ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Ապրիլի 8-ի լուսնային-արևային աստղագուշակը
Բաժին: Լուսնային | Դիտումներ: 1186 | 21:00 Ավելացրեց: Moder-003

Ապրիլի 8-ը կիսում են լուսնային 15-րդ ու 16-րդ օրերը: Լուսինը Կշեռքի նշանի տակ է, իսկ 23:16-ից՝ Կարիճի:

Լուսնային 15-րդ օրը, որը ձգվում է 00:00-ից մինչև 19:55-ը, մարմնական գայթակղությունների օր է, պետք է չափավոր լինեք: Օգտակար կլինի արդարությունը պաշտպանելը: Լուսնային 15-րդ օրը տեսած երազը ողջ ամսվա համար կշիռ կունենա: Լավ նշան կլինի շունը, նույնիսկ՝ հաչող շունը: Բարենպաստ է համեստ լինելը, ծուլության դեմ պայքարելը: Անբարենպաստ է վիճելը, նվերներ ընդունելը, ընտանեկան խնդիրները լուծելը: Խուսափեք խնձոր ուտելուց, նախապատվությունը տվեք հատիկավորներին ու ճապոնական խոհանոցի ուտեստներին: Վնասվածքների տեսանկյունից վտանգավոր օր է, կսրվեն ֆոբիաները:

Լուսնային 16-րդ օրը, որը սկսվում է 19:55-ից, ամենամաքուր օրերից մեկն է, երբ չարությունը, ագրեսիվությունը, նախանձը դեպի անկում կտանեն: Սա ինքնամաքրման, լուսավորության, ապագա աշխատանքների համար նախագծեր մշակելու օր է: Բարենպաստ է զբաղվել մեծ մաքրությամբ ու օգտակար գործերով, հաշվետվություններ կազմել, շփվել մարդկանց հետ, զբաղվել ֆիզիկական վարժություններով, ինքնակատարելագործմամբ: Չափավոր եղեք ու հանգստություն պահպանեք: Անբարենպաստ է վիճելը, ագրեսիա, նախանձ դրսևորելը: 


Այսօր արևային 19-րդ օրն է: Արեգակը Խոյի նշանի տակ է: Օրը նվիրված է ընտանիքին, տանը: Սխալներն ուղղելու, զղջալու ժամանակն է: Այսօր ցանկացած վատ արարք կանդրադառնա սերունդների վրա: Խորհուրդ է տրվում ներել վիրավորանքները: Խորհուրդ չի տրվում խոստումներ տալ ու ծրագրեր կառուցել, գործեր սկսել, մերժել խնդրանքները: Լավ նշաններ կլինեն կեսօրին պարզ երկինքը, տան կողքին կենդանի տեսնելը, մատանիներ գտնելը: Վատ նշաններ կլինեն մատանու կամ նրա վրայի քարի կորուստը, ժամերի կանգ առնելը, քորը: Օրվա գույնը կանաչն է: Սևն ու նարնջագույնը բացասական կլինեն: Օրվա թվերն են՝ 19, 26, 61: Նախապատվությունը տվեք թեթև կերակուրներին: Կշիռ կունենան այն երազները, որոնք կտեսնեք առավոտյան մոտ: Մեռած նախնիներին կամ սրբերի երազում տեսնելը օգնության, պաշտպանության նշան կլինի:

Բաժին: Լուսնային | Դիտումներ: 1186 | Ավելացրեց: Moder-003 | Վարկանիշ: 5.0/3