ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Աստղագուշակ․ 2021 թվականի դեկտեմբերի 24
Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 1903 | 17:00 Ավելացրեց: brutyanlusine

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Բարենպաստ օր է գործնական շփումների համար: Օգտակար կլինի ապագայի մասին զրուցելը, ծրագրերն ու հեռանկարները քննարկելը: Ձեր լավատեսությունը կփոխանցվի նրանց, ովքեր վերջերս սկսել էին կասկածել իրենց հաջողության վրա: Չի բացառվում բիզնեսի հետ կապված նոր գաղափարներ ունենաք: Որոշ Խոյեր շահավետ գործարքներ կնքելու շանս կունենան:

Անձնական հարաբերությունները ներդաշնակ կդասավորվեն, չնայած՝ մտերիմները միշտ չէ, որ ձեզ ճիշտ կհասկանան: Դուք համբերատար կլինեք, պատրաստ կլինեք նորից ու նորից բացատրել այն, ինչ ակնհայտ է թվում, իսկ եթե մթնոլորտը լարվի, միշտ կգտնեք այն լիցքաթափելու ձևը:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Մի անհանգստացեք այն խնդիրների ու դժվարությունների համար, որոնք կարող են առաջ գալ օրվա առաջին կեսին: Հաճախ խոսքը մանրուքների մասին կլինի: Մեկ ուրիշ ժամանակ դուք դրանց պարզապես ուշադրություն չէիք դարձնի, իսկ հիմա լարված հուզական դաշտի պատճառով հանգստություն պահպանելը կդժվարանա: Ժամանակի ընթացքում դրական միտումների ազդեցությունը կուժեղանա, տրամադրությունն էլ կլավանա:

Օրվա երկրորդ կեսը առաջինից հաջող կդասավորվի: Այն հարմար կլինի շփումների համար, հաճելի հանդիպումներ ու հետաքրքիր զրույցներ է խոստանում: Հավանական են դրամական մուտքեր և անսպասելի նվերներ, ինչպես նաև սիրային անակնկալներ:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Օրը բարդ, բայց հետաքրքիր կանցնի: Ամեն անգամ չի հաջողվի իրագործել այն, ինչ մտածել եք, բայց նույնիսկ եթե ճանապարհին խոչընդոտներ առաջանան, դուք չեք նահանջի: Համառությունը հրաշալի պտուղներ կտա, թույլ կտա հասնել նրան, ինչի մասին նախկինում չեք էլ երազել: Հնարավոր են անսովոր ծանոթություններ, որոնք գործնական տեսանկյունից օգտակար կլինեն:

Աշխատեք ուշադիր լինել գումարին ու փաստաթղթերին վերաբերող հարցերում: Այստեղ աննշան սխալն էլ կարող է տհաճությունների հանգեցնել: Գործարքներ կնքելուց ու փաստաթղթեր ստորագրելուց առաջ խորհրդակցեք այն մարդկանց հետ, որոնց կարծիքին վստահում եք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Շատ բան լավ կստացվի: Հաճախ հրաշալի արդյունքների հասնելու համար նույնիսկ մեծ ջանքեր գործադրելու կարիք չի լինի. բավական կլինի ճիշտ ժամանակին ճիշտ տեղում հայտնվեք: Օգտակար կլինի այն, ինչ ավելի վաղ եք սովորել: Ձեր փորձի շնորհիվ սխալներ չեք անի աշխատանքի մեջ, շատ բարդ հարցեր արագ կլուծեք:

Հեշտությամբ լեզու կգտնեք շրջապատողների հետ և կարևոր չէ՝ վաղուց գիտեք իրար, թե մի քանի օր առաջ եք առաջին անգամ հանդիպել: Ձեր հմայքը ոչ մեկին անտարբեր չի թողնի. հեշտությամբ լավ տպավորություն կթողնեք նույնիսկ ամենապահանջկոտ մարդկանց վրա:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Այսօր դուք շատ բան հակված կլինեք սրտին մոտ ընդունել: Նույնիսկ աննշան պատահարը երբեմն կստիպի ձեզ մտածել՝ արդյոք արժե փոխել ծրագրերը, հրաժարվել ավելի վաղ մտածածից: Լավ է, եթե կողքին լինեն մարդիկ, որոնք ժամանակին կհուշեն, թե ինչպես է պետք գործել, կոգեշնչեն, կօգնեն դրական տրամադրվել:

Աշխատանքի, գումարի, փաստաթղթերի կամ ունեցվածքի հետ կապված ցանկացած հարց պետք է առավելագույնս հանգիստ ու կառուցողական քննարկել: Եթե ինտուիցիան հուշի, որ դեռևս վաղ է վերջնական որոշում ընդունել, ապա հենց այդպես էլ պետք է վարվել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Ամեն ինչ չէ, որ հեշտությամբ կտրվի, բայց դուք լավատեսությունը չեք կորցնի: Հենց դա կօգնի ձեզ հաջողության հասնել այնտեղ, որտեղ ուրիշներին իրավիճակը բարդ, երբեմն էլ՝ անհույս է թվում: Շատ Կույսեր այսօր ժամանակ կանցկացնեն՝ օգնելով նրանց, ովքեր բարդ իրավիճակում են հայտնվել՝ լուծելով ուրիշների խնդիրները: Դա ուժեր կխլի, բայց նշանի ներկայացուցիչները ուրախ կլինեն օգտակար մի բան անելու հնարավորության համար:

Կուրախացնի մտերիմների աջակցությունը և ուշադրությունը: Օրը հարմար կլինի ընտանեկան միջոցառումների, ընկերների հետ հանդիպելու, տնային տոների համար: Դուք կաշխատեք ուրախացնել ձեզ համար թանկ մարդկանց, և այդ մարդիկ ձեզ նույն ձևով կպատասխանեն:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Հրաշալի, արդյունավետ օր է: Կարող եք ստանձնել բարդ գործերը, առաջին քայլերն անել լրիվ նոր ուղղությամբ: Ձեր շատ նախաձեռնությունների հաջողությունը կուղեկցի: Լավ կանցնեն գործնական հանդիպումները: Նոր գործատուներ կամ հուսալի գործընկերներ փնտրող Կշեռքները կկարողանան գտնել և՛ առաջիններին, և՛ երկրորդներին:

Դրական միտումների ազդեցությունը նկատելի կլինի անձնական հարաբերություններում: Տարաձայնություններն ու վեճերը կմնան անցյալում, հեշտությամբ կպայմանավորվեք այն մարդկանց հետ, որոնց կարծիքը ձեզ համար կարևոր է: Ռոմանտիկ ժամադրությունները հրաշալի կանցնեն, ամենահաճելի տպավորությունը կթողնեն:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Բարենպաստ օր է, որը հրաշալի կլինի կարևոր զրույցների, լուրջ հարցերը քննարկելու համար: Դուք արագ կկռահեք, թե ինչ են ուզում շրջապատողները, կհասկանաք, թե ինչ կա նրանց հոգում: Կարող եք քննարկել աշխատանքի կամ բիզնեսի հետ կապված ծրագրերը: Մարդիկ, որոնց լավ գիտեք, հրաշալի խորհուրդներ կտան:

Դուք համառ կլինեք ու կհասնեք ձեր ուզածին, նույնիսկ եթե պայմանները ամենահաջող ձևով չդասավորվեն: Շատ Կարիճների կօգնեն մտերիմները: Նրանց աջակցության շնորհիվ նշանի ներկայացուցիչները կհասնեն նրան, ինչի մասին նախկինում միայն երազել կարող էին: Չի բացառվում՝ հենց այսօր իրականանան հին ցանկությունները:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Հրաշալի օր է գործերում նախաձեռնող լինելու համար: Ձեր գաղափարները ինչ-որ մեկին չափազանց համարձակ ու նույնիսկ ռիսկային կթվան, բայց կգտնվեն մարդիկ, որոնք կուզենան օգնել դրանց իրագործման հարցում: Չի բացառվում՝ հենց այսօր հասկանաք, թե ինչպես կարելի է մեծացնել եկամուտները կամ ինչի վրա է պետք կենտրոնանալ մասնագիտական սանդուղքով բարձրանալու համար:

Դուք ուրախությամբ կընդունեք անսովոր առաջարկները, կուրախանաք ձեր կյանքում նոր բան մտցնելու հնարավորության համար: Դա շատ դուր կգա շրջապատողներին: Շատերը կուզենան ձեզ հետ ավելի մոտիկից ծանոթանալ:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Դուք հակված կլինեք գերագնահատել ձեր հնարավորություններն ու կարող եք դրա պատճառով բարդ իրավիճակներում հայտնվել: Միայնակ ինչ-որ բարդ բան ստանձնելուց կամ ձեր վրա պարտականություններ վերցնելուց առաջ երկար մտածեք: Արժե զգուշանալ, եթե ինչ-որ մեկը համառորեն փորձի շահել ձեր համակրանքը, մի գրավիչ առաջարկը մյուսի հետևից անի:

Շատերին դրական տրամադրվելուն կօգնեն առօրյա գործերը: Զբաղվեք նրանով, ինչն ուրախացնում է ու լավ է ստացվում. դա կօգնի վանել տհաճ մտքերը: Կոգեշնչեն մտերիմների հետ շփումները. նրանք կգտնեն ձեզ աջակցելու և աշխուժացնելու ձևը:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Հանգիստ, արդյունավետ օր է: Հաճախ հաջողության հասնելու համար մեծ ջանքեր գործադրելու կարիք էլ չի լինի. շատ բան հաջող կդասավորվի, և պետք է միայն օգտվեք իրադարձությունների նպաստավոր ընթացքից ու աստղերի աջակցությունից, չշփոթվեք: Կօգնի ինտուիցիան: Նրա հուշումների շնորհիվ դուք արագ կհասկանաք, թե ինչպես է լավ գործել:

Օրը բարենպաստ կլինի շփումների համար: Դեպի ձեզ ամենատարբեր մարդիկ կձգտեն, իսկ դուք յուրաքանչյուրի հետ կկարողանաք լեզու գտնել: Չի բացառվում ընկերական կամ ռոմանտիկ հարաբերությունների սկիզբը, որոնք շուտով կսկսեն կարևոր դեր խաղալ ձեր կյանքում:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Օրը բավական անհանգիստ կանցնի: Եվ բանը միայն անսպասելի շատ իրադարձությունների մեջ չի լինի, այլև լարված հուզական դաշտի: Դուք սուր կարձագանքեք աննշան պատահարներին, դատարկ բաների պատճառով կանհանգստանաք, կհուզվեք, եթե ինչ-որ բան ծրագրի համաձայն չընթանա: Դրական միտումների ազդեցությունն ուժեղ կլինի, և դուք անպայման կզգաք դա, երբ վերագտնեք ինքնատիրապետումը:

Մտերիմների հետ կարող եք զրուցել կարևոր բաների մասին՝ չանհանգստանալով, որ լուրջ տարաձայնություններ ու վեճեր կառաջանան: Դուք կաշխատեք փոխզիջումային տարբերակ գտնել, և դա ձեզ մոտ կստացվի:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4:

Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 1903 | Ավելացրեց: brutyanlusine | Վարկանիշ: 0.0/0