ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Աստղագուշակ․ 2021 թվականի դեկտեմբերի 30
Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 2321 | 17:00 Ավելացրեց: brutyanlusine

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Օրվա սկիզբը շատ արդյունավետ կանցնի: Այդ հատվածում կարող եք միաժամանակ մի քանի գործից գլուխ հանել, դուք ոչինչ չեք մոռանա ու աչքաթող չեք անի: Հնարավորություն կունենաք պատասխաններ ստանալ բարդ հարցերին, ավարտել այն գործերը, որոնք մեծ ուժեր են խլել: Հնարավոր են հաջող զուգադիպություններ: Դուք կօգտվեք դրանցից ձեր հին ցանկություններն իրագործելու համար:

Օրվա երկրորդ կեսը հրաշալի ժամանակ կլինի այն մարդկանց հետ հանդիպելու համար, որոնց կարոտել էիք: Առիթներ փնտրելու կարիք չի լինի, նրանք ուրախ կլինեն տեսնել ձեզ: Հավանական են անսպասելի նվերներ և ուշադրության նշաններ: Ռոմանտիկ ժամադրությունը բացառապես հաճելի կանցնի, դրական հույզեր կպարգևի:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Օրվա առաջին կեսին զրույցներ շատ կլինեն: Նույնիսկ վեճերը չեն բացառվում: Մեկ ուրիշին դրանք կարող էին շեղել գործերից, բայց դուք ամեն ինչից գլուխ կհանեք, սխալներ չեք գործի, ոչինչ աչքաթող չեք անի: Կհաջողվի ավարտել այն, ինչ վաղուց եք սկսել, և արդյունքը կուրախացնի ձեզ:

Օրվա երկրորդ կեսին նոր հորիզոններ կբացվեն, ծրագրեր կհայտնվեն, որոնք կուզենաք հնարավորինս արագ իրագործել: Հրաշալի պահ է այն մարդու հետ հանդիպելու համար, որի հետ երկար ժամանակ փորձում էիք հարաբերությունները հարթել: Այս անգամ ամեն ինչ կստացվի: Երեկոն հարմար կլինի գնումների համար: Նույնիսկ չծրագրված գնումները հաջող կլինեն:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Վառ, հագեցած, արդյունավետ օր է: Կարող եք գլուխ հանել նրանից, ինչը երկար ժամանակ չի ստացվել: Ձեզ շատ հարցերում կօգնեն հին ծանոթները: Հաճելի կլինի, որ նրանց խնդրելու կարիք չի լինի: Օրը հարմար կլինի ապագայի մասին զրուցելու, ծրագրերը քննարկելու համար: Դուք կհասկանաք՝ ինչպես հասնել վաղուց դրված նպատակներին:

Օրվա առաջին կեսը հարմար կլինի լավ ծանոթ գործերի համար: Իսկ երկրորդը համարձակ գաղափարներ կբերի: Նախկինում սովորական թվացող շատ բաների այս ժամանակահատվածում նորովի կնայեք: Եթե ուզենաք ինչ-որ բան փոխել, մտերիմները հաճույքով կաջակցեն ձեզ:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Շատ բան պիտի հասցնեք: Հասկանալով դա՝ դուք կաշխատեք ժամանակը զուր չվատնել, ամեն րոպեն օգտավետ անցկացնել: Բայց դա անել ամեն անգամ չի հաջողվի: Մի անհանգստացեք, եթե ինչ-որ բան ծրագրի համաձայն չընթանա: Աստղերը ձեր կողմից կլինեն, և ի վերջո ամեն ինչ հաջող կդասավորվի:

Այսօր դուք սովորականից ավելի զգայուն ու տպավորվող կլինեք և երբեմն սուր կարձագանքեք նրան, ինչին մեկ ուրիշ ժամանակ ուշադրություն չէիք դարձնի: Աշխատեք ավելի շատ ժամանակ անցկացնել նրանց հետ, ովքեր հասկանում, աջակցում և ուրախացնում են ձեզ: Հենց նման մարդկանց հետ շփումների շնորհիվ տրամադրությունը կլավանա:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Օրը հոգսաշատ կլինի: Ամենայն հավանականությամբ նրա առաջին կեսին պիտի զբաղվեք ուրիշների գործերով, լուծեք ոչ ձեր մեղքով առաջացած խնդիրները: Դա բարդ կլինի, բայց դուք հրաշալի գլուխ կհանեք: Հաճախ կօգնի վաղուց ձեռք բերած փորձը: Կարող եք վերադառնալ հին գաղափարներին, դրանք ևս մեկ անգամ մտածել: Հնարավոր է՝ հիմա հասկանաք, թե ինչպես է պետք իրագործել մտածածը:

Օրվա առաջին կեսին կարող եք գործել ծրագրի համաձայն: Իսկ ահա երկրորդին պատրաստ եղեք իմպրովիզներ անելու և նոր բան հորինելու: Հավանական են անսպասելի լուրեր հեռվից: Դուք դրանց համար շատ ուրախ կլինեք: Երեկոն հրաշալի կլինի ոչ ֆորմալ միջավայրում հանդիպումների համար:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Բարենպաստ օր է շփումների տեսանկյունից: Դուք հեշտությամբ մոտեցում կգտնեք ամենատարբեր մարդկանց, հաճախ նույնիսկ նոր ծանոթներին կես խոսքից կհասկանաք: Կհաջողվի ընկերանալ այն մարդկանց հետ, որոնց հետ հարաբերությունները նախկինում լարված էին: Կպարզվի, որ բանը հասարակ անհասկացողության մեջ է եղել:

Հնարավոր են դրամական մուտքեր, այդ թվում՝ անսպասելի կամ ձեր ակնկալիքները գերազանցող: Մի շտապեք ծախսել ստացածը, քանի որ ավելի ուշ կհասկանաք՝ ինչպես տնօրինել այդ գումարը: Հավանական են անսպասելի առաջարկներ: Ձեր կյանքը կարող է փոխվել, եթե դրանց համաձայնությամբ պատասխանեք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Օրվա առաջին կեսին հնարավոր են տարաձայնություններ ու վեճեր: Ինչ-որ մեկի հետ պայմանավորվելը դժվար կլինի: Նույնիսկ հին ծանոթները ամեն անգամ ձեզ ճիշտ չեն հասկանա, այդ իսկ պատճառով լարված պահերից խուսափել չի ստացվի: Բայց դուք կգտնեք սուր անկյունները հարթելու, լուրջ կոնֆլիկտներից խուսափելու ձևը:

Օրվա երկրորդ կեսը հաջող զուգադիպություններ ու լավ նորություններ կբերի: Այդ հատվածում հեշտությամբ որոշումներ կընդունեք: Ինտուիցիան կհուշի, թե ինչպես է լավ գործել, և դուք կլսեք նրան: Հնարավոր են դրամական մուտքեր, այդ թվում՝ անսպասելի աղբյուրներից, ինչպես նաև հաջող գործարքներ:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Այսօր հեշտությամբ նոր բան կմտածեք, պատասխան կգտնեք կարևոր հարցերին, կլուծեք այն խնդիրները, որոնք երկար ժամանակ փչացնում էին բոլորի կյանքը: Ձեր գաղափարները անսովոր կլինեն ու հենց դրա շնորհիվ էլ շատ դուր կգան շրջապատողներին: Շատերը օգնություն կառաջարկեն, ինտուիցիան էլ կօգնի ձեզ ամենահուսալի համախոհներին ընտրել:

Արժե զգույշ լինել գումարի հետ: Վատ օր չէ գնումների համար, բայց ընտրության հարցում լավ է չշտապեք: Մի քանի տարբերակ համեմատեք ու գտեք լավագույնը, դուք դրա համար ժամանակ կունենաք: Հին ծանոթները կարող են անսովոր մի բան առաջարկել: Դուք հաճույքով կհամաձայնեք ու չեք զղջա դրա համար:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Օրվա սկիզբը բարենպաստ, հետաքրքիր ու ոգեշնչող կլինի: Հարմար ժամանակ կլինի նոր գործ ստանձնելու համար, դուք դրանից հրաշալի գլուխ կհանեք, արագ անհրաժեշտ արդյունքը կստանաք: Շրջապատողները հաճախ կդիմեն ձեզ օգնության և աջակցության խնդրանքով: Դուք կաշխատեք ոչ ոքի չմերժել:

Օրվա երկրորդ կեսն ավելի հանգիստ կանցնի: Այդ հատվածը գլխապտույտ հնարավորություններ չի բացի, փոխարենը հանգստանալու, ուժերը վերականգնելու, հին ծանոթների հետ շփվելու հնարավորություն կտա: Մտերիմների հետ արժե քննարկել մոտ ապագայի ծրագրերը:

ԲԻԶՆԵՍԸ՝ 3, ՍԵՐԸ՝ 3, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 3։

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Բարենպաստ օր է շփումների համար: Կարող եք խոսել աշխատանքի մասին կամ քննարկել անձնական գործերը, դա բոլոր դեպքերում օգտակար կլինի: Դուք արագ ընդհանուր լեզու կգտնեք ամենատարբեր մարդկանց հետ: Նրանք, ովքեր ձեզ նախկինում չեն հասկացել կամ թերագնահատել են, կհասկանան, որ սխալ են եղել:

Կարող են հաջողությամբ լուծվել վերջին ժամանակներս ձեզ անհանգստացնող ֆինանսական հարցերը: Հարմար օր է գնումների համար, դուք կկարողանաք ընտրել իրեր, որոնք երկար ժամանակ կուրախացնեն ձեզ ու ձեր մտերիմներին: Որոշ Այծեղջյուրներ բիզնեսի հետ կապված հրաշալի գաղափարներ կունենան: Մոտ ժամանակներս կհաջողվի կյանքի կոչել դրանք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Հրաշալի օր է նոր գործեր ստանձնելու համար: Դուք արագ կսովորեք այն ամենը, ինչ պետք է, կհասնեք անհրաժեշտ արդյունքներին: Հնարավոր են պիտանի ծանոթություններ, հանդիպումներ մարդկանց հետ, որոնք ավելի ուշ կարևոր ծառայություններ կմատուցեն ձեզ: Ինտուիցիան կհուշի, թե ում հետ արժե կիսվել գաղափարներով ու ծրագրերով, իսկ ովքեր դեռ լավ է չիմանան դրանց մասին:

Կուրախացնեն այն մարդկանց հետ շփումները, որոնք լավ գիտեն ձեզ, կիսում են ձեր հետաքրքրություններն ու հասկանում են, թե ինչի եք ձգտում: Հեշտությամբ կպայմանավորվեք ընդհանուր ծրագրերի մասին: Սկզբում դրանք կարող են ինչ-որ մեկի կողմից քննադատության արժանանալ, բայց շուտով լրիվ պարզ կդառնա, որ ամեն ինչ ստացվելու է:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Հաջող ու շատ հետաքրքիր օր է: Ամեն ինչ սպասվածի նման չի դասավորվի, և դա ձեզ կուրախացնի, կարող եք իմպրովիզներ անել, նոր բան փորձել, կյանքի կոչել այն, ինչը վաղուց էիք մտածել: Անսովոր գաղափարները հաջող կլինեն, ծանոթներն ու ընկերները ուրախ կլինեն օգնել դրանց իրագործման հարցում:

Գործեր սովորականից շատ կլինեն, բայց հոգնածություն չեք զգա: Երեկոյան հետաքրքիր վայրերում լինելու և այնպիսի միջոցառումների մասնակցելու շանս կունենաք, որոնց մասին շատ եք լսել: Այդ հատվածը հարմար կլինի այն մարդկանց հետ հանդիպելու համար, որոնց կուզենայիք դուր գալ: Լավ տպավորություն թողնելը դժվար չի լինի:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 2321 | Ավելացրեց: brutyanlusine | Վարկանիշ: 0.0/0