Աստղագուշակ․ 2021 թվականի դեկտեմբերի 19
ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)
Որոշումների հարցում մի շտապեք ու պատրանքներ մի կառուցեք: Սա այն օրերից է, երբ արժե զգույշ և ուշադիր լինել մանրուքներին: Մտքին եկած ամեն ինչ չէ, որ արժե ասել ու ամեն գաղափար չէ, որ արժե միանգամից իրագործել: Ղեկավարվեք առողջ բանականությամբ և կհասնեք ձեր նպատակներին՝ խուսափելով սխալներից ու ջանքերը զուր չվատնելով:
Վատ օր չէ շփումների համար: Ձեզ կնկատեն նույնիսկ նրանք, ովքեր նախկինում արհամարհում էին, հեշտությամբ բարենպաստ տպավորություն կթողնեք նոր ծանոթների վրա: Չի բացառվում՝ ինչ-որ մեկն առաջին հայացքից սիրահարվի ձեզ:
ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)
Օրը ոգեշնչող իրադարձություններով լի կլինի: Լավ գաղափարները մեկը մյուսին կհաջորդեն, կողքին էլ կլինեն մարդիկ, որոնք պատրաստ կլինեն օգնել դրանց իրագործման հարցում: Դուք ոգևորությամբ կստանձնեք նոր գործերը: Ինտուիցիան կհուշի՝ ինչպես դրանցից հեշտությամբ գլուխ հանեք, և այն չի սխալվի: Օգտակար կլինի աշխատանքային առաջադրանքների շուրջ մտածելը, հնարավոր է՝ հենց հիմա հասկանաք, թե ինչպես կարող եք դրանցից գլուխ հանել:
Մտերիմների հետ շփումները հաճելի պահեր կպարգևեն, հրաշալի կանցնեն և՛ ընտանեկան միջոցառումները, և՛ ընկերների հետ հանդիպումները: Ռոմանտիկ ժամադրություններն էլ չեն հիասթափեցնի:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)
Հարմար օր է այն մարդկանց հետ շփվելու համար, որոնց հետ վերջերս դժվարությամբ էիք լեզու գտնում: Հիմա անհրաժեշտ բառերը կգտնվեն, փոխհասկացողության արագ կհասնեք, իսկ տարաձայնություններն ու փոխադարձ դժգոհությունները կմնան անցյալում: Կարող եք պայմանավորվել համատեղ գործողությունների և ընդհանուր ծրագրերի մասին:
Հրաշալի գաղափարներ կունենաք, որոնց իրագործմանն էլ կանցնեք մոտ ժամանակներս: Իսկ մինչ այդ կարող եք գլուխ հանել կուտակված խնդիրներից, ավարտել այն, ինչ վաղուց էիք սկսել: Դրա հետ կապված խնդիրներ չեն առաջանա:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)
Հարմար օր է կարևոր գործերի համար: Համարձակ ստանձնեք բարդ գործը, դուք արագ կհասկանաք՝ ինչպես է լավ գործել ու հրաշալի արդյունքների կհասնեք: Լավ հասկանալով, թե ինչի եք իրականում ուզում հասնել, դուք մանրուքների վրա չեք շեղվի, ուրիշի ազդեցության տակ չեք ընկնի, ուժերը զուր չեք վատնի:
Հեշտ չի լինի սեփական զգացմունքներից գլուխ հանելը, հասկանալը, թե որն է տագնապի կամ երբեմն առաջ եկող նյարդայնության պատճառը: Արժե որոշ ժամանակով մենակ մնալ, հանգիստ վերլուծել վերջին օրերի իրադարձությունները: Հնարավոր է՝ հասկանաք, թե ինչ սխալներ եք գործել և ինչպես կարելի է դրանք ուղղել:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։
ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)
Բարենպաստ օր է շփումների համար: Դուք կարող եք ասել այն, ինչ մտածում եք՝ առանց վախենալու, որ կվիրավորեք շրջապատողներին: Ձեզ ճիշտ կհասկանան, չեն վիրավորվի նույնիսկ ամենազգայուն մարդիկ: Կհաջողվի հանգիստ քննարկել բարդ հարցերը, պայմանավորվել այն մարդկանց հետ, որոնց հետ նախկինում ընդհանուր լեզու չէիք գտնում:
Տանը հոգսեր սովորականից շատ կլինեն: Չի բացառվում՝ ստիպված լինեք լուծել կենցաղային խնդիրները, և դա անսպասելի ծախսեր կպահանջի: Բայց բյուջեին լուրջ վտանգ չի սպառնում: Իսկ ահա ոչ մեծ դրամական մուտքերը լրիվ հավանական են:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:
ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)
Օրը բավական անհանգիստ, բայց հետաքրքիր կանցնի: Անսպասելի լրիվ նոր գործեր կհայտնվեն, որոնց համար ստիպված եք լինելու հետաձգել մնացած ամեն ինչ: Բայց դուք գոհ կլինեք տեղի ունեցողից, քանի որ կհասկանաք՝ հենց հիմա շանս կա իրագործել այն, ինչ վաղուց էիք մտածել:
Աշխատեք հնարավորինս շուտ որոշել, թե ինչն է ձեզ համար իսկապես կարևոր, ինչի եք ուզում հասնել առաջին հերթին: Եթե դա չանեք, շատ ժամանակ և ուժեր իզուր կվատնեք: Կարևոր կլինի ինտուիցիայի ձայնին լսելը: Կողքից խորհուրդներն այսօր միայն կխանգարեն:
ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)
Օրվա առաջին կեսի համար լավ է կարևոր գործեր չծրագրեք: Այդ հատվածը հարմար կլինի մտորումների, իրավիճակը վերլուծելու, մի քանի տարբերակ համեմատելու համար: Օգտակար կլինի և՛ հանգստանալը, և՛ ինչ-որ հասարակ, չհոգնեցնող ու հաճելի բանով զբաղվելը: Ոչ մեծ ուղևորությունը կօգնի շեղվել միապաղաղությունից, իսկ դա շատ տեղին կլինի:
Օրվա երկրորդ կեսը օգտակար զբաղմունքների ժամանակ կլինի: Կարող եք լուծել հին խնդիրները: Շրջապատողների հետ լեզու գտնելն ամեն անգամ հեշտ չի լինի, բայց ձեզ կհաջողվի պահպանել ինքնատիրապետումը, չբարկանալ դատարկ բաների վրա ու պրովոկացիաներին չտրվել:
ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:
ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)
Վառ, հագեցած, բարենպաստ ու հաջող օր է: Չանհանգստանալով դժվարությունների ու արգելքների համար, որոնք կարող եք առաջ գալ ճանապարհին՝ դուք ոգևորությամբ կստանձնեք բարդ գործերն ու արագ գլուխ կհանեք դրանցից: Ձեզ մոտ կստացվի այն, ինչ ուրիշներին չի հաջողվել: Ինչ-որ մեկը կարող է նախանձել, բայց ավելի շատ կլինեն մարդիկ, որոնք կգնահատեն ձեր տաղանդները:
Դուք հրաշալի լեզու կգտնեք ամենատարբեր մարդկանց հետ, խորաթափանց կլինեք, հեշտությամբ կկռահեք, թե ինչ կա նոր ծանոթների մտքին: Մտերիմները կուրախանան ձեզ հետ ժամանակ անցկացնելու հնարավորության համար, հաճույքով կհամաձայնեն ցանկացած առաջարկի:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)
Հանգիստ օր է: Հազիվ թե ինչ-որ բան զարմացնի ձեզ, անակնկալներ մատուցի կամ հնարավորություն տա կարևոր հաղթանակ տոնել: Կարող եք զբաղվել լավ ծանոթ գործերով, որոնք հեշտությամբ կտրվեն ու չեն հոգնեցնի: Եթե ապագայի մեծ ծրագրեր ունեք, քննարկեք դրանք այն մարդկանց հետ, որոնց վստահում եք: Չի բացառվում՝ հրաշալի խորհուրդներ ստանաք:
Գնումների հարցում լավ է չշտապեք: Այսօր դուք հակված կլինեք գումարին թեթևամտորեն վերաբերվել ու կարող եք շատ ծախսել դատարկ բաների վրա: Ցանկացած ուղևորության մեկնելիս նկատի ունեցեք, որ դրանք սպասվածից ժամանակատար են լինելու:
ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)
Հրաշալի օր է լուրջ հարցերը լուծելու համար: Հիմա շատերը պատրաստ կլինեն օգնել ձեզ, և դրանից արժե օգտվել: Չի բացառվում՝ նոր ու հուսալի համախոհներ ձեռք բերեք, որոնց շնորհիվ խոշոր հաջողությունների կհասնեք: Հավանական է նաև ընկերական հարաբերությունների սկիզբը:
Կարող եք լուծել ֆինանսական հարցերը: Արժե լսել ինտուիցիայի հուշումները: Այն կհուշի՝ ինչպես տնօրինել գումարը: Օրվա երկրորդ կեսը հարմար կլինի և՛ ծրագրված, և՛ սպոնտան ուղևորությունների համար: Ձեզ համար օգտակար կլինի պայմանները փոխելը:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)
Շտապելու կարիք չկա: Օրվա առաջին կեսը վատ չի դասավորվի, բայց հազիվ թե հարմար լինի կարևոր գործերի ու պատասխանատու հանդիպումների համար: Այդ հատվածում լավ է խուսափեք շտապողականությունից, ոչ մի բան ոտքի վրա չորոշեք: Ուսումը դժվարությամբ կտրվի, նույնիսկ ամենահասարակ հարցերից միանգամից գլուխ չեք հանի: Բայց ավելի ուշ ձեզ մոտ դա անպայման կստացվի:
Օրվա երկրորդ կեսը հաճելի ու հետաքրքիր կլինի: Այն հանդիպումներ է խոստանում, որոնք երկար կհիշվեն, ինչպես նաև հաճելի անակնկալներ, ոգեշնչող իրադարձություններ: Հավանական են նվերներ, որոնց համար շատ ուրախ կլինեք:
ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)
Հարմար օր է կարևոր բաների մասին մտածելու, տեղեկատվություն հավաքելու և վերլուծելու համար: Հրաշալի գաղափարներ կունենաք, հնարավոր են մտքի փայլատակումներ: Չի բացառվում՝ պատասխաններ գտնեք նախկինում շատերին փակուղու առաջ կանգնեցրած հարցերին:
Կուրախացնեն ընկերների և մյուս մտերիմների հետ հանդիպումները: Զրույցի համար բազում հետաքրքիր թեմաներ կգտնվեն, նաև հարցեր, որոնք կուզենաք քննարկել: Չի բացառվում՝ ընդհանուր ծրագրեր հայտնվեն: Դրանց իրագործման վրա էլ կկենտրոնանաք եկող շաբաթվա սկզբին: Իսկ մինչ այդ հանգստացեք, ուժերը վերականգնելն օգտակար կլինի:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: