ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Աստղագուշակ․ 2021 թվականի դեկտեմբերի 27
Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 2014 | 17:00 Ավելացրեց: brutyanlusine

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Օրը համբերատարություն ու համառություն է պահանջում: Սկսածն ավարտին հասցնելու համար ջանքեր գործադրելու կարիք կլինի, իսկ դուք ամեն անգամ չեք ուզենա դա անել: Բարեբախտաբար, կողքին կլինեն մարդիկ, որոնք կիմանան՝ ինչպես ոգեշնչել ձեզ ու կհուշեն՝ ինչպես գործել: Նրանց շնորհիվ դուք ժամանակը զուր չեք վատնի, կզբաղվեք միայն ամենակարևոր բաներով:

Եթե օրվա առաջին կեսը ամբողջությամբ նվիրված է լինելու գործերին, ապա երկրորդը հնարավորություն կտա ցրվել, շեղվել միապաղաղությունից: Ընկերներն անսովոր առաջարկներ կանեն: Դուք առանց երկար մտածելու համաձայնությամբ կպատասխանեք ու չեք զղջա դրա համար:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Նոր, ինքնատիպ ու համարձակ գաղափարների օր է: Դուք կհասկանաք, որ արագ գլուխ եք հանելու բարդ առաջադրանքներից, եթե դրանք ձեր ձևով անեք, չհետևեք բազմաթիվ և այդ թվում՝ վատ խորհուրդներին: Ամեն անգամ չէ, որ ձեր արարքների մոտիվները հասկանալի կլինեն շրջապատողներին, բայց դուք համբերատար կբացատրեք, թե ինչու եք այդպես վարվում ու բոլորովին չեք նյարդայնանա:

Կուրախացնի անպիտան բաներից ազատվելու, ամենուր կարգուկանոն հաստատելու, խանգարող բաները անցյալում թողնելու հնարավորությունը: Դուք պատրաստ կլինեք մեծ ու դրական փոփոխությունների, իսկ դրանք չեն ուշանա:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Օրվա սկիզբը կուրախացնի լավ նորություններով: Դրանք կարող են վերաբերել ոչ թե ձեզ անձնապես, այլ ձեր մտերիմներից մեկին, բայց բոլոր դեպքերում կբարձրացնեն տրամադրությունը: Միաժամանակ հրաշալի գաղափարներ կունենաք, որոնց իրագործմանը մոտ ժամանակներս կանցնեք ընկերների հետ միասին:

Ավելի ուշ կգա կարևոր զրույցների համար բարենպաստ ժամանակը: Կարևոր չէ՝ դրանք կվերաբերեն աշխատանքին, ձեր նախասիրություններին, թե անձնական հարաբերություններին: Բոլոր դեպքերում լուրջ հարցերը կհաջողվի հանգիստ քննարկել՝ խուսափելով երկար վեճերից, փոխադարձ դժգոհություններից ու վիրավորանքներից: Երեկոն հաճելի անակնկալներ, անսպասելի նվերներ ու առաջարկներ է խոստանում, որոնք մերժել չեք ուզենա:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Վատ օր չէ, բայց այն հոգսաշատ կլինի: Հոգսերը հատկապես շատ կլինեն առավոտյան, ծրագրված գործերին կավելանան լրիվ անսպասելի առաջ եկած հարցերը, որոնք անհապաղ լուծում կպահանջեն: Բացի այդ, շրջապատողներն ամեն անգամ ձեզ ճիշտ չեն հասկանա, և հաճախ ինչ-որ մեկի հետ պայմանավորվելու համար պիտի ջանքեր գործադրեք:

Ժամանակի ընթացքում դրական միտումների ազդեցությունը կուժեղանա, դուք ձեզ ավելի հանգիստ ու ինքնավստահ կզգաք: Օրվա երկրորդ կեսը հարմար կլինի ծրագրերը քննարկելու համար, դուք լավ կհասկանաք, թե ինչը կարող եք իրագործել, իսկ ինչը դեռ չի ստացվելու:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Շատ արդյունավետ օր է: Դուք հրաշալի գլուխ կհանեք նույնիսկ այն գործերից, որոնք կստանձնեք առանց հաջողության հետ մեծ հույսեր կապելու: Հնարավոր են անսովոր հանդիպումներ, պիտանի ծանոթություններ: Հեշտությամբ լավ տպավորություն կթողնեք նրանց վրա, ովքեր ձեզ առաջին անգամ են տեսնում. բավական է միայն ձեզ բնական պահեք ու ոչ մի բանի համար չանհանգստանաք:

Օրը հրաշալի կլինի զրույցների համար: Կարող եք քննարկել հեռու անցյալի ծրագրերն ու իրադարձությունները, զրուցել աշխատանքի կամ անձնական կյանքի մասին. դուք բոլոր դեպքերում օգտակար ու կարևոր մի բան կիմանաք: Լավ կանցնեն ուղևորությունները, հատկապես եթե դրանց կոնկրետ նպատակով մեկնեք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Հրաշալի օր է անշտապ գործերն ավարտելու, ընթացիկ մանր-մունր խնդիրները լուծելու և դատարկ բաների համար չանհանգստանալու համար: Նոր բան ստանձնել արժե, եթե վստահ եք, որ աջակցություն եք ստանալու. այն հաստատ տեղին կլինի: Միայնակ գործելն այսօր ավելի բարդ կլինի, քան սովորաբար:

Կուրախացնեն ընկերների և մյուս մտերիմների հետ շփումները: Զրույցի համար բազում հետաքրքիր թեմաներ կգտնեք, ընդհանուր ծրագրերը քննարկելն էլ օգտակար կլինի: Օրվա երկրորդ կեսը հարմար կլինի գնումների համար: Կարող եք կահույք, կենցաղային տեխնիկա և այլ օգտակար իրեր գնել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Չարժե օրն սկսել լուրջ որոշումներից: Նրա առաջին կեսը կառանձնանա լարված հուզական դաշտով, դուք կարող եք դատարկ բաների համար անհանգստանալ, տագնապել մի բանի համար, որը նշանակություն չունի: Ընկերները կփորձեն բարձրացնել ձեր տրամադրությունը, բայց դա նրանց ամեն անգամ չի հաջողվի:

Ժամանակի ընթացքում դրական միտումների ազդեցությունը կուժեղանա, կյանքն ավելի հեշտ ու հաճելի կդառնա: Օրվա երկրորդ կեսը կուրախացնի հաջող զուգադիպություններով ու հնարավորություն կտա ուղղել այն սխալները, որոնց համար զղջում էիք: Հավանական են հաճելի անակնկալներ, այդ թվում՝ ռոմանտիկ բնույթի:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Օրը կարող եք սկսել լավ ծանոթ գործերից: Դա ամենահարմար հատվածը չի լինի աշխարհը փոխել փորձելու համար. ամենայն հավանակնությամբ ոչինչ չի ստացվի: Փոխարենը հասարակ, պրակտիկ խնդիրների լուծումից հրաշալի գլուխ կհանեք, և դրանում օգնության կարիք չի լինի: Կարևոր հաղթանակների ժամանակն ավելի ուշ կգա, պարզապես սպասեք:

Օրվա երկրորդ կեսը հաճելի շփումների, հետաքրքիր հանդիպումների, համախոհներ փնտրելու ժամանակ կլինի: Դուք հրաշալի լեզու կգտնեք հին ծանոթների և այն մարդկանց հետ, որոնց առաջին անգամ եք տեսնում: Մտերիմները կգտնեն ձեզ ուրախացնելու ձևը:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Հրաշալի օր է բարդ ու կարևոր գործերի համար: Դուք ուշադիր կլինեք, ոչ մի մանրուք աչքաթող չեք անի, կնկատեք ու հաշվի կառնեք այն, ինչն ուրիշները չեն տեսել: Դա թույլ կտա խուսափել սխալներից, արագ պիտանի արդյունք ստանալ ու լավ տպավորություն թողնել նրանց վրա, ովքեր կարող են օգտակար լինել ձեզ:

Քանի որ դուք արագ կմտապահեք այն ամենը, ինչը կարող է օգտակար լինել, օրը հարմար կլինի ուսման համար: Որոշ Աղեղնավորներ այսօր կիմանան այն, ինչը նրանց պետք կգա մոտ ժամանակներս, կօգնի հասնել վաղուց դրված նպատակին, մրցակիցներին էլ հետևում թողնել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Հանգիստ, բարենպաստ օր է: Կարող եք առանց շտապելու զբաղվել գործերով. դուք ամեն ինչ կհասցնեք, ժամանակին կհասնեք անհրաժեշտ արդյունքին: Հին ծանոթները հրաշալի խորհուրդներ կտան, և դրանց արժե հետևել: Հավանական են հաջող գործնական բանակցություններ, չի բացառվում՝ ձեզ նոր աշխատանք կամ շահավետ պայմաններով համագործակցություն առաջարկեն:

Տանը հոգսեր սովորականից շատ կլինեն: Որոշ Այծեղջյուրներ կփոխեն ծրագրերը, կհետաձգեն սեփական գործերը մտերիմներից մեկին օգնելու համար: Կհաջողվի արագ ուղղել ուրիշների սխալները, աջակցել նրանց, ովքեր թանկ են ձեզ համար:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Աստղերը ձեր կողմից կլինեն, և դրանից արժե օգտվել վերջին շրջանում ձեզ անհանգստացնող խնդիրները լուծելու համար: Օրը հարմար կլինի գործերում նախաձեռնող լինելու համար. ձեզ պատրաստ կլինեն աջակցել և՛ հին ծանոթները, և՛ նորերը, իսկ ձեր գաղափարները հաճախ դուր կգան մարդկանց, որոնցից շատ բան է կախված:

Չնայած սեփական հոգսերին, դուք անտարբեր չեք մնա ուրիշների խնդիրների հանդեպ, կաշխատեք աջակցել նրանց, ովքեր դժվարությունների են բախվել: Այն ամենը, ինչ կանեք ուրիշների համար, ձեզ նույնպես օգուտ կտա:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Օրվա սկիզբը հրաշալի կլինի կարևոր գործերի համար: Կարող եք դրանցով ինքնուրույն զբաղվել, բայց ինչ-որ մեկին հանձնարարելու դեմ էլ աստղերը ոչինչ չեն ունենա: Պետք է միայն չմոռանաք ամեն ինչ անձնապես վերահսկելու մասին, համոզվեք, որ ոչ ոք ոչինչ չի մոռացել: Դուք հրաշալի գլուխ կհանեք կազմակերպչական հարցերից:

Օրվա երկրորդ կեսը քիչ արդյունավետ կլինի, փոխարենը հրաշալի կլինի հանգստի, հաճելի շփումների ու զվարճանքների համար: Դա հրաշալի ժամանակ կլինի հին ընկերների ու ծանոթների հետ հանդիպելու համար: Բազում վառ տպավորություններ կպարգևեն ռոմանտիկ ժամադրությունները, նույնիսկ եթե դրանցից ոչ մի յուրահատուկ բան չեք սպասում:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 2014 | Ավելացրեց: brutyanlusine | Վարկանիշ: 0.0/0