ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Աստղագուշակ․ 2021 թվականի դեկտեմբերի 23
Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 2123 | 17:00 Ավելացրեց: brutyanlusine

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Անկախ նրանից, թե ինչ խնդիրներ պիտի այսօր լուծեք, վատ մի զգացեք շրջապատողներին դիմել աջակցության խնդրանքով: Հեշտությամբ համախոհներ կգտնեք, այդ թվում՝ ուժեղ ու ազդեցիկ անձանց, հուսալի օգնականների: Ձեր գաղափարները պատրաստ կլինեն աջակցել նույնիսկ նրանք, ովքեր նախկինում դրանց քննադատորեն էին վերաբերվում:

Օրը հրաշալի կլինի նոր բան ստանձնելու համար: Հաջողություններ հավանական են և՛ բիզնեսում, և՛ ստեղծագործական կյանքում: Դուք ոտքի վրա շատ բան կսովորեք, անմիջապես կմտապահեք այն ամենը, ինչ կարող է պետք գալ: Ներդաշնակ կդասավորվեն մտերիմների հետ հարաբերությունները: Բազում դրական հույզեր կպարգևեն ընտանեկան ուղևորությունները:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Համբերությամբ զինվեք: Սա այն օրերից չէ, երբ ամեն ինչ հեշտությամբ է տրվում: Բայց եթե մի փոքր սպասեք, հրաշալի գլուխ կհանեք կարևոր գործերից, կլուծեք լուրջ հարցերն ու շատերին փակուղու առաջ կանգնեցրած խնդիրը: Ցանկացած աշխատանքային զրույց արժե առավելագույնս զգույշ վարել, որպեսզի խուսափեք չափազանց թեժ վեճերից:

Աշխատեք շատ չհոգնել: Եթե ինչ-ինչ գործեր կարելի է հետաձգել, մտածեք՝ արդյոք լավ չի լինի հենց այդպես էլ վարվեք: Օրվա երկրորդ կեսին արժե անկեղծ զրուցել այն մարդու հետ, որը թանկ է ձեզ համար: Դուք աջակցություն կստանաք ու անմիջապես ձեզ լավ կզգաք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Ամեն ինչ չէ, որ ուզածի նման կդասավորվի, բայց օրն ընդհանուր առմամբ վատը չի լինի: Շատ Երկվորյակների այն հաճելի անակնկալներ կմատուցի, հնարավորություն կտա հասնել նրան, ինչի հույսը նշանի ներկայացուցիչները չունեին: Հին համախոհներն ու ծանոթները կարող են հետաքրքիր մի բան առաջարկել: Չի բացառվում՝ ձեր առաջ գրավիչ մասնագիտական հեռանկարներ բացվեն:

Օրը նպաստավոր կլինի ռոմանտիկ հարաբերությունների տեսանկյունից, կարող եք հանդիպել մի մարդու հետ, որի վրա կուզենայիք լավ տպավորություն թողնել: Հնարավոր է ծանոթություն, որը ձեր կյանքում արմատական փոփոխությունների սկիզբ կդնի:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Բարենպաստ օր է սովորելու, լուրջ հարցերի շուրջ մտորելու և մեծ ծրագրեր կառուցելու համար: Դուք ուշադիր կլինեք, ոչինչ աչքաթող չեք անի, օգուտ կքաղեք ուրիշի փորձից: Աշխատանքի մեջ հաջողությունների կհասնեն այն Խեցգետինները, որոնք նոր բան կստանձնեն, ոչ ոքից աջակցություն ու հավանության խոսքեր չեն սպասի:

Օրը հրաշալի կլինի անձնական հարաբերությունների տեսանկյունից: Դուք լավ կհասկանաք և՛ մտերիմներին, և՛ նոր ծանոթներին, հաճախ կկռահեք այն, ինչ մյուսները ուղիղ չեն ասում: Դիտողունակությունը երբեմն կօգնի բացահայտել կարևոր գաղտնիքները: Բայց ուրիշների գաղտնիքների հետ էլ նրբանկատ կվարվեք, պատահած ամեն մարդու չեք պատմի:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Չնայած որոշակի դժվարություններին, որոնք այսօր կառաջանան, դուք կպահպանեք լավ տրամադրությունը: Լավատեսությունն ու հաջողության հանդեպ վստահությունը կօգնեն հրաշալի արդյունքների հասնել, անել այն, ինչ վաղուց էիք մտածել: Շատ հարցերում կօգնեն և՛ հին ընկերները, և՛ նոր համախոհները: Համագործակցությունը, համատեղ աշխատանքը ընկերության կամ ռոմանտիկ պատմության սկիզբ կդնեն:

Բարենպաստ կլինի ֆինանսական պատկերը: Օրը հարմար կլինի գնումներ անելու, գործարքներ կնքելու համար: Ինտուիցիայի վրա համարձակ հույս դրեք գումարի հետ կապված բոլոր հարցերում. նրա հուշումներն անպայման ճիշտ կլինեն:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Օրը հրաշալի կսկսվի: Նրա առաջին կեսը հարմար կլինի կարևոր գործերի, լուրջ հարցերը լուծելու համար: Ոչ ոք չի կարողանա շեղել ձեզ, խճճել կամ մոլորության մեջ գցել: Դուք հույս կդնեք սեփական փորձի և առողջ բանականության վրա. ավելի լավ խորհրդատուներ չեք գտնի: Հավանական է հաջողությամբ լուծվեն ֆինանսական հարցերը, չեն բացառվում դրամական մուտքերը, այդ թվում՝ անսպասելի աղբյուրներից:

Օրվա երկրորդ կեսը առաջինից հանգիստ կանցնի: Այն հանգստանալու, առօրյա հոգսերից շեղվելու և ավելի հաճելի զբաղմունքների անցնելու հնարավորություն կտա: Չի բացառվում հանդիպումը մի մարդու հետ, որին վերջին ժամանակներս շատ էիք կարոտում:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Դժվարությունները՝ հաղթահարելի, խնդիրները՝ լուծելի, իսկ դուք էլ համառ կլինեք: Անհանգստության լուրջ պատճառներ չեն լինի, փոխարենը հնարավորություն կլինի իրագործեք այն, ինչ մտածել եք, և նույնիսկ ավելին: Ամեն անգամ չէ, որ ձեր ջանքերը միանգամից արդյունք կտան: Բայց պարզ կլինի, որ պետք է ընդամենը մի փոքր սպասել, այդ իսկ պատճառով դուք լավատեսությունը չեք կորցնի:

Օրը հրաշալի կլինի շփումների համար: Դու հեշտությամբ լեզու կգտնեք ամենատարբեր մարդկանց հետ, կհասկանաք, թե ինչ կա յուրաքանչյուրի մտքին: Հավանական են հանդիպումներ, որոնք երկար կհիշվեն, ինչպես նաև հաճելի ծանոթություններ: Չի բացառվում ռոմանտիկ հարաբերությունների սկիզբը: Դրանք արագ կզարգանան, և դա ձեզ դուր կգա:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Հրաշալի, արդյունավետ օր է: Այսօր հազիվ թե այնպիսի խնդիրներ առաջանան, որոնք չկարողանաք լուծել, կամ էլ լինեն հարցեր, որոնց չկարողանաք պատասխան ստանալ: Դուք ուշադիր կլինեք, ամեն մանրուք կնկատեք, աչքաթող չեք անի այն, ինչը կարող է կարևոր դեր խաղալ: Այդ ամենը կօգնի խուսափել սխալներից և արագ հասնել նպատակին:

Չնայած գործեր կարող են սպասվածից շատ լինել՝ ժամանակ կմնա նաև հանգստի ու մտերիմների հետ շփվելու համար: Որոշ Կարիճների օգտակար կլինի պայմանները փոխելը, նոր վայրերում լինելը: Դրանից հետո նշանի ներկայացուցիչները իրենց ավելի առույգ ու էներգիայով լի կզգան:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Անկախ նրանից, թե ինչ տեղի կունենա, դուք հանգստություն կպահպանեք, պրովոկացիաներին չեք տրվի ու կշռադատված որոշումներ կընդունեք: Հենց դա թույլ կտա խուսափել սխալներից ու հակասական արարքներից, որոնց համար պիտի զղջայիք: Հավանական են հաջող գործնական բանակցություններ: Չի բացառվում՝ այսօր ծանոթանաք մարդկանց հետ, որոնց հետ շուտով միասին աշխատելու եք:

Օրը հարմար է ընտանեկան միջոցառումների համար. կարող եք հյուրեր կանչել, ընտանեկան տոն կամ ընկերական երեկույթ կազմակերպել: Ձեզ կհաջողվի բարձրացնել բոլորի տրամադրությունը: Նույնիսկ նրանք, ովքեր վերջերս լուրջ դժվարությունների են բախվել, ձեր կողքին իրենց ավելի լավ կզգան:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Հանգստացեք: Սա լավագույն օրը չի լինելու բարդ գործերի ու պատասխանատու որոշումների համար: Նշանի ոչ բոլոր ներկայացուցիչներին կհաջողվի ճիշտ գնահատել իրավիճակը. շատերը պատրաստ կլինեն ցանկալին իրականության տեղ ընդունել: Արժե լսել խորհուրդները, եթե դրանք տալիս են մարդիկ, որոնց փորձին վստահում եք:

Կարող եք օրվա համար ոչ մեծ ուղևորություններ ծրագրել: Դրանք ամենայն հավանականությամբ հաջող կանցնեն, դրական հույզեր կպարգևեն: Հավանական են չծրագրված ծախսեր: Բայց խոսքն աննշան գումարի մասին կլինի, որը ձեզ համար խնդիր չի դառնա: Գնումների հարցում մի շտապեք. այսօր ճիշտ ընտրություն կատարելը դժվար կլինի:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Շտապելու կարիք չկա: Սա հաստատ լավագույն օրը չի լինելու վճռական գործողությունների և արմատական փոփոխությունների համար: Լավ է հետևեք նախապես կազմած ծրագրին. այդպես ինքներդ էլ կխուսափեք ավելորդ ապրումներից, շրջապատողներին էլ կօգնեք խուսափել դրանցից: Աշխատանքի ու բիզնեսի հետ կապված ցանկացած հարցի քննարկում համբերատար ու հանգիստ է պետք վարել, նույնիսկ եթե ձեզ փորձեն հանել հավասարակշռությունից:

Օրը հարմար կլինի ամենամտերիմների հետ շփվելու, ինչպես նաև համատեղ հանգստի, հաճելի ուղևորությունների համար: Ձեզ համար օգտակար կլինի պայմանների փոփոխությունը. դա շատ Ջրհոսների կոգեշնչի:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Դուք լավատեսորեն տրամադրված կլինեք ու կհավատաք ձեր նախաձեռնությունների հաջողությանը: Դա հաճախ օգտակար կլինի, բայց կարող է նաև դժվարությունների հանգեցնել, եթե շատ վճռական կերպով ստանձնեք բարդ գործը, գերագնահատեք ձեր ուժերը: Մտածեք, թե ում հետ կարող եք խորհրդակցել: Մարդիկ, որոնց փորձը կարող է ձեզ պետք գալ, կլինեն նաև ձեր մոտ շրջապատում:

Ուղևորությունները այնքան էլ հաջող չեն դասավորվի: Երբեմն դրանք ավելի ժամանակատար կլինեն, քան սպասում էիք: Բայց լուրջ խնդիրներ չեն առաջանա, իսկ մանր-մունր դժվարություններից արագ գլուխ կհանեք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 2123 | Ավելացրեց: brutyanlusine | Վարկանիշ: 0.0/0