ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Աստղագուշակ․ 2021 թվականի դեկտեմբերի 17
Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 2833 | 17:00 Ավելացրեց: brutyanlusine

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Այսօր շատ խնդիրներ կհաջողվի լուծել միայն նրա շնորհիվ, որ չեք կասկածի դրա հնարավոր լինելուն: Հաջողության հանդեպ վստահությունը կօգնի հասնել նրան, ինչի մասին մյուսները միայն երազում են: Միաժամանակ դուք ճիշտ կգնահատեք ձեր հնարավորություններն ու ակնհայտ անիրագործելի առաջադրանքները չեք ստանձնի: Բազում նոր գաղափարներ կհայտնվեն, ինտուիցիան էլ անսխալ կհուշի, թե ինչպես կարելի է դրանք իրագործել:

Բարեհամբույր ու բարյացակամ լինելը դեպի ձեզ կգրավի շրջապատողներին, շատերը կուզենան ձեզ հետ ավելի մոտիկից ծանոթանալ: Հավանական է և՛ ընկերական, և՛ ռոմանտիկ հարաբերությունների սկիզբը. այստեղ ամեն ինչ կախված կլինի նրանից՝ արդյոք կուզենաք նախաձեռնող լինել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Օրը գործերում զգուշություն է պահանջում: Լավ է կենտրոնանաք լավ ծանոթ առաջադրանքների վրա, որոնցից ավելի լավ գլուխ կհանեք, քան նորերից: Ամեն անգամ հեշտ չի լինի գործընկերների հետ լեզու գտնելը, կարևոր հարցի քննարկումը կարող է թեժ վեճով ավարտվել: Սակայն բաց կոնֆլիկտ դուք թույլ չեք տա, և բոլորին գոհացնող լուծումներ կհաջողվի գտնել:

Կուրախացնեն մտերիմների հետ շփումները, անձնական հարաբերությունները ներդաշնակ կլինեն: Դուք կուրախացնեք մտերիմներին, նրանք էլ կաշխատեն նույն ձևով պատասխանել: Օրվա երկրորդ կեսը հարմար կլինի և՛ ընկերական հանդիպման, և՛ ռոմանտիկ ժամադրության համար:

ԲԻԶՆԵՍԸ՝ 3, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Օրվա առաջին կեսը հարմար չի լինի լուրջ գործերի համար, կարևոր հարցերի քննարկումն էլ լավ է հետաձգեք: Հեշտ չի լինի ոչ միայն ճիշտ որոշումներ ընդունելը, այլև զրուցակցին լսելը, որը, չգիտես ինչու, ձեզ հետ համաձայն չի լինի: Ժամանակի ընթացքում հուզական դաշտը կկայունանա, շրջապատողների հետ լեզու գտնելն էլ կհեշտանա:

Օրվա երկրորդ կեսը բարենպաստ կլինի այն մարդկանց հետ շփվելու համար, որոնք ձեզ լավ գիտեն: Կարող եք շատ բաների մասին զրուցել, պայմանավորվել ընդհանուր ծրագրերի մասին: Հավանական են ոգեշնչող նորություններ ու առաջարկներ, որոնք ուրախությամբ կընդունեք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Շտապելու կարիք չկա: Նույնիսկ լավ ծանոթ գործերն այսօր սովորականից ավելի մեծ ջանքեր ու ժամանակ կպահանջեն: Բայց դուք գլուխ կհանեք. կօգնեն և՛ սեփական համառությունը, և՛ մտերիմների աջակցությունը: Օրվա առաջին կեսին աշխատանքի հետ կապված լուրերը կստիպեն հուզվել, բայց շուտով կպարզվի, որ ամեն ինչ ավելի լավ է, քան սկզբում էր թվում:

Օրվա երկրորդ կեսը հրաշալի կլինի ծրագրերով կիսվելու, անսովոր գաղափարների մասին պատմելու համար: Շատերը պատրաստ կլինեն օգնել մտածածն իրագործելու հարցում, դուք ոչ միայն նոր համախոհներ, այլև իսկական ընկերներ կգտնեք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 3, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Օրվա սկիզբը հարմար կլինի նոր գործեր ստանձնելու համար: Դուք արագ կհասնեք առաջին հաջողություններին ու չեք հուսահատվի, եթե դրանից հետո դժվարություններ առաջանան: Հին աշխատանքային ծրագրերն իրագործելու հնարավորություն կունենաք: Սկսեք ինքնուրույն գործել և ավելի ուշ անպայման աջակցություն կստանաք:

Օրվա երկրորդ կեսը ավելի հանգիստ կանցնի, հարմար կլինի կարգուկանոն հաստատելու և ավելի վաղ սկսածն ավարտելու համար: Արժե ընտրողաբար մոտենալ կապերին. կարևոր հարցերը քննարկեք միայն այն մարդկանց հետ, որոնց լավ գիտեք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Օրվա սկզբին ժամանակը զուր մի վատնեք: Եթե մեծ ծրագրեր ունեք, դրանց իրագործմանն արժե անցնել հենց առավոտվանից: Դա հարմար ժամանակ կլինի և՛ ինքնուրույն գործողությունների, և՛ համախոհներ փնտրելու համար: Դուք հրաշալի լեզու կգտնեք նրանց հետ, ովքեր կիսում են ձեր նպատակներն ու հետաքրքրությունները: Հիմա սկսվող գործնական հարաբերություններն ավելի ուշ կարող են ընկերական կամ ռոմանտիկ բնույթ ստանալ:

Օրվա երկրորդ կեսին հավանական են ձգձգումներ գործերում, թյուրիմացություններ ու տարաձայնություններ, որոնք կստիպեն հուզվել: Խոսքը լուրջ խնդիրների մասին չի լինի, բայց որոշ տհաճ պահեր պիտի ապրեք: Բայց դուք բոլոր փորձություններից գլուխ կհանեք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Բարենպաստ օր է գործնական շփումների համար: Աշխատանքի մասին ցանկացած զրույց կարող է օգտակար լինել, գործընկերների հետ անկաշկանդ զրույցներից շատ օգտակար բաներ կարող եք իմանալ: Ժամանակն է պատմեք այն հաջողությունների մասին, որոնց հասել եք վերջին օրերին. դրանց մասին պիտի իմանան մարդիկ, որոնցից կախված է ձեր կարիերայի զարգացումը: Դժվարություններ կառաջանան այն Կշեռքների մոտ, որոնք զբաղված են փաստաթղթերի ձևակերպմամբ, չնայած՝ դրանից էլ կհաջողվի գլուխ հանել:

Տանը հոգսեր սովորականից շատ կլինեն: Կենցաղային խնդիրների լուծումը ծախսեր կպահանջի, բայց խոսքն աննշան գումարի մասին կլինի:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Օրը հրաշալի կլինի առանց շտապելու ավելի վաղ սկսած գործերն ավարտելու, վերջին ժամանակներս ձեզ անհանգստացնող հարցերին պատասխաններ ստանալու համար: Եթե նոր բան եք ստանձնելու, պատրաստ եղեք, որ առաջին փուլում դժվարություններ են առաջանալու: Դուք դրանցից գլուխ կհանեք՝ համառություն դրսևորելով:

Հնարավորություն կունենաք մտերիմների հետ հանգիստ զրուցել կարևոր բաների մասին, քննարկել ընդհանուր ծրագրերը: Նույնիսկ եթե տարաձայնություններ առաջանան, կհաջողվի արագ լուծում գտնել, որը բոլորին դուր կգա: Թեժ վեճերից կհաջողվի խուսափել, և դա ձեր շնորհիվ կլինի:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Հրաշալի, արդյունավետ օր է: Դուք արագ գլուխ կհանեք նախկինում չափազանց բարդ թվացող խնդիրներից: Ճանապարհին այնպիսի խոչընդոտներ չեն առաջանա, որոնք չկարողանայիք հաղթահարել: Օգտակար կլինի վաղուց ձեռք բերած փորձը: Դրա շնորհիվ դուք արագ ճիշտ որոշումներ կընդունեք, ոչ միանշանակ իրավիճակներում էլ խուճապի չեք մատնվի:

Կարևոր կլինի գործնական և անձնական հետաքրքրությունները չխառնելը: Այնտեղ, որտեղ խոսք կգնա աշխատանքի ու բիզնեսի մասին, աշխատեք ղեկավարվել գործի հետաքրքրություններով, այլ ոչ թե համակրանք-հակակրանքով: Նման մոտեցումը թույլ կտա խուսափել տհաճ պահերից:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Սա այն օրերից չէ, երբ արժե անել ամենն, ինչ ուզում եք կամ ասել առաջինը, ինչ կգա մտքին: Ցավոք, այսօր կարող է հուսախաբ անել ձեզ բնորոշ խելամտությունը: Բայց հույզերին ու պահի ցանկություններին տրվել չարժե: Հիշեք ձեր ամենակարևոր նպատակների ու ծրագրերի մասին. այդպես ձեզ համար ավելի հեշտ կլինի ճիշտ որոշումներ ընդունելը:

Օգտակար կլինի հանգստանալը, միապաղաղությունից շեղվելը, պայմանները փոխելը: Լավ ընկերախմբով ոչ մեծ ուղևորությունը կլավացնի տրամադրությունը, կօգնի նորովի նայել սովորական բաներին, մի կողմ վանել մռայլ մտքերն ու զուր տագնապները:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Բարենպաստ օր է, որը միանման լավը կլինի և՛ ավելի վաղ ծագած խնդիրները լուծելու, և՛ լրիվ նոր բան ստանձնելու համար: Դուք կարող եք բախվել դժվարությունների, բայց դրանք ձեզ չեն ստիպի հրաժարվել մտածածից, չեն խանգարի հասնել նպատակին:

Աստղերն այսօր բարյացակամ կլինեն նրանց հանդեպ, ովքեր աշխատում են նույնիսկ ամենահասարակ գործերին ստեղծագործաբար մոտենալ, չեն բավարարվում մակերեսին դրված լուծումներով, աշխատում են ամեն ինչից գլուխ հանել: Հավանական են հաջողություններ ուսման մեջ: Ձեզ հեշտությամբ կտրվի այն, ինչ նախկինում չափազանց բարդ էր թվում:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Ինքնատիրապետումը պահպանելն այսօր հեշտ չի լինի. հուզական դաշտն անկայուն կլինի, տրամադրությունը դատարկ բաներից կփչանա, շրջապատողներն էլ կարծես հատուկ կփորձեն հանել ձեզ հավասարակշռությունից: Բայց ձեզ կհաջողվի կենտրոնանալ կարևոր գործերի վրա, մի կողմ նետել անպիտանը և վերագտնել հանգստությունը:

Օրը հարմար կլինի երկարաժամկետ ծրագրեր կառուցելու համար: Ինտուիցիան հաճախ կհուշի, թե ինչպես կարող են զարգանալ իրադարձությունները, ինչ կձեռնարկեն շրջապատողները: Նրա հուշումները կօգնեն լեզու գտնել մտերիմների հետ, մոտեցում ցուցաբերել նոր ծանոթներին:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4:

Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 2833 | Ավելացրեց: brutyanlusine | Վարկանիշ: 0.0/0