Ապրիլի 9-ի լուսնային-արևային աստղագուշակը
| |
Բաժին: Լուսնային | Դիտումներ: 1267 | 21:00 | |
Ապրիլի 9-ը կիսում են լուսնային 16-րդ ու 17-րդ օրերը: Լուսինը Կարիճի նշանի տակ է: Լուսնային 16-րդ օրը, որը ձգվում է 00:00-ից մինչև 21:30-ը, ամենամաքուր օրերից մեկն է, երբ չարությունը, ագրեսիվությունը, նախանձը դեպի անկում կտանեն: Սա ինքնամաքրման, լուսավորության, ապագա աշխատանքների համար նախագծեր մշակելու օր է: Բարենպաստ է զբաղվել մեծ մաքրությամբ ու օգտակար գործերով, հաշվետվություններ կազմել, շփվել մարդկանց հետ, զբաղվել ֆիզիկական վարժություններով, ինքնակատարելագործմամբ: Չափավոր եղեք ու հանգստություն պահպանեք: Անբարենպաստ է վիճելը, ագրեսիա, նախանձ դրսևորելը: Լուսնային 17-րդ օրը, որը սկսվում է 21:30-ից, ներքին ազատություն ձեռք բերելու, կյանքից ուրախություն ստանալու օր է: Նրա վառ ասպեկտը սերը կլինի, բայց պետք չէ կորցնել գլուխն ու զգոնությունը, անվերահսկելի էներգիան վտանգավոր կլինի: Բարենպաստ է ճամփորդելը, առևտրով ու հաճույք պատճառող այլ գործերով զբաղվելը, սիրելիի հետ շփվելը, տոներ ու տոնական միջոցառումներ կազմակերպելը: Անբարենպաստ է ձանձրալի աշխատանքով զբաղվելը, հաշվետվություններ կազմելն ու գերլարվելը: Հոգեկանը ծանրաբեռնված կլինի: Վնասվածքների տեսանկյունից վտանգավոր օր է: Այսօր արևային 20-րդ օրն է: Արեգակը Խոյի նշանի տակ է: Սա ամենաակտիվ օրերից մեկն է, երբ կարելի է արդար գործի համար պայքարել: Չարը դիմակազերծելու, վախերի դեմ հաղթանակ տանելու օր է: Խորհուրդ է տրվում աշխատել մետաղի հետ, տուն կառուցել, գործերն ավարտին հասցնել, մարել պարտքերը: Օրը ծուլություն ու խորամանկություն չի հանդուրժի: Լավ է, եթե կարողանաք ձեր մեջ հաղթահարել կասկածները: Լավագույն օրն է դատական բողոքարկումների, ձեռքի աշխատանքի համար: Խորհուրդ չի տրվում վնաս տալ բույսերին, խորամանկել, աղտոտել ջուրը: Լավ նշանները կապված կլինեն մետաղի ու էքստրեմալ իրավիճակների հետ: Օրվա գույներն են վառ կարմիրն ու դեղինը: Օրվա թվերն են՝ 20, 27, 68: Նախապատվությունը տվեք կծու ուտեստներին, արմատապտուղներին: Ցանկալի չէ ալկոհոլ օգտագործելը, խոզի միս, սալ ու քաղցր ուտելը: Բարի կլինեն էքստրեմալ երազները: |
|