ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Ապրիլի աստղագուշակը
Բաժին: Ամսվա | Դիտումներ: 4903 | 15:00 Ավելացրեց: Moder-003

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Լուրջ հույսեր մի ունեցեք, որ ապրիլին ձեր բոլոր ցանկություններն իրականանալու են, իսկ հաջողությունն էլ ամեն օր ուղեկցելու է ձեզ: Բայց մտածված գործողությունները, ինչպես նաև ժամանակին դրսևորած հաստատակամությունը պտուղներ կտան: Աշխատեք արտահայտությունների ու արարքների մեջ հետևողական լինել, ոչ ոքի թույլ մի տվեք ձեզ խոսքի վրա բռնել:

Ամսվա առաջին կեսը գաղափարների ժամանակ է լինելու: Հաճախ դրանք ավելի շուտ համարձակ կլինեն, քան՝ լավը: Բայց հոգ չէ: Ավելի կարևոր է այն, որ դուք ոգևորվածությամբ կստանձնեք մտածածն ու չեք վշտանա, եթե ինչ-որ բան ուզածի նման չընթանա: Շատ Խոյերի այդ հատվածում պետք կգա ավելի վաղ ստացած փորձը:

Ապրիլի երկրորդ կեսն արդյունավետ կլինի: Պետք է շատ աշխատեք, և դուք ուրախ կլինեք դրա համար: Նոր գործերը հետաքրքիր կլինեն, նոր հնարավորություններն էլ կոգեշնչեն: Բացի այդ, օգտակար ծանոթություններ հաստատելու շանս կընձեռվի:

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Հանգստության վրա հույս մի դրեք, քանի որ ողջ ամսվա ընթացքում ստիպված եք լինելու պայքարել ուժեղ մրցակիցների ու անբարենպաստ պայմանների դեմ: Բայց բոլոր դեպքերում դուք հաղթելու շանս ունեք: Կօգնեն ընկերները, ընդ որում՝ ամենակարևոր բանը, որը նրանցից կակնկալեք, բարոյական աջակցությունը կլինի:

Ձանձրանալու առիթներ չեն լինի, քանի որ շատ կլինեն հետաքրքիր գործերն ու նոր գաղափարները: Ստեղծագործ պոտենցիալն արագ կաճի, դուք բաց չեք թողնի ձեր տաղանդներին ու հակվածություններին կիրառում գտնելու հնարավորությունը: Համախոհները կշատանան, իսկ դա վստահություն կհաղորդի:

Սովորեք: Ապրիլը դրա համար լավագույն շրջանն է: Տեղեկատվություն հավաքել ու վերլուծել, անշտապ մտորումներ, ընտրված ուղղությամբ առաջին քայլեր, և, ահա, հաջողությունն այնքան մոտ կլինի, որ անհրաժեշտ կլինի ընդամենը մի փոքր ջանք գործադրել:

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Միայն ձեզանից կախված կլինի, թե որքան հաջող կլինի ամիսը: Նպատակասլացությունը, մանրուքներին ուշադրությունը, դրանք աչքաթող չանելու ունակությունը կօգնեն հաջողության հասնել: Թուլանալ չի կարելի, աշխատեք վերահսկել իրավիճակը, զգոն եղեք նույնիսկ այն ժամանակ, երբ թվում է, թե ամեն ինչ ուզածի նման է ընթանում:

Հնարավոր են ոչ մեծ մասնագիտական հաջողություններ: Լավ գաղափարներ կունենաք, որոնք միանգամից կյանքի կոչել չի ստացվի: Դրանց մի փոքր ուշ վերադառնալով՝ կկարողանաք մեծացնել եկամուտները կամ մեծ հաջողությունների հասնել այն ոլորտում, որը ձեզ համար հատուկ կարևորություն ունի:

Հավանական են փոփոխություններ անձնական հարաբերություններում: Դրանք լավը կամ վատը չեն դառնա, պարզապես առաջնահերթությունները նորովի կդնեք, ձեզ ու շրջապատողներին ուրիշ աչքով նայելու հնարավորություն կստանաք: Դա կօգնի լուծել խնդիրները:



ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Չհանձնվեք, եթե ինչ-որ բան այնպես չընթանա: Շատ բան կախված կլինի լավատեսություն պահպանելու ու անկախ խոչընդոտներից դեպի նպատակը շարժվելու ձեր ունակությունից: Հնարավոր են տարաձայնություններ այն մարդկանց հետ, որոնցից սովոր եք անխոս աջակցություն ստանալ: Դրան անհրաժեշտ է առանց դժգոհության ու մեղադրանքների մոտենալ. միայն այդպես կկարողանաք խուսափել կոնֆլիկտից, որը կբարդացներ ձեր կյանքը:

Հնարավորություն կունենաք շահել ազդեցիկ անձանց հարգանքը, կապեր կհաստատեք, որոնք հետո պետք կգան: Բայց դրա համար պետք է արարքներ գործեք, որոնք ձեզ ճիշտ չեն թվա: Նշանի երիտասարդ ներկայացուցիչները լուրջ ընտրության առաջ կկանգնեն:

Ուշադիր եղեք մտերիմների հանդեպ, նրանք ձեր կարիքը կունենան, նույնիսկ եթե ցույց չտան դա: Աշխատեք ուրախացնել ձեզ համար թանկ մարդկանց: Ձեզ համար դժվար չի լինի այդ մարդկանց գաղտնի ցանկությունները գուշակելը, նրանց օգնելը, եթե դրա կարիքը լինի:

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Արդեն ամսվա սկզբին դուք կենսական ուժերի ներհոսք կզգաք, որոնց կարիքը վերջին շրջանում շատ ունեիք: Բայց դա չի նշանակում, որ պետք է բոլոր գործերը միանգամից ստանձնել ու փորձել հաշված օրերի ընթացքում լրացնել բաց թողածը: Շատ բան ձեր ուժերի սահմաններում կլինի, բայց ոչ ամեն ինչ: Հիշեք այս մասին գործողությունների ծրագիր կազմելիս: Ցանկալի է սկսել ձեզ համար ամենակարևորից: Եկել է սեփական ընտրությունը կատարելու ժամանակը, և այստեղ շրջապատողների ու նույնիսկ ամենամտերիմների խորհուրդները անօգուտ կլինեն:

Եթե ապրիլը հնարավոր լիներ մեկ բառով բնութագրել, այդ բառը կլիներ բազմազանությունը: Դուք ձեռքերը ծալած չեք նստի, անընդհատ ինչ-որ բանով տարված կլինեք, մի լավ գաղափարը կհաջորդի մյուսին: Ցավոք, դա նաև իր վատ կողմը կունենա՝ դժվարությամբ ավարտին կհասցնեք սկսածը:

Կհաջողվի գլուխ հանել սիրելիի հետ հարաբերություններից, պարզ կդառնա այն, ինչ նախկինում թաքնվում էր ակնարկների հետևում: Ստացված ինֆորմացիան նշանի բոլոր ներկայացուցիչների սրտով չի լինի, բայց պատրանքներից ազատվելը օգուտ կտա նույնիսկ դժգոհներին:



ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Ապրիլը հաջող կդասավորվի, չնայած, հնարավոր է, ոչ այնպես, ինչպես սպասում էիք: Պետք կգա իմպրովիզներ անելու ու փոփոխվող պայմաններին հարմարվելու ունակությունը: Ճկուն լինելն ու մարդկանց հետ պայմանավորվելու ունակությունն էլ ավելորդ չեն լինի: Ամիսը կապված կլինի նոր, հետաքրքիր հեռանկարների ու հնարավորությունների հետ: Նշանի ներկայացուցիչները ոգևորությամբ կստանձնեն նոր գործերը, հաճախ հենց աշխատասիրության շնորհիվ հաջողությունների կհասնեն այնտեղ, որտեղ մյուսներն անհաջողության են հանդիպել:

Ինչքան մայիսը մոտենա, այնքան կարևոր կդառնան կարգապահությունն ու պոռթկումները վերահսկելու ունակությունը: Հիմա քմահաճություններ անելու, ճակատագրից նվերներ սպասելու ու ռիսկային քայլեր անելու ժամանակը չէ: Զգուշությունը, շրջահայացությունը ձեր լավագույն ընկերները կլինեն:

Վատ չեն դասավորվի անձնական հարաբերությունները: Մտածեք, թե ինչ է տեղի ունենում, ուշադրություն դարձրեք այն խնդիրներին, որոնք նախկինում նախընտրում էիք անտեսել: Դժվարությունները հաղթահարելի են, բայց պետք է գործեք, այլ ոչ թե սպասեք երջանիկ պատահականության:

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Ամսվա սկիզբն աշխատեք առավելագույնս արդյունավետ օգտագործել: Այդ հատվածում կարող եք հաջողությունների հասնել, լուծել կարևոր աշխատանքային խնդիրները, հետաքրքիր ծանոթություններ հաստատել, մտերիմների հետ հարաբերություններում ինչ-որ բան դեպի լավը փոխել: Օգտակար կլինեն նախկինում ստացած գիտելիքներն ու փորձը. հեծանիվ հորինելու կարիք չի լինի:

Իսկ ահա հետո ավելի դժվար է լինելու, քանի որ սովորական մեթոդները անարդյունավետ կլինեն, ստիպված եք լինելու նոր բան փնտրել: Դժվարությունների ու անբարենպաստ պայմանների դեմ ինքնուրույն պայքարելն անհրաժեշտություն չի լինի, կարող եք շրջապատողներին դիմել աջակցության ու խորհուրդների խնդրանքով: Մարդիկ, ովքեր ձեզ էլի են օգնել, ուրախ կլինեն ձեզ համար օգտակար բան անել:

Ապրիլը բարդ հուզական փորձությունների ժամանակ է լինելու: Տրամադրությունն առանց նկատելի պատճառների կարող է փչանալ, չեն բացառվում նյարդայնության նոպաները: Ինքնատիրապետումը պահպանելը օգտակար կլինի և՛ աշխատավայրում, և՛ տանը. փորձեք առանց թուլությունների մարդ ձևանալ:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Ողջ ամսվա ընթացքում աշխատեք հաշտ լինել շրջապատողների ու ինքներդ ձեզ հետ: Ներդաշնակությունը պահպանելը սովորականի նման հեշտ չի լինի, կոնֆլիկտներից խուսափելու համար պետք է ժամանակին փոխզիջումների գնաք, երբեմն՝ խորամանկեք: Կարևոր կլինի մանրուքներին ուշադիր լինելը, քանի որ այսօր հենց դրանք կօգնեն ժամանակին պատասխաններ ստանալ կարևոր հարցերին:

Աշխատեք հավասարակշռություն պահպանել աշխատանքի ու անձնական կյանքի միջև, ոչ մի գործի մեջ գլխովին մի խորասուզվեք: Հենց ամեն ինչ նկատելու ու հաշվի առնելու ունակությունը ձեր ուժեղ կողմը կլինի ու կօգնի ցանկացած իրավիճակում հաջողության հասնել:

Հնարավոր են տարաձայնություններ այն մարդկանց հետ, որոնց հետ ձեզ բիզնեսի ու ստեղծագործական կյանքի հետ կապված ընդհանուր ծրագրերն են կապել: Կոնֆլիկտից խուսափել կստացվի, բայց հարաբերությունները նախկինը չեն լինի: Դա չի նշանակում, որ եկել է ժամանակը, որպեսզի ամեն մեկն իր ճանապարհով գնա, բայց համագործակցությունը կարող է ձեզ համար նոր, անսովոր ձևեր ստանալ:

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Պատրաստ եղեք փոփոխությունների: Հիմա դուք պետք է հրաժարվեք նրանից, ինչը հնացել ու անպիտան է դարձել, բայց նշանի որոշ ներկայացուցիչներ դա ուրախությամբ ու թեթև չեն անի, իսկ մյուսներն էլ կփորձեն հետ բերել հին ժամանակները, պահել ձեռքից գնացող հարաբերությունները, կապերն ու ծրագրերը, իրենց ժամանակներն անցած բաները:

Ապրիլի սկզբին կպակասի թեթևությունը, ճակատագրին վստահելու ունակությունը: Հենց այդ պատճառով էլ նշանի շատ ներկայացուցիչներ կնախընտրեն չհաշտվել անխուսափելիի հետ, այլ պայքարել դրա դեմ: Դա այնքան էլ մեծ սխալ չէ: Ճիշտ է, ստիպված եք լինելու զուր վատնել ուժերը, փոխարենը իսկապես անգին փորձ ձեռք բերելու, ինչպես նաև ձեր ու շրջապատողների մասին նոր բան իմանալու շանս կունենաք:

Ինչքան ամիսն առաջ գնա, այնքան հանգիստ ու ինքնավստահ ձեզ կզգաք, այնքան հեշտ կլինի կարևոր որոշումներ ընդունելը, առաջնահերթությունները դնելն ու ծրագրերում որոշակիություն մտցնելը: Շատ Աղեղնավորներ հրաշալի հոգեվիճակում կլինեն, շրջապատողների հետ կկիսվեն դրական հույզերով:

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Ամսվա սկզբին խառնաշփոթից խուսափել չի ստացվի, և զարմանալի չէ, քանի որ հաճախ հենց ձեր արարքները դրա պատճառը կդառնան: Դա վառ գաղափարների, անսովոր մտքերի ժամանակ կլինի, բայց սխալ կլինի փորձել անմիջապես կյանքի կոչել այն, ինչ մտքին կգա: Ինքներդ ձեզ ժամանակ տվեք մտածելու համար. հավատացեք, որ նման մոտեցումը թույլ կտա խուսափել շատ տհաճություններից:

Սուր կլինի նշանի ներկայացուցիչների գործնական հոտառությունը: Եթե խոսքը գումարի մասին լինի, հեշտությամբ կընտրեք ճիշտ ճանապարհը: Ինտուիցիան հուսախաբ չի անի և այն դեպքում, երբ անհրաժեշտ լինի համախոհներ ընտրել: Դուք նախապատվությունը կտաք մարդկանց, որոնք արժանի են վստահության:

Աստիճանաբար լարվածությունը կնվազի, ապրիլի երկրորդ կեսն էլ ավելի հանգիստ ու հարմարավետ կանցնի: Հնարավորություն կունենաք հանդիպել ընկերներին, ուշադրություն դարձնել սիրելիին:

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Ձեզ կթվա, թե ծովը ծնկներից է, և չկա մի խնդիր, որից չկարողանաք գլուխ հանել: Սեփական ուժերի հանդեպ վստահությունը օգտակար է, բայց հիմա այդ վստահությունը չափից դուրս շատ կլինի: Նշանի որոշ ներկայացուցիչներ պարտավորություններով կկապվեն, որոնք չեն կարողանա կատարել կամ կստանձնեն գործեր, որոնք միայնակ անել չեն կարող: Աշխատեք սթափ գնահատել ձեր ուժերն ու հնարավորությունները: Մի վստահեք նրանց, ովքեր գովում են ձեզ, քծնում: Նման մարդիկ ամենայն հավանականությամբ փորձում են ձեր գիտելիքներն ու կարողություններն օգտագործել ի շահ սեփական հետաքրքրությունների:

Ապրիլի կեսը կապված կլինի ինֆորմացիա ստանալու հետ, որի շնորհիվ էլ կկարողանաք լավ փող աշխատել, շահավետ գործարքներ կնքել: Ճիշտ է, գումարը հեշտ չի տրվի, ստիպված եք լինելու շատ աշխատել:

Անձնական հարաբերություններն այնքան հեշտ ու միանշանակ չեն լինի, որքան կուզենայիք: Ստիպված եք լինելու ուղղել հին սխալները, քննարկել այն իրավիճակները, որոնք հեռավոր անցյալում մնացած էիք համարում: Բայց առողջ բանականությունն ու սառնասրտությունը տեղին կլինեն նաև այստեղ: Դուք ինքներդ կփորձեք չանհանգստանալ նրա համար, ինչը կորցրել է արդիականությունը, և սիրելի մարդուն իզուր տեղը չեք անհանգստացնի:

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Ամիսը կապված է օգտակար փորձ ձեռք բերելու հետ: Դուք կհասցնեք շատ բան սովորել: Բազում փորձություններ, լուրջ առաջադրանքներ կլինեն, ինչպես նաև իրադարձություններ, որոնք կկարողանաք օգտագործել ի շահ ձեր հետաքրքրությունների:

Շատ ժամանակ կխլեն տնային գործերը: Հասարակ, միապաղաղ զբաղմունքները բոլոր բարդ խնդիրներից ու աշխատանքային հարցերից հանգստանալու միջոց կդառնան: Իսկ ահա դասական իմաստով հանգստի համար քիչ ժամանակ կունենաք. ամիսը խոստանում է հագեցած լինել:

Հուզական դաշտը հակասական ու ոչ միանշանակ կլինի, և դա կանդրադառնա մտերիմների հետ հարաբերությունների վրա: Հնարավոր են վառ վեճեր ու բուռն հաշտություններ, անհանգստություն դատարկ բաների պատճառով, անհիմն խանդ: Բայց ո՛չ դուք, ո՛չ սիրելի մարդը տեղի ունեցողին լուրջ չեք վերաբերվի. միշտ խաղի էլեմենտը կմնա: Սուր ու ոչ միանշանակ իրավիճակներից գլուխ հանելուն կօգնի հումորի զգացումը:

Բաժին: Ամսվա | Դիտումներ: 4903 | Ավելացրեց: Moder-003 | Վարկանիշ: 5.0/8