Աստղագուշակ․ 2021 թվականի դեկտեմբերի 10
| |
Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 2195 | 17:00 | |
ԽՈՅ (Aries, 21.III–20.IV) Օրն անսպասելի իրադարձություններ կբերի: Պատրաստ եղեք փոխել ծրագրերը, քանի որ հազիվ թե կարողանաք մտածած ամեն ինչ իրագործել: Հավանական են անսպասելի առաջարկներ, որոնց կուզենաք անհապաղ համաձայնությամբ պատասխանել: Որոշ Խոյեր կզբաղվեն նրանով, ինչով վաղուց էին հետաքրքրվում: Նշանի նման ներկայացուցիչները արագ կհասնեն առաջին հաջողություններին: Հեշտ չի լինի հանգստություն պահպանելը. ձեր տրամադրությունը հաճախ կփոխվի, ինչ-ինչ աննշան պատահարներ ու իրադարձություններ սրտին շատ մոտ կընդունեք: Բայց երեկոյան ձեզ հատուկ լավատեսությունը կվերագտնեք, և դրա համար բոլոր հիմքերը կլինեն: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։ ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V) Ուշադրություն դարձրեք օրվա սկզբին առաջ եկած գաղափարներին: Սկզբում դրանք կարող են ֆանտաստիկ թվալ, բայց մտածածն իրագործելու հնարավորություն շատ շուտով կընձեռվի: Օգտակար կլինի ընկերների հետ խորհրդակցելը. նրանք ձեզ հետաքրքիր մտքեր կտան: Օրվա ընթացքում գործեր սովորականից շատ կունենաք: Բայց պատճառ չկա կասկածելու, որ հասցնելու եք անել այն, ինչ մտածել եք: Ճիշտ է, երբեմն կարող են խանգարել վեճերը. ստիպված եք լինելու որոշ ժամանակ ծախսել ակնհայտ բաները բացատրելու վրա: Բայց դա ձեր տրամադրությունը չի փչացնի: Ցանկացած պարագայում հանգստություն պահպանելու ունակությունը ուժեղ տպավորություն կթողնի նոր ծանոթների վրա: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI) Օրն անհանգիստ, բայց հետաքրքիր կլինի: Լուրջ գործերում կաշխատեք հույս դնել սեփական ուժերի վրա, ոչ ոքից անվերապահ աջակցություն չսպասել: Նույնիսկ փորձված համախոհները կարող են հուսախաբ անել, և դա նրանց մեղքը չի լինի, այլ իրադարձությունների անհաջող ընթացքի: Դժվարություններ կարող են առաջանալ, օրինակ, նրա պատճառով, որ անհրաժեշտ տեղեկատվությունը ժամանակին չեք ստանա: Կուրախացնեն մտերիմների հետ շփումները: Նրանց աջակցության շնորհիվ դուք ողջ օրվա ընթացքում կպահպանեք լավ տրամադրությունը, չեք վշտանա, նույնիսկ եթե ճանապարհին խոչընդոտներ առաջանան: Հնարավոր են անսպասելի լուրեր մարդկանցից, որոնց կարոտել էիք: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII) Օրը կսկսվի լավ նորություններով ու հաջող գաղափարներով: Դուք ոգևորությամբ կանցնեք գործերին և արագ գլուխ կհանեք դրանցից: Հաջող կանցնեն կարևոր հանդիպումները: Հնարավորություն կունենաք համագործակցության մասին պայմանավորվել մարդկանց հետ, որոնց հետ նախկինում շատ եք վիճել, ընդհանուր լեզու չեք գտել: Ժամ առ ժամ հոգսերն ու խնդիրները կշատանան, բայց դուք դրանից չեք հուզվի: Եվ ճիշտ էլ կվարվեք: Դուք անպայման կհասցնեք այն ամենն, ինչ պետք է, ոչինչ բաց չեք թողնի, չեք մոռանա ու իրար չեք խառնի: Հավանական են դրամական մուտքեր, այդ թվում՝ անսպասելի աղբյուրներից: Մի շտապեք ծախսել ստացածը, այդ միջոցներն ավելի ուշ են պետք գալու: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII) Աշխատանքային հարցերի ցանկացած քննարկում այսօր ձեզանից ավելի շատ համբերատարություն ու ինքնատիրապետում կպահանջի, քան սովորաբար: Առաջին հերթին՝ ամենահասարակ բաները պիտի մի քանի անգամ բացատրեք: Երկրորդ՝ կարծիքների ցանկացած անհամաձայնություն կարող է փոխադարձ վիրավորանքներով ու դժգոհություններով ավարտվել: Երրորդ՝ ընդունված որոշումները հազիվ թե վերջնական լինեն. ավելի ուշ կպարզվի, որ ամեն ինչ չեք հաշվի առել: Փոխարենը անձնական հարաբերությունների տեսանկյունից օրը բացառապես բարենպաստ կլինի: Դուք բաց չեք թողնի մտերիմներին հաճելի անակնկալներ անելու հնարավորությունը, նրանք էլ կփորձեն ձեզ ուրախացնել: ԲԻԶՆԵՍԸ՝ 3, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX) Դուք շատ բան պիտի անեք: Սա այն օրերից է, երբ պիտի միաժամանակ ամենատարբեր հարցեր լուծեք, հիշեք և՛ աշխատանքի, և՛ անձնական գործերի, և՛ վաղուց ծրագրած հանդիպումների մասին: Բոլոր Կույսերին չի հաջողվի հանգստություն պահպանել. նշանի որոշ ներկայացուցիչներ կարող են նյարդայանանալ ու բարկանալ: Բայց կլինեն նաև հաճելի իրադարձություններ և ուրախության առիթներ: Հավանական են և՛ հաջող գործարքներ, և՛ գործնական առաջարկներ, որոնք մերժել չեք ուզենա: Չեն բացառվում սիրային անակնկալները: Դրանք երկար կհիշվեն: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X) Արդյունավետ օր է, որը լի կլինի լավ գաղափարներով, նոր հնարավորություններով ու բացահայտումներով: Դուք բազում օգտակար բաներ կիմանաք: Պիտանի տեղեկատվությամբ կարող են կիսվել նույնիսկ այն մարդիկ, որոնցից նման բան չէիք սպասում: Անսովոր հանդիպումներ շատ կլինեն: Նոր ծանոթությունը կարող է ռոմանտիկ պատմության սկիզբ դնել: Տանը հոգսեր սովորականից շատ կլինեն: Չի բացառվում՝ ստիպված լինեք արագ որոշումներ ընդունել՝ կապված ձեր ու ձեր հարազատների համար կարևոր ընտանեկան ծրագրերի հետ: Ինտուիցիան կհուշի՝ ինչպես է ճիշտ վարվել: Օրը հարմար կլինի գնումների համար: Կարող եք ձեզ համար ինչ-որ բան ձեռք բերել, նաև մտերիմների համար նվերներ ընտրել: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI) Օրը լավ նորություններ և աշխատանքի հետ կապված գրավիչ առաջարկներ կբերի: Մասնագիտական հաջողությունների հասնելը դժվար չի լինի: Նախկինում բարդ թվացող շատ հարցեր անսպասելի արագ կլուծվեն: Ձեր գաղափարները դուր կգան և՛ գործընկերներին, և՛ ղեկավարությանը, և՛ այն մարդկանց, որոնցից շատ բան է կախված: Որոշ Կարիճներ կգտնեն իրենց եկամուտները մեծացնելու ձևը: Առանց անակնկալների օրը հազիվ թե անցնի: Դրանց մեծ մասը հաճելի կլինի: Հավանական են հաջող զուգադիպություններ, անսպասելի հանդիպումներ, որոնք ձեզ հետաքրքիր մտքեր կտան: Մտերիմների հետ տարաձայնություններ չեն առաջանա: Նույնիսկ ամենաբարդ հարցերը կհաջողվի հանգիստ ու կառուցողական քննարկել: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII) Օրն ընդհանուր առմամբ վատ չի դասավորվի, բայց ոչ բոլորին կհաջողվի պահպանել լավ տրամադրությունը: Փոքրիկ թյուրիմացությունները, ցավալի պատահարները կարող են վշտացնել կամ ստիպել տագնապել: Բարեբախտաբար, ձեր կողքին կլինեն մարդիկ, որոնք կմտածեն՝ ինչպես աջակցել ձեզ, կօգնեն դրական տրամադրվել: Եթե առավոտը նվիրված է լինելու գործերին ու հին խնդիրների լուծմանը, ապա օրվա երկրորդ կեսին ժամանակ կգտնեք մտերիմների հետ շփվելու և այն մարդկանց հանդիպելու համար, որոնց կարոտել էիք: Երեկոն հարմար կլինի ռոմանտիկ ժամադրության համար: Այն երկուսդ էլ կհիշեք: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I) Առավոտյան լավ տրամադրությունը պահպանելը դժվար կլինի: Այն կարող են փչացնել և՛ տնային մանր-մունր խնդիրները, և՛ մռայլ մտքերը, որոնցից ազատվել չի ստացվի: Այդ հատվածում լավ է բարդ ու կարևոր հարցեր չլուծեք, զբաղվեք հաճելի ու ոգեշնչող մի բանով: Արդեն կեսօրին ձեզ ավելի լավ կզգաք, կսկսեք ապագային մեծ լավատեսությամբ նայել: Երեկոն արդյունավետ կլինի. մի քանի ժամվա ընթացքում ավելին կհասցնեք անել, քան վերջին մի քանի օրերին: Միակ ոլորտը, որտեղ արժե զգույշ լինել, ֆինանսներն են: Աշխատեք դատարկ բաների վրա մեծ գումար չծախսել: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II) Դուք օգտակար բաներ կանեք, ընդ որում՝ ոչ միայն ձեզ համար: Ձեր նպատակասլացությանը կարելի է միայն նախանձել. դուք կհաղթահարեք բոլոր արգելքները, եթե ցանկանաք: Հենց նման մոտեցումը թույլ կտա լուծել այն խնդիրները, որոնք շատ վաղուց են առաջացել ու բարդացրել են շատերի կյանքը: Հավանական են դրամական մուտքեր, նվերներ ու հաճելի անակնկալներ: Դուք կաշխատեք օգնել այն մարդկանց, որոնք բարդ իրավիճակում են հայտնվել, մերժումով չեք պատասխանի մտերիմների խնդրանքներին: Նկատելիորեն դեպի լավը կփոխվեն այն մարդկանց հետ հարաբերությունները, որոնց հետ վերջին ժամանակներս ընդհանուր լեզու չէիք գտնում: Անցյալում կմնան տարաձայնություններն ու փոխադարձ վիրավորանքները: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III) Օրը հաջող կդասավորվի: Մի քանի կարևոր հարց միաժամանակ լուծելու անհրաժեշտություն կառաջանա, պիտի գլուխ հանեք այն գործերից, որոնց համար նախկինում ժամանակ չէր մնում: Աշխատանքի հետ կապված անսովոր գաղափարներ կունենաք: Դրանց իրագործման հարցում կօգնեն նոր ծանոթները. դուք զարմանալիորեն արագ ընդհանուր լեզու կգտնեք: Հավանական են շահավետ գործարքներ ու գնումներ: Մի մոռացեք հանգստի մասին: Ձեզ կօգնի ոչ մեծ դադարը: Օգտակար կլինի միապաղաղությունից շեղվելն ու երևակայությանը զարկ տալուն օգնող գործերով զբաղվելը: Ընկերները կարող են հետաքրքիր մի բան առաջարկել: Դուք առանց երկար մտածելու համաձայնությամբ կպատասխանեք ու չեք զղջա դրա համար: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4: |
|