Աստղագուշակ․ 2021 թվականի դեկտեմբերի 28
| |
Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 1832 | 17:00 | |
ԽՈՅ (Aries, 21.III–20.IV) Հարմար օր է ոչ ֆորմալ միջավայրում մասնագիտական հարցերը քննարկելու համար: Կարող եք պիտանի խորհուրդ ստանալ գիտակ մարդուց, ազդեցիկ անձի աջակցությունը ձեռք բերել: Դուք հեշտությամբ մոտեցում կգտնեք նոր ծանոթներին, լավ տպավորություն կթողնեք նրանց վրա, ովքեր սովորաբար շատ պահաջկոտ են ու միայն ուրիշների թերություններն են նկատում: Զբաղվեք ֆինանսական հարցերի լուծմամբ: Եթե այսօր ուշադիր լինեք, ապա կգտնեք ծախսերը կրճատելու ձևը: Շահավետ գործարք կնքելու հնարավորություն էլ կունենաք: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V) Հրաշալի օր է անսովոր գործերի և այնպիսի զբաղմունքների համար, որոնք թույլ են տալիս զարկ տալ երևակայությանը: Տրորված ճանարհով գնալ չեք ուզենա, կնախընտրեք նպատակին տանող սեփական ուղին փնտրել: Ձեր շատ գաղափարներ հաջող կլինեն: Ճիշտ է, հազիվ թե կարողանաք դրանք արագ իրագործել: Դուք համբերատար կլինեք և ընդհանրապես չեք վշտանա, եթե պետք լինի մի փոքր սպասել: Օրվա առաջին կեսին հուզական դաշտը բարենպաստ կլինի, իսկ ահա երկրորդին այն կլարվի: Տհաճ հուշերը կարող են փչացնել տրամադրությունը, մռայլ մտքերը վանելը բարդ կլինի: Բարեբախտաբար, ձեր կողքին կլինեն մարդիկ, որոնք պատրաստ կլինեն աջակցել. արժե հենց նրանց էլ դիմել: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։ ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI) Օրվա սկզբին ինքնատիրապետումը պահպանելը բարդ կլինի: Դուք կվշտանաք, եթե ինչ-որ բան ծրագրի համաձայն չընթանա, հաճախ կբարկանաք դատարկ բաների պատճառով: Աշխատեք բացասական հույզերին չտրվել, հետևեք, որպեսզի դրանց պատճառով մտերիմներից մեկի հետ ձեր հարաբերությունները չփչանան: Կարևոր զրույցներն արժե թողնել օրվա երկրորդ կեսի համար. այդ հատվածում ընդհանուր լեզու գտնելն ու համատեղ գործողությունների մասին պայմանավորվելը կհեշտանա: Դուք արագ գլուխ կհանեք ընթացիկ գործերից, դրանք ձեզ ո՛չ ձանձրալի կթվան, ոչ էլ հոգնեցնող: Կհաջողվի լուծել բարդ ֆինանսական հարցերը: Շահավետ գործարքներ կնքելու շանս կլինի: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։ ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII) Մի շտապեք: Սա այն օրը չէ, երբ արժե կարևոր որոշումները ոտքի վրա ընդունել կամ առանց ամեն ինչ մանրամասն մտածելու՝ արմատապես փոխել ծրագրերը: Ինտուիցիային արժե ուշադիր լսել. նրա հուշումներն ավելի օգտակար կլինեն, քան շրջապատողների խորհուրդները: Հավանական են անսովոր հանդիպումներ: Օրը հարմար է նոր ծանոթությունների համար, դուք արագ ընդհանուր լեզու կգտնեք այն մարդկանց հետ, որոնք ընդհանրապես նման չեն ձեզ: Հավանական է ընկերության կամ սիրային հարաբերությունների սկիզբը, որոնք շուտով լուրջ բնույթ կստանան: Լավ կանցնեն ուղևորությունները, հատկապես եթե մտերիմների հետ ճամփա ընկնեք: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII) Հագեցած, հետաքրքիր և արդյունավետ օր է: Դուք սպասվածից շատ բան կհասցնեք անել: Հաճախ ու հաճույքով կօգնեն հին համախոհները, լավ ծանոթները: Նրանց աջակցությամբ դուք արագ գլուխ կհանեք դժվարություններից, ճիշտ որոշումներ կընդունեք: Չեն բացառվում հետաքրքիր գործնական առաջարկները, որոշ Առյուծների առաջ գրավիչ մասնագիտական հեռանկարներ կբացվեն: Հավանական են դրամական մուտքեր, այդ թվում՝ անսպասելի աղբյուրներից, ինչպես նաև նվերներ, որոնց համար շատ ուրախ կլինեք: Պարզ կդառնա, թե ինչը կարող է բարձրացնել ձեր մտերիմների տրամադրությունը, և դուք դա անելու հնարավորությունը բաց չեք թողնի: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX) Շատ բան պիտի անեք: Աշխատեք հնարավորինս շուտ որոշակիություն մտցնել առաջնահերթությունների մեջ, որոշել, թե ինչն եք ստանձնելու առաջին հերթին: Կարևոր կլինի մի խնդրից մյուսը չնետվելը, հետևողականորեն գործելը: Այսօր ձեզ համար դժվար կլինի միաժամանակ մի քանի գործով զբաղվելը. վտանգ կա՝ ինչ-որ բան մոռանաք կամ իրար խառնեք: Ընկերներն ու ծանոթները կաջակցեն ձեր գաղափարները, դրանց իրագործման հարցում օգնություն կառաջարկեն: Մի հրաժարվեք: Նրանց շնորհիվ դուք ավելի արագ կհասնեք անհրաժեշտ արդյունքի: Բացի այդ, համատեղ աշխատանքը շատ կմտերմացնի: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X) Ամենահասարակ օրը չէ, բայց այն հետաքրքիր կանցնի: Օրը կարող է կարևոր բացահայտումներ ու իրադարձություններ բերել, որոնք կօգնեն նորովի նայել սովորական դարձած բաներին: Հավանական են լավ նորություններ հեռվից: Դրանք կարող են ձեզ անձնապես չվերաբերել, բայց կբարձրացնեն ձեր տրամադրությունը: Որոշ Կշեռքներ կհասկանան, որ եկել է կյանքում ինչ-որ բան փոխելու ժամանակը ու կսկսեն կոնկրետ ծրագրեր կառուցել: Հնարավոր են անսպասելի հանդիպումներ: Չի բացառվում իրենց մասին հիշեցնեն մարդիկ, որոնցից վաղուց լուր չունեիք: Օրը հարմար է հին կապերը վերականգնելու և հաշտվելու համար: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI) Հրաշալի օր է հանդիպումների, ամենատարբեր մարդկանց հետ շփվելու, լուրջ հարցերը քննարկելու համար: Դուք շատերին կես խոսքից կհասկանաք, հաճախ կկռահեք այն, թե ինչ կա այն մարդկանց հոգում, որոնց առաջին անգամ եք տեսնում: Չի բացառվում անսովոր, վառ ու տպավորիչ ռոմանտիկ պատմության սկիզբը: Հեշտությամբ կտրվեն և՛ առօրյա, և՛ նոր գործերը, ձեր շատ նախաձեռնությունների հաջողությունը կուղեկցի: Հաճախ դուք կգործեք ոչ այնպես, ինչպես շրջապատողներն են ակնկալում և հենց դրա շնորհիվ էլ հրաշալի արդյունքների կհասնեք: Նոր համախոհներ ձեռք կբերեք. մարդիկ կտեսնեն, թե ինչ լավ է ձեզ մոտ ամեն ինչ ստացվում ու չեն ուզենա կողքից դիտողի դերում լինել: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII) Հենց առավոտվանից խաղաղասիրաբար տրամադրվեք: Օրվա առաջին կեսին շրջապատողների հետ ընդհանուր լեզու գտնելը, առանց վեճերի ու փոխադարձ վիրավորանքների գոյակցելը բարդ կլինի: Դուք սուր կարձագանքեք ձեր հասցեին հնչող նկատողություններին, երբեմն կկարծեք, թե ձեզ քննադատում ու վիրավորում են, իսկ իրականում դա այդպես չի լինի: Լավ է հետաձգեք լուրջ հարցերի քննարկումն ու դատարկ բաների պատճառով չվիճեք: Օրվա երկրորդ կեսը լրիվ այլ կերպ՝ հաճելի ու թեթև կանցնի: Այն շատ Աղեղնավորների կուրախացնի լավ նորություններով, հաճելի անակնկալներով ու առաջարկներով, որոնք մերժել չեն ուզենա: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I) Անհանգիստ, բայց հետաքրքիր և արդյունավետ օր է: Այն հարմար է նոր գործեր ստանձնելու համար. դուք արագ կհասնեք առաջին հաջողություններին ու չեք ուզենա կանգ առնել ձեռք բերածի վրա: Հնարավոր են անսպասելի, բայց շատ գրավիչ առաջարկներ: Հաճախ դրանք կանեն մարդիկ, որոնցից շատ բան է կախված: Եթե նրանք ձեր համախոհները դառնան, դուք շատ բանի կհասնեք: Մտերիմները կուրախացնեն հաճելի անակնկալներով, կիրագործեն ձեր հին ցանկությունները: Հրաշալի կանցնեն ընտանեկան տոներն ու իմպրովիզացված երեկույթները: Անսովոր ռոմանտիկ ժամադրությունը երկար կհիշվի: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II) Բարենպաստ օր է, որը հրաշալի կլինի օգտակար գործերի համար: Դուք ունակ կլինեք շատ բանի հասնել, նույնիսկ եթե ստիպված լինեք մենակ գործել: Բայց դրա անհրաժեշտությունը հազիվ թե լինի. կողքին կլինեն մարդիկ, որոնք պատրաստ կլինեն օգնել, աջակցել ձեր ամենահամարձակ նախաձեռնությունները: Հիմա սկսվող գործնական հարաբերությունները ժամանակի ընթացքում կարող են սիրային կամ ընկերական բնույթ ստանալ: Օրը հրաշալի կլինի ուղևորությունների, այդ թվում՝ չծրագրված ուղևորությունների համար: Դրանք բազում բառ տպավորություններ կպարգևեն, երկար կհիշվեն: Չեն բացառվում անսովոր ծանոթությունները: Դրանցից երկարատև ընկերություն ու սիրային պատմություն կսկսվի: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III) Այսօր դուք սովորականից մեծ ուշադրություն կգրավեք: Մարդիկ, որոնք նախկինում միայն իրենք իրենցով էին հետաքրքրվում, կնկատեն ձեր արժանիքները, հարցեր կտան, ինչ-որ անսովոր բան կառաջարկեն: Լսեք ինտուիցիային, որը անպայման կհուշի՝ ինչպես ձեզ պահեք: Բարենպաստ օր է ֆինանսական հարցերը լուծելու, գործարքներ կնքելու համար: Այնտեղ, որտեղ խոսք գնա գումարի մասին, դուք ոչինչ աչքաթող չեք անի, այդ իսկ պատճառով սխալներ էլ չեք անի: Օրվա երկրորդ կեսը լավ ժամանակ կլինի ընտանեկան գործերի, և՛ ձեր, և՛ ձեր մտերիմների համար կարևոր ինչ-որ փաստաթղթեր ձևակերպելու համար: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: |
|