Առատաձեռն հարուստի կարմա
| |
Բաժին: Կարմա | Դիտումներ: 3298 | 15:00 | |
Այն մարդկանց համար, ովքեր ծնվել են ստորև թվարկված ժամանակամիջոցներից մեկում, սպիտակ կարման նշանակում է նյութական և էներգետիկ հարստություն: Այդ ժամանակահատվածներն են. 1925 թ. նոյեմբերի 15-ից - 1926 թ. հունիսի 16-ը, Նման կարմայի բարձրագույն մակարդակով դրսևորումը մարդուն հնարավորություն է տալիս ուրիշներին վերադարձնել առողջությունն ու նյութական բարեկեցությունը: Այս հնարավորությունը նա ընդունում է որպես հնարավոր պարգևներից բարձրագույնը: Մոտավորապես այս կերպ «սովորական» մարդը ոչ մի պարգևատրում չի ակնկալում այն բանի դիմաց, որ համեղ ուտելիք է կերել, քանի որ սիրելի ուտելիք ուտելը ինքին ցանկալի պարգև է: Դրսևորված լինելով միջին մակարդակով՝ այս կարման մարդուն օժտում է լավ առողջությամբ և կայուն նյութական բարեկեցությամբ: Սա անշահախնդրաբար ցուցաբերած առատաձեռնության դիմաց պարգևն է: Ինչքան շատ է նման մարդը շրջապատողներին ժամանակ, ուժ, գումար և ուշադրություն հատկացնում, այնքան շատ ուժ, գումար, ժամանակ ու հարստություն է ինքը ստանում: Ցածր մակարդակով դրսևորված կարման մարդուն թույլ չի տալիս անազնիվ ճանապարհով գումար և այլ նյութական միջոցներ ձեռք բերել և նրան ապահովելով ապրուստի համար անհրաժեշտ նվազագույնով՝ աղքատության չի մատնում: Լույսի աշխարհի հետ կապերն ամրացնելու համար այդ մարդը պետք է առատաձեռն ու անշահախնդիր լինի, ամեն կերպ խուսափի խորամանկությունից ու խանդից: Սա ամենահուսալի ճանապարհն է դեպի առողջություն, հոգու ու մարմնի լավ էներգետիկա, ինչպես նաև կայուն նյութական բարեկեցություն: Շարունակելի... |
|