ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Աստղագուշակ․ 2021 թվականի դեկտեմբերի 26
Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 1979 | 17:00 Ավելացրեց: brutyanlusine

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Բարենպաստ օր է կարևոր գործերի համար: Ձեզ կհաջողվի հազար ու մի բանի մասին միաժամանակ մտածել, լուծել որոշ հարցեր՝ ոչինչ չմոռանալով ու իրար չխառնելով: Լավ նորություններով կկիսվեն մարդիկ, որոնց հետ միասին նախկինում աշխատել կամ ստեղծագործական նախագծերի իրագործմամբ եք զբաղվել: Նախկինում բացառապես գործնական բնույթ կրող հարաբերությունները կարող են ոչ ֆորմալ, ընկերական բնույթ ստանալ:

Օրը հարմար է նոր ծանոթությունների համար: Դուք գրավիչ կլինեք, ձեր հանդեպ համակրանքով կլցվեն մարդիկ, որոնք սովորաբար շատ պահանջկոտ են շրջապատողների հանդեպ ու միայն նրանց թերություններն են նկատում:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Հրաշալի օր է շփումների, համախոհներ փնտրելու համար: Ձեր գաղափարները բոլորին դուր կգան: Եթե դուք պատրաստ եք բարդ ու կարևոր գործ ստանձնել, մի հետաձգեք. օգնել ցանկացողներ շատ կլինեն, նրանց աջակցությամբ հրաշալի գլուխ կհանեք ամեն ինչից: Հավանական են հաճելի անակնկալներ, այդ թվում՝ ռոմանտիկ բնույթի, ինչպես նաև անսպասելի նվերներ:

Ամեն ինչ չէ, որ ծրագրի համաձայն կընթանա, բայց դուք չեք անհանգստանա ու հավասարակշռությունը չեք կորցնի: Ինքնատիրապետումը կհաջողվի պահպանել նաև այն դեպքում, երբ ճանապարհին ամենաանհարմար պահին խոչընդոտներ առաջ գան: Հենց դա կօգնի ստանալ անհրաժեշտ արդյունքը և նույնիսկ սպասվածից ավելին:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Օրվա սկիզբը կարող է բարդ լինել: Բանը ոչ այնքան տեղի ունեցող իրադարձությունների, որքան ձեր տրամադրության մեջ կլինի: Դուք հակված կլինեք վշտանալ դատարկ բաների պատճառով, անհանգստանալ, եթե ինչ-որ բան այնպես չընթանա: Բայց ժամանակի ընթացքում դրական միտումների ազդեցությունը կուժեղանա, ուրախության նորանոր առիթներ կհայտնվեն:

Օրվա երկրորդ կեսը հաջող կդասավորվի: Դա հրաշալի ժամանակ կլինի այն գործերի համար, որոնց ոչ մի կերպ չէր հաջողվում անցնել: Դուք ամեն ինչից հրաշալի գլուխ կհանեք, հաջողությամբ կավարտեք այն, ինչին նախկինում մեծ ժամանակ և ուժեր եք նվիրել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Արժե օրվա առաջին կեսի համար ինչ-որ հաճելի ու հետաքրքիր բան ծրագրել: Նման զբաղմունքները կօգնեն գլուխ հանել տհաճ հուշերից, որոնք կարող են այցելել ձեզ այդ ժամանակահատվածում ու ցրվել մռայլ մտքերից: Տրամադրությունը արագ կլավանա, կեսօրից հետո ապրումներից հետք էլ չի մնա, փոխարենը հրաշալի գաղափարներ և ուրախության առիթներ կլինեն:

Օրվա երկրորդ կեսը շատ արդյունավետ կանցնի: Այդ ժամանակահատվածը հարմար կլինի և՛ ուսման, և՛ ստեղծագործ զբաղմունքների, և՛ տնային գործերի համար, որոնց համար առաջ ժամանակ չէր մնում: Հավանական են ոչ մեծ դրամական մուտքեր ու հաջող գնումներ:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Բարենպաստ օր է, որը հարմար կլինի և՛ սարեր շրջելու, և՛ քիչ տպավորիչ, բայց օգտակար մի բանով զբաղվելու համար: Դուք արագ գլուխ կհանեք կարևոր ու բարդ գործերից, հաջողության կհասնեք այնտեղ, որտեղ մյուսներին դա անել չի հաջողվել, բաց չեք թողնի բարդ իրավիճակում հայտնված մարդկանց օգնելու հնարավորությունը:

Օրը հարմար կլինի շփումների համար: Կարող եք խոսել կարևոր բաների մասին, հանգիստ քննարկել այն հարցերը, որոնց պատճառով նախկինում տարաձայնություններ շատ են եղել: Հավանական են անսպասելի այցեր, պատահական հանդիպումներ հին ընկերների հետ: Դրանք կբարձրացնեն ձեր տրամադրությունն ու կոգեշնչեն:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Բարդ գործերը մի հետաձգեք. առավոտյան դրանցից հրաշալի գլուխ կհանեք: Կհաջողվի արագ հասնել անհրաժեշտ արդյունքի այնտեղ, որտեղ շատ ջանքեր իզուր են եղել: Բարենպաստ ժամանակ կլինի շփումների համար: Դուք արագ ընդհանուր լեզու կգտնեք ամենատարբեր մարդկանց հետ: Տարաձայնություններ ու վեճեր չեն առաջանա, որոնք կարող էին փչացնել ձեր տրամադրությունը:

Օրվա երկրորդ կեսը ավելի բարդ կլինի. նոր հոգսեր կհայտնվեն, ամեն անգամ չեք կարողանա կենտրոնանալ մեկ կոնկրետ բանի վրա: Բայց կողքին կլինեն մարդիկ, որոնք պատրաստ կլինեն օգնել: Վատ մի զգացեք դիմել նրանց:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Անկախ նրանից, թե ինչպես կդասավորվի օրը, դուք կպահպանեք ինքնատիրապետումը: Եթե ինչ-որ բան ծրագրի համաձայն չընթանա, հոգ չէ, դուք արագ կկողմնորոշվեք նոր իրավիճակում, ճիշտ որոշումներ կընդունեք: Եթե չի հաջողվել արագ գլուխ հանել գործից, հոգ չէ, քանի որ համառ կլինեք ու անպայման կհասնեք ձեր ուզածին, երբեմն էլ՝ ավելիին:

Ձեզ հետ շփվելը հեշտ ու հաճելի կլինի, զարմանալի չէ, որ շատերն ուրախ կլինեն ընկերակցել ձեզ: Կարող եք ուղևորության մեկնել ընկերների հետ, ուրախ ընտանեկան տոն կազմակերպել: Լավ կանցնեն ռոմանտիկ ժամադրությունները:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Լավագույն օրը չէ կարևոր գործերի ու լուրջ հարցերի համար: Կենտրոնանալը դժվար կլինի, նույնիսկ եթե հասկանաք, որ դա անհրաժեշտություն է: Հավանական են մանր-մունր թյուրիմացություններ, կխախտվեն պայմանավորվածությունները, որոնց պատճառով ամեն ինչ չեք կարողանա ժամանակին ավարտել: Սակայն ավելի ուշ անպայման կլրացնեք բաց թողածը:

Օրը հրաշալի կլինի նոր բան մտածելու և հետաքրքիր, թեկուզ՝ անօգուտ գործերով զբաղվելու համար: Կուրախացնի ամենահամարձակ գաղափարները կյանքի կոչելու, ուզածն ավարտելու հնարավորությունը: Որոշ Կարիճներ համախոհներ կգտնեն, որոնք շուտով իսկական ընկերներ կդառնան:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Բարենպաստ օր է նոր բան ստանձնելու, գաղափարներով կիսվելու և նախաձեռնող լինելու համար: Ինչ էլ մտածեք, կհաջողվի արագ օգնականներ ու համախոհներ գտնել, որոնց հետ միասին շատ բանի կկարողանաք հասնել: Հավանական է ընկերական հարաբերությունների սկիզբը, որոնք ձեզ դրական հույզեր կպարգևեն:

Արժե զգույշ լինել ուղևորությունների ժամանակ, հնարավոր են անհաջող զուգադիպություններ, թյուրիմացություններ, որոնց պատճառով ուշանալու եք: Ֆինանսական պատկերը բարենպաստ կլինի, օրը հարմար կլինի գործարքների ու գնումների համար: Հնարավոր են լավ նորություններ՝ կապված մտերիմներից մեկի հետ:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Հրաշալի օր է շփումների համար: Օգտակար կլինի ապագայի ծրագրերը քննարկելը. ձեզ խորհուրդ կտան՝ ինչպես կյանքի կոչել դրանք: Հավանական են անսովոր հանդիպումներ, որոնք ոչ միայն երկար կհիշվեն, այլև հետաքրքիր մտքեր կտան ձեզ: Եթե օգնության կարիք ունենաք, արժե դիմել հին ծանոթներին, որոնք չեն մերժի ձեզ:

Դուք արագ գլուխ կհանեք տնային գործերից, հեշտությամբ կլուծեք կենցաղային խնդիրները: Չի բացառվում անսպասելի ծախսերի կարիք լինի, օրինակ՝ կապված ձեզ ու ձեր մտերիմների համար անհրաժեշտ իրերը գնելու հետ: Բայց խոսքը մեծ գումարի մասին չի լինի:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Հրաշալի օր է օգտակար գործերի համար: Դուք հրաշալի գլուխ կհանեք նրանից, ինչը նախկինում բարդ է թվացել, արագ պատասխաններ կգտնեք դժվարին հարցերին: Ձեր ջանքերի շնորհիվ կլուծվեն այն խնդիրները, որոնք նախկինում շատերին են փակուղու առաջ կանգնեցրել: Շրջապատողները ամեն անգամ չեն աջակցի ձեր նախաձեռնությունները, բայց չեն էլ խանգարի կյանքի կոչել մտածածը:

Օրը հաճելի ծանոթություններ է խոստանում: Դուք հեշտությամբ ընդհանուր լեզու կգտնեք ամենատարբեր մարդկանց հետ, կընկերանաք նրանց հետ, ում առաջին անգամ եք տեսնում: Չի բացառվում սիրային պատմության սկիզբը, որը կարևոր դեր կխաղա ձեր կյանքում:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Հրաշալի օր է: Աստղերը ձեր կողմից կլինեն, նրանց աջակցության շնորհիվ կկարողանաք հասնել նրան, ինչը նախկինում անհնարին էր թվում: Չեն բացառվում լավ նորությունները, որոնք կարող են վերաբերել ձեզ ու ձեր մտերիմներին: Ձեր ջանքերի շնորհիվ կլուծվեն ընտանեկան խնդիրները, և բոլորը միանգամից իրենց ավելի լավ կզգան:

Լավ կանցնեն ուղևորությունները: Դրանք դրական հույզեր ու վառ տպավորություններ կպարգևեն: Բացի այդ, տանից հեռու շատ հաջող գնումներ կանեք: Որոշ Ձկներ կգտնեն հենց այն, ինչը վաղուց էին փնտրում:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 1979 | Ավելացրեց: brutyanlusine | Վարկանիշ: 0.0/0