Աստղագուշակ․ 2021 թվականի դեկտեմբերի 22
| |
Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 2071 | 17:00 | |
ԽՈՅ (Aries, 21.III–20.IV) Դատարկ բաների պատճառով մի անհանգստացեք: Օրը հաջող կդասավորվի նրանց համար, ովքեր հանգստություն են պահպանում ու պրովոկացիաներին չեն տրվում: Հիշեք, որ եթե այսօր ինչ-ինչ խնդիրներ էլ առաջանան, ապա դրանք այնքան լուրջ չեն լինի, որքան կարող են թվալ: Բացի այդ, ավելորդ չի լինի ստացված ցանկացած տեղեկատվություն ստուգելը, քանի որ վտանգ կա՝ ինչ-որ մեկը հատուկ ձեզ մոլորության մեջ գցի: Օրը հարմար է գործերի մասին զրուցելու համար: Կարևոր չէ՝ դուք դրանք աշխատավայրում, թե տանը կվարեք, պաշտոնական, թե ոչ պաշտոնական միջավայրում: Օգտակար կլինի ծրագրեր կառուցելը, դրանք այն մարդկանց հետ քննարկելը, որոնք կարող են օգնել մտածածն իրագործելու հարցում: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V) Գործերում զգուշությունը չի խանգարի: Օրը հարմար չէ ոտքի վրա որոշումներ ընդունելու, ծրագրերն արմատապես փոխելու համար: Աշխատանքի հետ կապված հարցերում ավելորդ չի լինի այն մարդու խորհուրդը, որի փորձը հարգանք է առաջացնում: Երբեմն կողքից ավելի լավ տեսանելի կլինեն և՛ հնարավորությունները, և՛ հավանական խնդիրները: Բայց օրն ընդհանուր առմամբ բավական հաջող կլինի: Եթե նրա առաջին կեսին դուք որոշակիություն մտցնեք նպատակների մեջ ու ժամանակը դատարկ բաների վրա չծախսեք, ապա հաջողության կհասնեք: Հնարավոր են անսպասելի, կարևոր բացահայտումներ ու լավ նորություններ: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI) Քանի որ օրը հաջող է սկսվելու, լավ է ոչ մի բան երկար ժամանակով չհետաձգեք: Կարևոր գործերն առավոտվանից ստանձնեք, այդպես դրանցից գլուխ հանելու շանսերն ավելի մեծ կլինեն: Լուրջ հարցերի քննարկումը լավ է երեկոյի համար չծրագրեք. այդ հատվածում դժվար կլինի այն մարդկանց հետ լեզու գտնելը, որոնք կասկածում են ձեր գաղափարներին, պատրաստ չեն անխոս աջակցել դրանք: Օրը հարմար է ոչ մեծ ուղևորությունների համար: Ձեզ կուրախացնի պայմանները փոխելու, նոր վայրեր տեսնելու հնարավորությունը: Ճանապարհին չեն բացառվում հաճելի ծանոթությունները, ինչպես նաև հանդիպումները մարդկանց հետ, որոնց մասին շատ եք լսել: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII) Վառ ու հետաքրքիր օր է, որը հարմար կլինի նոր բան ստանձնելու կամ համարձակ գաղափարն իրագործելու համար: Ձեր նախաձեռնություններին հաջողությունը կուղեկցի: Ստանձնեք այն, ինչն իսկապես կարևոր է ու գոհ կմնաք ձեր ջանքերի արդյունքներից: Օրը հարմար է աշխատանքի, ուսման կամ ստեղծագործելու համար անհրաժեշտ իրեր գնելու համար: Օրվա երկրորդ կեսը հարմար ժամանակ կլինի մոտ ապագայի համար կարևոր ինֆորմացիա հավաքելու և վերլուծելու համար: Եթե որոշակի ծրագրեր ունեք, արժե պարզել, թե ինչ է պետք անել դրանց իրագործման համար ու ամեն քայլը կշռադատել: Հիմա դուք ոչ մի մանրուք աչքաթող չեք անի: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII) Օրվա սկիզբը կարող է առանձնապես ոգեշնչող չլինել: Չի բացառվում՝ այդ հատվածում իրենց մասին հիշեցնեն հին խնդիրներն ու հայտնվեն նորերը: Բայց մի հուսահատվեք: Ամեն ինչ կստացվի, եթե խոչընդոտների առաջ չընկրկեք, ոչ մի տեղ չշտապեք ու աշխատեք սկսածն ավարտին հասցնել: Ժամանակի ընթացքում իրավիճակը դեպի լավը կփոխվի, դուք կզգաք աստղերի աջակցությունը: Պարզ կդառնա, թե ինչ է պետք ստանձնել առաջին հերթին, ինչից սկսել ծրագրերի իրագործումը: Հավանական են ոչ մեծ տարաձայնություններ մտերիմների հետ, բայց դուք կաշխատեք հարթել սուր անկյունները, լուրջ կոնֆլիկտ թույլ չտալ ու ոչ մեկի տրամադրությունը չփչացնել: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX) Լավագույն օրը չէ երկարաժամկետ ծրագրեր կառուցելու համար: Չարժե ավելի վաղ մտածածից հրաժարվել ինչ-որ նոր բանի համար: Հիմա ձեզ համար բարդ կլինի ստեղծված իրավիճակն իրատեսորեն գնահատելը, հասկանալը, թե ինչի վրա է պետք կենտրոնանալ և ինչ ստանձնել առաջին հերթին: Ցավոք, շրջապատողների հետ հարաբերություններից էլ ամեն անգամ գլուխ չեք հանի: Բայց դուք առօրյա գործերից հրաշալի գլուխ կհանեք, արագ կլուծեք ընթացիկ խնդիրները: Օրը հարմար է կարգուկանոն հաստատելու, անպիտան բաներից ազատվելու համար: Միաժամանակ կարևոր կլինի չհոգնելը, փոքրիկ դադարներ վերցրեք, վերականգնեք ուժերը: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X) Օրը կառանձնանա անկայուն հուզական դաշտով: Դա հատկապես նկատելի կլինի առավոտյան, երբ տրամադրությունը ամեն դատարկ բանից կփչանա: Աշխատեք մանրուքները սրտին մոտ չընդունել: Կարևոր հարցերի քննարկումը լավ է հետաձգեք, ավելի ուշ ճիշտ տոն ու ճիշտ խոսքեր գտնելը կհեշտանա: Արժե կենտրոնանալ օգտակար գործերի վրա: Կարող եք ավարտել այն, ինչ մի քանի օր առաջ եք սկսել. դուք գոհ կմնաք ձեր ջանքերի արդյունքներից: Հավանական են դրամական մուտքեր, այդ թվում՝ անսպասելի աղբյուրներից: Ոչ մեծ գնումները հաջող կլինեն: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI) Բարենպաստ օր է նոր նախաձեռնությունների համար: Դուք ոգևորությամբ կստանձնեք բարդ գործերը, կհասկանաք, որ կարող եք դրանցից հրաշալի գլուխ հանել, արագ ստանալ անհրաժեշտ արդյունքը: Հավանական են հաջող զուգադիպություններ, հաճախ հենց դրանց շնորհիվ դուք կնկատեք հնարավորությունները, որոնց նախկինում ուշադրություն չեք դարձրել: Կարող եք լավ գլուխ հանել այն գործից, որը դեռ մինչև վերջերս անհույս էր թվում: Օրը հարմար կլինի ֆինանսների հետ կապված ցանկացած հարց լուծելու համար: Ինտուիցիան կհուշի, թե ինչպես կարելի է գումար աշխատել ու ճիշտ տնօրինել այն: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII) Ամենաարդյունավետ օրը չի լինի, բայց այն հաճելի ու հետաքրքիր կանցնի: Օրը հարմար կլինի ոչ ֆորմալ շփումների, անկաշկանդ մթնոլորտում հանդիպումների համար: Իրենց մասին կարող են հիշեցնել հին ընկերներն ու նախկին կոլեգաները: Չի բացառվում՝ նրանք ձեզ համար լավ նորություններ կամ հետաքրքիր առաջարկներ ունենան: Հավանական են հաճելի հանդիպումներ, նաև ծանոթություններ, որոնք ձեզ վրա ուժեղ տպավորություն կթողնեն: Որոշ Աղեղնավորներ կընկերանան այն մարդկանց հետ, որոնց հետ նախկինում միայն մասնագիտական հարաբերություններով էին կապված: Չի բացառվում աշխատավայրում ռոմանտիկ պատմության սկիզբը: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I) Հաջող, արդյունավետ ու հետաքրքիր օր է: Այն հնարավորություն կտա կարևոր տեղեկատվություն ստանալ, սովորել այն, ինչ շուտով անպայման պետք կգա: Ուշադիր եղեք, քանի որ ամեն մանրուք կարող է ձեզ հետաքրքիր մտքեր տալ, հուշել՝ դեպի ուր շարժվել: Հավանական է հաջողություն ստեղծագործ մոտեցում, հնարամտություն ու երևակայություն պահանջող գործերում: Կուրախացնեն մտերիմների հետ շփումները: Օրը հարմար կլինի ընկերների կամ հարազատների հետ մի տեղ մեկնելու համար. նոր տպավորությունները կոգեշնչեն բոլորին: Հաջող կլինի ընտանեկան տոնը, նույնիսկ եթե այն անառիթ եք մտածել: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II) Օրվա սկզբին ժամանակը զուր մի վատնեք: Առավոտը հրաշալի կլինի օգտակար գործերի, լուրջ հարցերը քննարկելու համար: Հնարավորություն կունենաք շփվել մարդկանց հետ, որոնց խորհուրդներն ու գիտելիքները ձեզ օգտակար կլինեն: Արժե քննարկել ապագայի ծրագրերը ընկերների հետ. հավանական է ձեզ հուշեն, թե ինչպես է պետք կյանքի կոչել մտածածը: Օրվա երկրորդ կեսին կարևոր կլինի հույզերին չտրվելը, տրամադրությանը հետևելը: Աշխատեք դատարկ բաների համար չանհանգստանալ, չբարկանալ, եթե ինչ-որ բան այնպես չընթանա: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III) Հրաշալի օր է շփումների համար: Ցանկացած հարցի քննարկում հեշտությամբ կտրվի, կարող եք բարդ հարցերին ճիշտ պատասխաններ ստանալ: Որոշ Ձկներ կկարողանան ընդհանուր լեզու գտնել նրանց հետ, ում հետ առաջ հաշտ չէին, հին մրցակիցներին էլ համախոհներ դարձնել: Չեն բացառվում գործնական առաջարկները, որոնք մասնագիտական աճ կխոստանան: Օրը հարմար կլինի փաստաթղթերի հետ աշխատելու, պետկազմակերպություններին դիմելու համար: Հաճելի անակնկալներ են սպասվում սիրահարվածներին: Հավանական են ռոմանտիկ անակնկալներ, տրամադրությունը բարձրացնող ուշադրության նշաններ: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: |
|