Աշխարհի ամենակարճ գրական գլուխգործոցները
Հանճարեղ գրողներին շատ բառեր անհրաժեշտ չեն: Նրանք կարող են գլուխգործոցներ ստեղծել անգամ մի քանի բառով կամ նախադասությամբ: Մենք ծանոթ ենք այս հանճարների վեպերին ու ծավալուն այլ ստեղծագործությունների, բայց արժե նաև կարդալ նրանց ամենակարճ պատմվածքները:
- Մի անգամ Հեմինգուեյը գրազ եկավ, որ կգրի պատմվածք՝ բաղկացած ընդամենը վեց բառից, որը կհուզի ցանկացած մարդու: Հեմինգուեյը հաղթեց գրազը.
«Վաճառվում են մանկական կոշիկներ: Հագած չեն»:
- Ֆրեդերիկ Բրաունը հորինել է երբևէ գրված ամենակարճ սարսափ պատմությունը.
«Երկրագնդի վրա մնացած վերջին մարդը նստած էր սենյակում: Դուռը թակեցին...»:
- Օ' Հենրին հաղթել է ամենակարճ պատմվածքի մրցույթում՝ գրելով դասական պատմվածքին բնորոշ բոլոր բաղադրիչներով՝ հանգույց, կուլմինացիա, լուծում.
«Վարորդը ծխեց ու շրջվեց՝ նայելու բենզատարին՝ բենզին շատ կա, թե քիչ: Մահացածը քսաներեք տարեկան էր»:
- Անգլիացիները նույնպես կազմակերպել են ամենակարճ պատմվածքի մրցույթ: Համաձայն մրցույթի կանոնների՝ պետք է գործածված լինեին հետևյալ բառերը՝ թագուհի, Աստված, սեքս, գաղտնիք: Առաջին տեղը գրավեց այս պատմվածքը՝
«Օ, Աստված իմ, - գոչեց թագուհին, - ես հղի եմ ու չգիտեմ՝ ումից»:
- Ամենակարճ կենսագրականի մրցույթում հաղթեց մի ֆրանսուհի, որ գրել էր.
«Նախկինում ես ունեի հարթ մաշկ և ճմրթված շրջազգեստ, իսկ հիմա ճիշտ հակառակն է»:
- Աուգուստո Մոնտեռոսո
«Երբ նա արթնացավ, դինոզավրը դեռ այնտեղ էր»:
- Ամելի
«Պարոն, երբ մատով դեպի երկինք են ցույց տալիս, միայն հիմարն է նայում մատին»:
- Իսպանացի
«Ցուլ. երկու ցլամարտիկ: Ցուլ. մեկ ցլամարտիկ: Ցուլ…»:
- Ֆրանկլին Դելանո Ռուզվելտը զրուցակցի ուշադրությունը գրավել է պատմական դարձած՝ «Այսօր առավոտյան ես սպանել եմ իմ տատիկին» արտահայտությամբ:
- Երբ Վիկտոր Հյուգոն իր «Մերժվածները» վեպի ձեռագիրը ուղարկել է խմբագրություն, նամակում գրել էր՝ «?»: Հեղինակը ստացել է համապատասխան պատասխան՝ «!»:
- Ամենահայտնին շարունակում է մնալ այս «պատմվածքը».
«Սկզբում եղել է Բանը…»: Այս կարճ պատմվածքը շարունակում է գոյություն ունենալ ավելի քան 2000 տարի և չի ավարտվում: