Hushak.com
HY | RU

Աստղագուշակ․ 2021 թվականի դեկտեմբերի 13

Աստղագուշակ․ 2021 թվականի դեկտեմբերի 13

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Օրվա առաջին կեսի համար շատ բարդ գործեր մի ծրագրեք, քանի որ այդ հատվածում սկսածն ավարտին հասցնել, ուժերը ճիշտ գնահատել չի ստացվի: Որոշ Խոյեր առավել նյարդային ու բռնկուն կդառնան, այդ իսկ պատճառով սուր կարձագանքեն նույնիսկ աննշան իրադարձություններին:

Բայց ժամանակի ընթացքում դրական միտումների ազդեցությունը կուժեղանա: Օրվա երկրորդ կեսը կուրախացնի հաջող զուգադիպություններով, հետաքրքիր հանդիպումներով ու հաճելի անակնկալներով: Նախկինում ձեզ անհանգստացնող շատ խնդիրներ իրենք իրենց կլուծվեն, և դա չի կարող չուրախացնել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Լավ է չշտապեք: Օրվա առաջին կեսին ձեզ հրաշալի կթվան աչքի առաջ եղած լուծումները, բայց դուք կփոխեք ձեր որոշումը, երբ գլուխ հանեք իրավիճակից: Արժե լսել այն մարդկանց խորհուրդները, որոնք ձեզ լավ գիտեն: Հաճախ նրանք կողքից կտեսնեն այն, ինչին դուք ինքներդ ուշադրություն չեք դարձրել:

Օրվա երկրորդ կեսը հաճելի ու հետաքրքիր կանցնի: Այն հարմար կլինի նոր ծանոթների հետ շփվելու համար, դուք նրանք հետ հրաշալի լեզու կգտնեք, իրար հետ խոսելու բան կլինի: Հավանական է ընկերական կամ ռոմանտիկ հարաբերությունների սկիզբը:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Կարևոր գործերն արժե ստանձնել առավոտվանից, քանի որ դա լավագույն հատվածն է լինելու լուրջ գործերի, կարևոր հարցերը լուծելու, ինչպես նաև հանդիպումների համար, որոնցից շատ բան կախված կլինի: Ամեն ինչ չէ, որ միանգամից ծրագրածի նման կստացվի, բայց դուք ձեր նպատակներից չեք հրաժարվի, և համառությունը կօգնի հաջողության հասնել:

Օրվա երկրորդ կեսին կենտրոնանալը կդժվարանա, գայթակղություններն էլ կշատանան: Այդ հատվածը շատ լավը կլինի այն մարդկանց հետ շփվելու համար, որոնք ձեզ հասկանում ու աջակցում են: Նրանց շնորհիվ դուք ձեզ ավելի առույգ և էներգիայով լի կզգաք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Հարմար օր է բարդ հարցերը լուծելու համար: Դուք ոչինչ չեք խառնի ու աչքաթող չեք անի, կարևոր տեղեկատվություն ստանալու բազում եղանակներ կգտնեք, մի քանի տարբերակներից լավագույնը կընտրեք: Հեշտությամբ կտրվի ուսումը, դուք անմիջապես կմտապահեք այն ամենը, ինչ կարող է պետք գալ:

Շրջապատողների հետ լեզու գտնելը հեշտ չի լինի: Կարող են տարաձայնություններ առաջանալ նույնիսկ այն մարդկանց հետ, որոնք նախկինում ձեր կողմից էին: Բայց դուք լուրջ կոնֆլիկտներ ու վեճեր թույլ չեք տա, ձեզ բարեհամբույր կպահեք, կաշխատեք հարթել սուր անկյունները, և դա ձեզ կհաջողվի:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Դուք կզգաք, որ շատ բանի եք ունակ և ոգևորությամբ կստանձնեք ամենաբարդ գործերը: Կհաջողվի գլուխ հանել նրանից, ինչն առաջ չէր ստացվում, խոչընդոտները իրենք կանհետանան ձեր ճանապարհից: Շրջապատողները կնկատեն ձեր հաջողություններն ու հաճույքով աջակցություն կառաջարկեն, յուրաքանչյուրը կուզենա ձեզ հետ կիսել ապագա հաղթանակների բերկրանքը: Ոչ վաղ անցյալի թշնամիները կուզենան ձեր կողմն անցնել, բայց նրանց անվերապահ վստահելը դեռ վաղ է:

Սա ամենահարմար օրը կլինի ապագայի ծրագրեր կառուցելու համար: Դուք առաջնահերթությունները ճիշտ կդնեք, կհասկանաք, թե ինչի կարող եք հասնել, իսկ ինչը դեռ չի ստացվելու: Չի բացառվում լրիվ նոր գաղափարներ ունենաք: Դրանց իրագործման վրա էլ կկենտրոնանաք մոտ ժամանակներս:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Հրաշալի օր է աշխատանքի և այլ կարևոր ու օգտակար գործերի համար: Դուք շատ բանի կհասնեք ինքնուրույն գործելով՝ ոչ ոքից աջակցություն ու օգնություն չսպասելով: Երկար բացատրությունների ու քննադատներին համոզելու, ինչ-որ մեկի հետ վիճելու կարիք չի լինի, դուք պարզապես կանեք այն, ինչ անհրաժեշտ եք համարում, և ամեն ինչ լավագույն ձևով կդասավորվի: 

Գործեր ու հոգսեր շատ կլինեն, բայց կարևոր կլինի հանգստի համար ժամանակ գտնելը: Ոչ մեծ ուղևորությունը կամ զբոսանքը, պայմանների փոփոխությունը, ինչ-որ հաճելի, թեկուզ՝ անօգուտ զբաղմունքը կարող է նկատելիորեն լավացնել ձեր տրամադրությունը և ինքնազգացողությունը:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Հրաշալի օր է այն մարդկանց հետ հանդիպելու համար, որոնց կուզենայիք դուր գալ: Կարևոր չէ՝ քննարկվելու են աշխատանքային հարցերը, թե անձնական գործերը. բոլոր դեպքերում ձեր ճշմարտացիությունը արագ կընդունեն, ակնհայտ բաները բացատրելու կարիք չի լինի, կհաջողվի ճիշտ որոշումներ ընդունել, որոնք բոլորին դուր կգան: Չի բացառվում փոխվեն ապագայի ծրագրերը, և դուք դրա համար ուրախ կլինեք:

Օգտակար կլինեն ձեր գիտելիքներն ու կարողությունները, որոնց նախկինում ոչ ոք նշանակություն չէր տալիս: Չի բացառվում հենց ձեր ջանքերի շնորհիվ անցյալում մնան այն խնդիրները, որոնք արդեն բոլորին մեծ անհանգստություն են պատճառել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Վառ, հիշարժան օր է: Այն անսովոր հանդիպումներ, հետաքրքիր գործեր կբերի: Ամեն անգամ չի հաջողվի միանգամից հասնել անհրաժեշտ արդյունքի, բայց դուք չեք նահանջի, քանի դեռ չեք հասել ձեր ուզածին: Ձեր համառությունը շրջապատողներին դուր կգա, ուժեղ տպավորություն կթողնի նրանց վրա: Շատերը կուզենան ձեզ հետ մոտիկից ծանոթանալ:

Շփման հարցում արժե զգույշ լինել: Հեռու մնացեք բամբասանքների սիրահարներից, աշխատեք ավելորդ բաներ չասել նրանց, ովքեր չեն կարողանում գաղտնիքներ պահել: Օրվա երկրորդ կեսը հարմար չի լինի կարևոր որոշումներ ընդունելու համար, ձեզ համար հեշտ չի լինի իրավիճակը ճիշտ գնահատելը:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Այսօր դուք հակված կլինեք անհանգստանալ դատարկ բաների պատճառով, և դա նկատելիորեն կբարդացնի շրջապատողների հետ հարաբերությունները: Մարդիկ, որոնց հետ առաջ պայմանավորվելը բարդ չէր, հիմա չեն կարողանա հասկանալ, թե ինչ է ձեզ հետ տեղի ունենում, հաճախ սխալ կմեկնաբանեն ձեր արարքներն ու խոսքերը: Երկար բացատրությունների կարիք կլինի, իսկ դուք կնախընտրեիք խուսափել դրանցից: Բայց բանը լուրջ կոնֆլիկտներին չի հասնի, քանի որ դրական միտումների ադեցությունը ժամանակի ընթացքում կուժեղանա, հարաբերություններում ներդաշնակությունն էլ կվերականգնվի:

Ժամանակ գտեք այն գործերի համար, որոնք ձեզ իսկապես ուրախացնում են: Տրամադրությունը կլավանա, երբ դուք իսկապես հետաքրքիր մի բանով զբաղվեք, լավ գաղափարներ կհայտնվեն ու կարող եք միանգամից կյանքի կոչել դրանք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Այսօր տեղի ունեցողին չափազանց լուրջ մի վերաբերվեք: Այո, ինչ-ինչ դժվարություններ կարող են առաջանալ, չի բացառվում ճանապարհին խոչընդոտներ հայտնվեն: Բայց դուք կկարողանաք լուծել բոլոր խնդիրները, հասնել դրական փոփոխությունների: Մյուս կողմից էլ՝ հիմա գլխապտույտ թվացող հնարավորությունները կարող են իրականում շատ ավելի համեստ լինել:

Լավ օր է ուսման համար: Դուք շատ բան արագ կմտապահեք, գլուխ կհանեք նրանից, ինչն առաջ բարդ էր թվում: Բավականաչափ համբերատար կլինեք և՛ բարդ առաջադրանքները լուծելու, և՛ միապաղաղ գործողությունները կրկնելու համար, ինչն էլ հենց անհրաժեշտ կլինի:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Օրը հազիվ թե հարմար լինի վճռական գործողությունների կամ բարդ ու հոգնեցնող աշխատանքի համար: Հանգստանալը ձեզ չի խանգարի, միապաղաղ գործերից շեղվելը՝ նույնպես: Զբաղվեք նրանով, ինչի համար ժամանակ չէիք գտնում: Եթե պայմանները թույլ չեն տալիս այդպես վարվել, աշխատեք օգնականներ գտնել, որոնց հետ կկարողանաք կիսել հոգսերի բեռը: Նման մարդիկ ձեր կողքին կլինեն ու ձեր խնդրանքներին մերժումով չեն պատասխանի:

Գնումների հարցում մի շտապեք: Այսօր իսկապես լավ իրեր ընտրելը բարդ կլինի, չեք կարողանա որոշել, թե ինչքան եք պատրաստ վճարել դրանց համար:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Բարենպաստ օր է ֆինանսական հարցերը լուծելու համար, հատկապես՝ բարդ ու կարևոր: Այնտեղ, որտեղ խոսք գնա գումարի մասին, ինտուիցիան ձեզ հուսախաբ չի անի, դուք արագ կհասկանաք, թե ինչպես է լավ գործել: Հնարավոր են աշխատանքի հետ կապված գրավիչ առաջարկներ: Եթե դրանք անեն մարդիկ, որոնց հետ նախկինում համագործակցել եք, կարող եք առանց երկար մտածելու համաձայնել:

Հեշտ չի լինի շրջապատողների հետ վեճերից խուսափելը: Այսօր դուք հակված չեք լինի փոխզիջումների ու զիջումների գնալ: Հակառակը՝ երբեմն ինքներդ վեճեր կհրահրեք: Բայց բանը լուրջ կոնֆլիկտների ամեն դեպքում չի հասնի:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: