրել: Բաց մի թողեք այն: Ընկերները և պարզապես հին ծանոթները հաճույքով կաջակցեն ձեր գաղափարները, ոգևորությամբ կհամաձայնեն ամենաանսովոր առաջարկներին: Ձեզ համար հաջող կերպով կլուծվեն բարդ իրավաբանական և ունեցվածքի հետ կապված հարցերը: Չեն բացառվում դրամական մուտքերը, այդ թվում՝ անսպասելի աղբյուրներից: Ֆինանսական գործերում զգույշ կլինեք, և դա թույլ կտա խուսափել զուր ծախսերից: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V) Ուշադրություն դարձրեք օրվա սկզբին առաջ եկած գաղափարներին: Ամենայն հավանականությամբ դրանք հաջող կլինեն, չնայած՝ շրջապատողները դա միանգամից չեն խոստովանի: Հնարավոր է՝ ստիպված լինեք միայնակ անցնել մտածածն իրագործելուն, բայց դա ոչ մի կերպ չի խանգարի հաջողության հասնելուն: Կուրախացնեն հին ծանոթներից ստացած լավ նորությունները: Օրվա երկրորդ կեսը բարենպաստ կլինի ոչ ֆորմալ շփումների համար: Հավանական են զարմանալի հանդիպումներ, որոնք երկար կհիշվեն: Դրանցից մեկը կարող է գրավիչ սիրային պատմության սկիզբ դնել: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI) Մի փորձեք միանգամից ստանալ այն, ինչ ուզում եք: Անհրաժեշտ արդյունքին միանգամից հասնել չեք կարողանա, իսկ ահա ուժեր շատ կծախսեք: Օրվա առաջին կեսին դժվար կլինի օգտակար գործերի վրա կենտրոնանալը, և դուք սովորականից շատ կշեղվեք: Փոխարենը հետո շատ արդյունավետ շրջան կգա, որը հարմար կլինի աշխատանքի և ուսման համար ու հաջողություններ կխոստանա: Շրջապատողների հետ լեզու գտնելը դժվար չի լինի: Դուք շատերի վրա լավ տպավորություն կթողնեք, դուր կգաք նույնիսկ նրանց, ովքեր սովորաբար միայն ուրիշների թերություններն են նկատում: Կարող եք մտերիմների հետ հանգիստ քննարկել կարևոր հարցերը: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII) Չարժե օրվա երկրորդ կեսին հետաձգել այն գործերը, որոնք ստեղծագործ մոտեցում ու երևակայություն են պահանջում: Առավոտը դրանց համար ավելի լավը կլինի: Հրաշալի գաղափարներ կհայտնվեն, օգտակար կլինի դրանք միանգամից ընկերների ու հին ծանոթների հետ քննարկելը: Դուք ոչ միայն աջակցություն, այլև պիտանի խորհուրդներ կստանաք: Օրը բարենպաստ կլինի գործնական շփումների, մասնագիտական ծրագրերը քննարկելու և այն մարդկանց հետ հանդիպելու համար, որոնց կուզենայիք ձեր համախոհների շարքում տեսնել: Աշխատանքի և ուսման հետ կապված հարցերում կարող եք հույս դնել ինտուիցիայի վրա: Այն անսխալ ճիշտ լուծումներ կհուշի: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII) Պատրաստ եղեք խառնվել ուրիշների գործերին. այսօր դա ամենայն հավանականությամբ անհրաժեշտություն է լինելու: Բացի այդ, շրջապատողները սովորականից շատ կդիմեն ձեզ խորհուրդների և օգնության խնդրանքով: Չի բացառվում՝ սեփական խնդիրների լուծումը ստիպված լինեք հետաձգել: Դա լուրջ խնդիրների չի հանգեցնի, բայց, միևնույն է, կստիպի հուզվել: Աշխատեք խուսափել սթրեսային իրավիճակներից ու չծանրաբեռնվել: Օրվա երկրորդ կեսին մի փոքր հանգստանալու, գործերից շեղվելու հնարավորություն կունենաք: Աշխատեք այն բաց չթողնել. դուք միանգամից ձեզ ավելի լավ կզգաք: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4: ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX) Օրն սկսեք սովորական, լավ ծանոթ գործերից: Դրանք անելը դժվար չի լինի, դուք արագ կհասնեք անհրաժեշտ արդյունքներին, ձեզ ավելի ինքնավստահ ու ազատ կզգաք: Ամեն անգամ հեշտ չի լինի շրջապատողների հետ լեզու գտնելը, սակայն դուք կփորձեք յուրաքանչյուրին մոտեցում ցուցաբերել, և դա ձեզ կհաջողվի անել: Օրվա երկրորդ կեսը հրաշալի կլինի բարդ առաջադրանքները լուծելու համար: Դուք հնարամիտ կլինեք, և այդ հատկանիշի շնորհիվ կհասնեք նրան, ինչը համարյա անհնար էր թվում: Հավանական են դրական փոփոխություններ մտերիմների հետ հարաբերություններում: Տարաձայնություններն ու վեճերը կմնան անցյալում: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X) Ձեզ պետք կգա այն, ինչ շատ վաղուց եք սովորել: Ձեր գիտելիքների ու փորձի շնորհիվ գլուխ կհանեք նրանից, ինչը մյուսների մոտ չի ստացվել, շատ գործերում էլ հրաշալի արդյունքների կհասնեք: Հավանական են անսովոր հանդիպումներ, ինչպես նաև տարօրինակ պատահարներ, որոնք ձեզ հետաքրքիր մտքեր կտան, կհուշեն՝ ինչպես վերամշակել ծրագրերը կարևոր նպատակին ավելի արագ հասնելու համար: Օրը հարմար կլինի կազմակերպչական հարցերը լուծելու համար: Դուք հեշտությամբ կարգուկանոն կհաստատեք գործերում, կհաջողվի արագ ձևակերպել փաստաթղթերը: Երեկոն ընտանիքում հաճելի լուրեր է խոստանում: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI) Վճռական գործեք, աշխատեք ժամանակը զուր չվատնել: Այսօր դուք շատ բանի կհասնեք, եթե աջակցություն չսպասեք ու չվախենաք մենակ ստանձնել բարդ գործերը: Նոր ուղղությամբ առաջին քայլերը հաջող կլինեն, իսկ ավելի ուշ անպայման համախոհներ կհայտնվեն: Օրվա կեսը հարմար կլինի իրավաբանական հարցերը լուծելու համար: Հեշտությամբ ծանոթություններ կհաստատեք: Շատերի վրա դուք ուժեղ տպավորություն կթողնեք, չի բացառվում սերն առաջին հայացքից: Վստահեք ինտուիցիային, որի հուշումների շնորհիվ դուք ցավալի սխալներ չեք անի: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII) Օրվա սկզբին լարված պահերից խուսափել չի հաջողվի, բայց անհանգստանալու լուրջ պատճառներ չեն լինի: Աշխատեք ուշադրություն դարձնել ոչ թե ծագած խնդիրներին, այլ հնարավորություններին, որոնք այս հատվածում անպայման կբացվեն: Պիտանի ծանոթություններ հաստատելու և նոր համախոհներ գտնելու շանս կլինի: Ավելի ուշ հետաքրքիր գաղափարներ ու նոր ծրագրեր կունենաք: Դրանք կարող են կապված լինել աշխատանքի հետ կամ վերաբերել անձնական կյանքին: Կարևոր կլինի մտածածն իրագործելը չհետաձգելը. ինչքան արագ անեք առաջին քայլերը, այնքան ավելի հաջող դրանք կլինեն: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I) Հոգեկան հավասարակշռությունը մի կորցրեք, նույնիսկ եթե օրվա սկզբին ինչ-որ բան ծրագրի համաձայն չընթանա: Որոշ գործեր պիտի հետաձգեք անսպասելի առաջ եկած ու շատ շտապ առաջադրանքները լուծելու համար, իսկ շրջապատողները կխանգարեն կենտրոնանալուն: Բայց դուք հրաշալի ամեն ինչից գլուխ կհանեք, նույնիսկ փոքրիկ սխալներ չեք անի: Օրվա երկրորդ կեսին արժե զբաղվել տնային գործերով. դրանք հեշտությամբ կտրվեն, արդյունքներից էլ գոհ կմնաք: Կարող եք պիտանի իրեր գնել, օրինակ՝ կահույք կամ կենցաղային տեխնիկա: Կարևորը ընտրության հարցում չշտապելն է: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II) Օրվա սկիզբը հազիվ թե առանց մանր-մունր թյուրիմացությունների և անհաջող զուգադիպությունների անցնի: Հնարավոր է՝ դրանց պատճառով չհասցնեք անել այն ամենն, ինչ ծրագրել էիք: Բայց դա լուրջ խնդիրների չի հանգեցնի, բացի այդ, ավելի ուշ անպայման կլրացնեք բաց թողածը: Օրվա երկրորդ կեսը հրաշալի ժամանակ կլինի կարևոր հանդիպումների, լուրջ զրույցների համար: Ձեզ կհաջողվի լեզու գտնել ամենատարբեր մարդկանց հետ: Նույնիսկ ոչ վաղ անցյալի մրցակիցների ու թշնամիների հետ հնարավոր է ընկերանաք, եթե ուզենաք: Չի բացառվում ծանոթությունը, որը ռոմանտիկ շարունակություն կստանա: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III) Կարևոր գործերը երկար ժամանակով մի հետաձգեք: Ինչքան շուտ անցնեք դրանց, այնքան մեծ կլինեն հաջողության հասնելու շանսերը: Հաճույքով կօգնեն հին ծանոթները: Չի բացառվում՝ հենց նրանց խորհուրդների շնորհիվ դուք նպատակին տանող ամենակարճ ճամփան գտնեք: Ուշադրություն դարձրեք, թե ինչպես են դասավորվում գործընկերների հետ հարաբերությունները: Եթե հիմա ձեզ ճիշտ պահեք, ապա շուտով շատ գրավիչ առաջարկներ կստանաք: Օրվա երկրորդ կեսը բարենպաստ կլինի հանգստի համար: Կարող եք այն անցկացնել մտերիմների հետ. նրանց հետ շփումները դրական հույզեր կպարգևեն: Չեն բացառվում նվերներն ու ռոմանտիկ անակնկալները: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: |
|