Աստղագուշակ․ 2021 թվականի դեկտեմբերի 21
| |
Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 2264 | 17:00 | |
ԽՈՅ (Aries, 21.III–20.IV) Բարենպաստ օր է շփումների համար: Դուք ոչ միայն լավ լեզու կգտնեք մարդկանց հետ, այլև հեշտությամբ կկռահեք, թե ինչ են նրանք մտածում, ինչ են ուզում և ինչ են սպասում ձեզանից: Դա հաճախ կօգնի գործնական հարցերը քննարկելիս: Կարող եք խուսափել երկար բացատրություններից, արագ լուծում գտնել, որը բոլորին կգոհացնի: Հավանական են անսպասելի իրադարձություններ, փոփոխություններ գործնական ոլորտում, որոնց դեռ պատրաստ չէիք: Հիշեք, որ տեղի ունեցողը ձեր առաջ նոր հորիզոններ կբացի: Այդ իսկ պատճառով չարժե ամեն գնով պահպանել եղածը: Օգտվեք օրվա ընձեռած հնարավորություններից ու չեք զղջա դրա համար: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V) Այսօր նոր գործերի ու անսպասելի առաջադրանքների ժամանակ կլինի: Ինտուիցիան կհուշի, որ հազիվ թե կարողանաք փորձված մեթոդներով գլուխ հանել դրանցից, այնպես որ՝ դուք սեփական ուղին կփնտրեք: Իմպրովիզներն ու փորձարկումները հաջող կլինեն, հենց դրանց շնորհիվ էլ կհասնեք դրված նպատակներին: Դուք շրջապատողների պահանջների ու հետաքրքրությունների հանդեպ անտարբեր չեք մնա, կաշխատեք աջակցել նրանց, ովքեր բարդ իրավիճակում են հայտնվել: Շատ հարցերում դրա շնորհիվ դեպի լավը կփոխվեն վերջին ժամանակներս լարված հարաբերությունները: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI) Հրաշալի օր է ստեղծագործ աշխատանքի, անսովոր առաջադրանքները լուծելու համար: Դուք արագ նորը կսովորեք, շատ բան ոտքի վրա կյուրացնեք, այդ իսկ պատճառով հաճախ հաջողության կհասնեք այնտեղ, որտեղ մյուսները դա չեն կարողացել անել: Կհաջողվի համախոհներ գտնել. շատերին ձեր գաղափարները դուր կգան, մարդիկ հաճախ պատրաստ կլինեն իրենց վրա վերցնել ձեր հոգսերի մի մասը: Տանը հնարավոր են ոչ մեծ տարաձայնություններ, երբեմն վեճեր կառաջանան կենցաղային հարցերի պատճառով: Բայց դուք կաշխատեք լուրջ կոնֆլիկտներ թույլ չտալ, լուծում գտնել, որը բոլորին դուր կգա: Դա կստացվի: Օրվա վերջին հարաբերությունները կրկին ներդաշնակ կդառնան, իսկ զրույցները՝ հաճելի: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII) Հրաշալի, արդյունավետ օր է: Դուք արագ գլուխ կհանեք շատ ու շատ խնդիրներից՝ և արդեն ծանոթ, և՛ լրիվ նոր: Հաճախ դրանում կօգնեն դիտողունակությունն ու երևակայությունը: Հենց այդ հատկանիշների շնորհիվ դուք այնպիսի հնարավորություններ կտեսնեք, որոնք ուրիշները չեն նկատել և կօգտվեք դրանից: Ամեն անգամ հեշտ չի լինի շրջապատողների հետ ընդհանուր լեզու գտնելը: Հաճախ դուք չեք հասկանա, թե ինչ կա ուրիշների սրտում, ինչու են լավ ծանոթ մարդիկ վարվում այս և ոչ թե այլ կերպ: Բայց բաց կոնֆլիկտներից կհաջողվի խուսափել, և դա մեծ մասամբ ձեր արժանիքը կլինի: Օրվա երկրորդ կեսը լավ նորություններ է խոստանում: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII) Համախոհներ և օգնականներ գտնելը բարդ չի լինի: Այսօր շատերը կհետաքրքրվեն ձեր գաղափարներով, հաճույքով աջակցություն կխոստանան, երբ բանը հասնի դրանց իրագործմանը: Ընդհանուր գործերը կմտերմացնեն, չի բացառվում դրանցից երկարատև ընկերություն սկսվի: Հնարավոր է ռոմանտիկ հարաբերությունների սկիզբը: Դրանք հազիվ թե արագ զարգանան, բայց դուք ոչ մի տեղ չեք շտապի: Աշխատանքային հարցերն արագ կլուծեք, իսկ ահա տնային դժվարություններից արագ գլուխ չեք հանի: Բայց այստեղ էլ իրավիճակից ելք կգտնեք: Անսպասելի ծախսերի կարիք կլինի: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX) Ժամանակը զուր մի վատնեք: Օրվա սկիզբը շատ բարենպաստ կլինի, հրաշալի կլինի և՛ նոր գործերի, և՛ հներն ավարտելու համար: Դուք վստահ կլինեք ձեր նախաձեռնությունների հաջողությանը և հաճախ հենց դրա շնորհիվ էլ հաջողության կհասնեք: Կարող եք ինքնուրույն գործել. ձեզ կհաջողվի ժամանակը երկար զրույցների վրա չվատնել, բացատրել, թե ինչ եք ուզում սկսել և ինչի եք ձգտում: Օրվա երկրորդ կեսը նույնպես վատ չի դասավորվի, բայց այն ավելի հանգիստ կանցնի: Հանգստանալու, մտերիմների, հին ընկերոջ հետ հաճելի ժամանակ անցկացնելու հնարավորություն կլինի: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X) Օրվա սկիզբը հարմար կլինի և՛ գործնական, և՛ անձնական հանդիպումների համար: Այդ հատվածում հեշտությամբ ընդհանուր լեզու կգտնեք մարդկանց հետ, կհասկանաք, թե ինչ են ուզում ձեզանից տարբերվող մարդիկ: Շատ Կշեռքներ հրաժեշտ կտան հին կարծրատիպերին ու մոլորություններին, կսկսեն շատ բաների նորովի նայել: Դա նշանի ներկայացուցիչների առաջ հնարավորություններ կբացի, որոնք նրանք նախկինում չեն նկատել: Օրվա երկրորդ կեսը օգտակար գործերով լի կլինի: Դրանք կարող են նախատեսվածից բարդ լինել, բայց դա չի խանգարի ամեն ինչից հրաշալի գլուխ հանել: Պետք կգա ավելի վաղ ձեռք բերած փորձը: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI) Հարմար օր է վճռականություն ու համառություն դրևորելու համար: Հենց այդ հատկանիշները կօգնեն ձեզ հասնել նրան, ինչը նախկինում համարյա անհնարին էր թվում: Դուք հետևողականորեն կգործեք, դա թույլ կտա խուսափել շտապողականությունից, խառնաշփոթից ու ցավալի սխալներից: Հնարավորություն կունենաք ամրապնդել հին գործնական կապերն ու նորերը ձեռք բերել: Բայց զիջող լինելն ու նրբանկատությունն էլ ավելորդ չեն լինի. դրանք արժե դրսևորել մտերիմների հետ շփվելիս: Հակառակ դեպքում տարաձայնություններից ու թեժ վեճերից խուսափել չի ստացվի, իսկ դրանք կարող են որոշ ժամանակով փչացնել հարաբերությունները: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII) Ծրագրերի օր է, որոնք կուզենաք անհապաղ իրագործել: Հազիվ թե այսօր սկսածը կարողանաք արագ ավարտել, բայց դուք մի քանի կարևոր քայլ կանեք, կհասկանաք, թե ինչ արժե նախաձեռնել մոտ ժամանակներս: Կգտնվեն մարդիկ, որոնք պատրաստ կլինեն օգնել ձեզ: Մտածեք, թե ինչով կարող եք շնորհակալություն հայտնել նրանց աջակցության համար: Ամեն անգամ չի ստացվի արագ ընդհանուր լեզու գտնել շրջապատողների հետ, բայց դուք համբերատար կլինեք ու պրովոկացիաներին չեք տրվի: Հենց դա թույլ կտա խուսափել ավելորդ վեճերից, վիրավորանքներից ու փոխադարձ դժգոհությունից: Երեկոյան կհաջողվի լեզու գտնել նույնիսկ նրանց հետ, ովքեր տհաճությամբ են կապի դուրս գալիս: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I) Եթե օրվա համար ինչ-որ կարևոր բան եք ծրագրել, պատրաստ եղեք, որ ստիպված եք լինելու ինքնուրույն գործել: Հազիվ թե արագ համախոհներ հայտնվեն, իսկ երբ օգնել ցանկացողներ գտնվեն, երկար բացատրությունների ու քննարկումների կարիք կլինի: Դուք ամեն հարցում կաշխատեք հույս դնել սեփական փորձի վրա: Դա ամեն անգամ դուր չի գա շրջապատողներին. նրանց տարօրինակ կթվա, որ դուք արհամարհում եք լավ խորհուրդները: Բայց ոչ ոք վիճել չի ցանկանա, այդ իսկ պատճառով կոնֆլիկտներ էլ չեն լինի: Երեկոն ռոմանտիկ անակնկալներ է խոստանում սիրահարվածներին: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II) Կարևոր գործերն ու լուրջ զրույցները լավ է չհետաձգեք. երկուսի համար էլ հարմար է օրվա առաջին կեսը: Այն հնարավորություն կտա լուծել այն հարցերը, որոնց շուրջ շատ եք մտածել և՛ դուք, և՛ ձեր ծանոթները: Աշխատանքի ու բիզնեսի հետ կապված նոր ծրագրեր կհայտնվեն: Չի բացառվում՝ եկամուտների նոր աղբյուր գտնեք: Անձնական հարաբերություններում հազիվ թե խնդիրներ առաջանան, իսկ ահա դրական փոփոխությունները շատ հավանական են: Պարզ կդառնա, թե ինչ են իրականում ուզում ու ձեզանից ակնկալում մտերիմները: Դուք կարող եք իրագործել ձեզ համար թանկ մարդու նվիրական ցանկությունը: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III) Ոչ բոլոր գործերը հեշտությամբ կտրվեն: Եթե կարևոր բանով զբաղված լինեք, համբերությամբ զինվեք. հազիվ թե կարողանաք արագ հասնել անհրաժեշտ արդյունքին: Արժե զգույշ լինել գումարի հետ կապված հարցերում: Խոշոր գնումներ անելուց կամ գործարքներ կնքելուց առաջ երկար մտածեք: Անձնական հարաբերություններում կգերակշռեն դրական միտումները: Մտերիմների հետ շփումները կուրախացնեն: Նույնիսկ բարդ հարցերը կհաջողվի հանգիստ ու կառուցողական քննարկել. անպայման այնպիսի լուծում կգտնեք, որից բոլորը գոհ կլինեն: Երեկոն հարմար կլինի ռոմանտիկ ժամադրության համար, որը հաճելի հուշեր կթողնի: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: |
|