ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Ապրիլի 8-ի լուսնային-արևային աստղագուշակ
Բաժին: Լուսնային | Դիտումներ: 721 | 21:00 Ավելացրեց: brutyanlusine

Ապրիլի 8-ը կիսում են լուսնային 25-րդ ու 26-րդ օրերը: Լուսինը Ձկների նշանի տակ է:

Լուսնային 25-րդ օրը, որը ձգվում է 00:00-ից մինչև 05:31-ը, միայնության, կենտրոնացվածության ու երևակայության օր է: Բարենպաստ է հանգստին ու ներդաշնակությանը ձգտելը, զգայունակությունը զարգացնելը: Անբարենպաստ է ամուսնություն կնքելը, ճամփորդելը, խելամիտ ու ռացիոնալ լինելու մասին մոռանալը: Խուսափեք շտապողականությունից:

Լուսնային 26-րդ օրը, որը սկսվում է 05:31-ից, վտանգավոր օր է: Մարդիկ վիճում են, էներգիա են ծախսում դատարկ զրույցների վրա: Բարենպաստ է կյանքի ճանաչողությանը ձգտելը, իրականությունը սթափ գնահատելը, դիմակները հանելը: Անբարենպաստ է գերլարվելը, չստուգված նյութի հետ աշխատելը, հանդիպումներ նշանակելը, առանց հանգստի շատ աշխատելը:


Այսօր արևային 19-րդ օրն է: Արեգակը Խոյի նշանի տակ է: Զղջալու, սխալներն ուղղելու ժամանակն է: Այսօր ցանկացած վատ արարք կանդրադառնա սերունդների վրա: Խորհուրդ է տրվում ներել վիրավորանքները, չափավոր լինել: Խորհուրդ չի տրվում խոստումներ տալ, ծրագրեր կառուցել, գործեր սկսել, մերժել խնդրանքները: Լավ նշաններ կլինեն կեսօրին պարզ երկինքը, տան կողքին կենդանի տեսնելը, մատանիներ գտնելը: Վատ նշաններ կլինեն մաշկի քորը, ատամն ու եղունգը կոտրելը, մատանին կամ նրա վրայի քարը կորցնելը, ժամերի կանգ առնելը: Օրվա գույնը կանաչն է: Սևն ու նարնջագույնը բացասական կլինեն: Օրվա թվերն են՝ 19, 26, 61: Նախապատվությունը տվեք թեթև սննդատեսակներին: Կշիռ կունենան այն երազները, որոնք կտեսնեք առավոտյան մոտ: Մեռած նախնիներին կամ սրբերին երազում տեսնելը պաշտպանության նշան կլինի:

Բաժին: Լուսնային | Դիտումներ: 721 | Ավելացրեց: brutyanlusine | Վարկանիշ: 5.0/2