ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Աշխարհի 10 ամենամեծ մզկիթները
Բաժին: Հետաքրքիր է | Դիտումներ: 1609 | 22:00 Ավելացրեց: Moder-003

Մզկիթը ոչ միայն աղոթատեղի է մուսուլման հավատացյալների համար, այլ նաև՝ իսլամական համայնքի կյանքում սոցիալական, մշակութային, էսթետիկ և քաղաքական գործառույթ ունեցող կարևոր կառույց: Առաջին մզկիթները կառուցվել են Արաբական թերակղզում, իսկ հետո՝ պայմանավորված իսլամի տարածմամբ, դրանք սկսեցին կառուցվել աշխարհով մեկ: Մզկիթների մեծությունը կարելի է սահմանել մի քանի չափորոշիչներով՝ ընդհանուր մակերես, շինհրապարակի զբաղեցրած ծավալ, տարողություն, այսինքն՝ քանի հավատացյալ միաժամանակ կարող է տեղավորվել ներսում: Եվ հենց այս վերջին չափորոշիչն էլ դարձավ մզկիթների մեծությունը չափող հիմնական միավորը:

1. Մասջիդ ալ-Հարամ (Սաուդյան Արաբիա)
Մոտ 4 միլիոն հավատացյալ


Սա իսլամի առաջին սրբավայրն է՝ հայտնի Աստծո տուն անվամբ: Նրա պատմություն է սկսում է մ.թ. 683 թվականից: Ունի 9 մինարեթ, որոնցից յուրաքանչյուրը՝ 98 մետր բարձրությամբ: Ընդհանուր մակերեսը՝ 88,2 հա:

2. Մասջիդ Ալ-Նաբավի (Սաուդյան Արաբիա)
Շուրջ 1 միլիոն հավատացյալ


Աշխարհում իր մեծությամբ 2-րդ մզկիթը գտնվում է Մեդինայում, բացվել է 622 թվականին: Երբ Մուհամմադ մարգարեն Մեքքայից եկավ Մեդինա, այստեղ՝ իր տան մոտ կառուցեց այս մզկիթը: Մզկիթի բնութագրական առանձնահատկություններից է իր կանաչ գմբեթը, ունի 11 մինարեթ, որոնցից ամեն մեկի բարձրությունը 105 մետր է:

3. Իմամ Ռեզայի տաճար (Իրանի Իսլամական Հանրապետություն)
700.000 հավատացյալ


Այս հսկայական համալիրի տարածքում է նահատակվել շիա 7-րդ իմամ Ռեզան: Տաճարն ունի 7 մուտք, որոնցից յուրաքանչյուրը միաժամանակ կարող է ընդունել 100.000 մարդու: Գտնվում է Մաշհադում:

4. Ֆեյսալ թագավորի մզկիթ (Պակիստան)
300.000 հավատացյալ


Պակիստանի ամենամեծ մզկիթը գտնվում է մայրաքաղաք Իսլամաբադում: Այս հսկայական և ընդարձակ մզկիթն ունի յուրհատուկ դիզայն. հիշեցնում է բեդվինների վրանները: Փաստորեն մզկիթում բացակայում է դասական ճարտարապետությամբ կառուցված գմբեթը: Այն զարդարված է 90 մետր բարձրությամբ 4 մինարեթներով: Ընդգրկում է 5000 քառակուսի մետր տարածք:

5. Թաջ ուլ- Մասջիդ (Հնդկաստան)
175.000 հավատացյալ


Մզկիթը գտնվում է Հնդկաստանի Բոփալ քաղաքում: Շինարարական աշխատանքները սկսվել են 1800-ականներին, սակայն քաղաքական անկայանությունների, միջոցների պակասի պատճառով մնացել կիսատ: Որոշ աղբյուրներ նշում են, որ այս մզկիթի բացումը տեղի է ունեցել 1901-ին, իսկ մի քանիսն էլ՝ 1985-ին:

6. Իսթիղլալ (անկախության) մզկիթ (Ինդոնեզիա)
120.000 մարդ


Բացվել է 1978 թվականին Ջակարտայում՝ Ինդոնեզիայի անկախության օրվա առթիվ: Հիմնական գմբեթն ունի 45 մետր տրամագիծ: Առանձնանում է իր ժանանակակից ոճով, ինչը շատ քննադատների հուշել է իսլամական և ինդոնեզական մշակույթների խառնուրդ լինելու մասին:

7. Հասան 2-րդի մզկիթ (Մարոկկո)
105.000 հավատացյալ


Մարոկկոյի ամենամեծ մզկիթի շինարարությունն ավարտվել է 1993-ին Կասաբլանկա քաղաքում: Այս մզկիթն ունի աշխարհում ամենամեծ մինարեթը՝ 210 մետր բարձրությամբ: Մզկիթի շրջակայքում է գտնվում 41 շատրվաններով զարդարված գեղեցիկ այգին:

8. Բադշահի մզկիթ (Պակիստան)
100.000 մարդ


Այս մզկիթը կառուցվել է 1673-ին՝ Մեծ մոնղոլների իշխանության ժամանակ: Ճարտարապետության մեջ կարելի է նկատել իսլամական, պարսկական և հնդկական մշակույթների խառնուրդ: Մզկիթն ունի 3 գմբեթ՝ 1 կենտրոնական և նրա աջից, ձախից բոլորող 2 ավելի փոքրերը, ինչպես նաև 15 մետր բարձրությամբ 4 մինարեթ:

9. Ջամա մասջիդ  (Հնդկաստան)
75.000 մարդ


Գտնվում է Դելիում: Կառուցվել է 1656 թվականին՝ սպիտակ մարմարից և ավազաքարից: Այստեղ են պահպանվում շատ մասունքներ, այդ թվում՝ եղջերվի կաշվի վրա գրված Ղուրանը:

10. Սալեհի մզկիթ (Եմեն)
44.000 հավատացյալ


Բացվել է 2008 թվականին, ոչ միայն Եմենի ամենամեծ մզկիթն է, այլ նաև` այս երկրի լավագույն տեսարժան վայրը: Ունի կանանց համար առանձնացված հատուկ տարածքներ: Մզկիթը հագեցած է ժամանակակից ձայնային համակարգով, օդորակիչներով, գրադարանով ու կայանատեղիով:

Աշխարհի 10 ամենամեծ մզկիթները
Բաժին: Հետաքրքիր է | Դիտումներ: 1609 | Ավելացրեց: Moder-003 | Պիտակներ: հետաքրքիր | Վարկանիշ: 5.0/5