ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Ապրիլի 6-ի լուսնային-արևային աստղագուշակը
Բաժին: Լուսնային | Դիտումներ: 1302 | 21:00 Ավելացրեց: Moder-003

Ապրիլի 6-ը կիսում են լուսնային 1-ին ու 2-րդ օրերը: Լուսինը Խոյի նշանի տակ է, իսկ 17:06-ից՝ Ցուլի: 

Լուսնային 1-ին օրը, որը ձգվում է մինչև 07:50-ը, մեծ ուշադրություն պետք է դարձնել ժլատությանը, զավթողական բնազդներին: Դրանց հաղթահարումը կօգնի կյանքի կոչել նոր նախաձեռնությունները: Կենսական ուժերն այսօր մեծ չեն լինի, այնպես որ՝ խուսափեք ծանրաբեռնվածությունից, ռիսկային գործեր մի նախաձեռնեք, միայն պլանավորեք դրանք: Բարենպաստ է հուզական հանգիստը և պարզապես մարդկանց հոսքի մեջ լինելը: Անբարենպաստ է կարևոր գործեր սկսելը, ճամփորդելն ու առևտուր անելը: Սեփական ուժերն ու արարքները սխալ գնահատելը նշանակալի կորուստների կբերի, եթե մարդը զբաղվի ակտիվ գործունեությամբ: Շատ կծու ու տաք ուտեստներ մի փորձեք, ալկոհոլ մի օգտագործեք:



Լուսնային 2-րդ օրը, որը սկսվում է 07:50-ից, նորից ուշադիր պետք է լինեք ժլատությանն ու զավթողական բնազդներին, որոնց հաղթահարումը կօգնի կյանքի կոչել նոր նախաձեռնությունները: Բարենպաստ է ճամփորդելը, ստեղծագործելը, առևտուր անելը, դիետա սկսելը: Անբարենպաստ է ամուսնություն կնքելը, դատական գործընթացներ սկսելն ու դրանց մասնակցություն ունենալը, մտերիմների հետ վիճելը, կասկածելի գործարքներ կնքելը, ֆինանսական արկածախնդրություններին մասնակցելը: 

Այսօր արևային 17-րդ օրն է: Արեգակը Խոյի նշանի տակ է: Սա վախերից ազատվելու, արդարությունը պաշտպանելու հզոր օր է: Խորհուրդ է տրվում վաղ արթնանալ, սովորել, կարևոր փաստաթղթեր ստորագրել: Շատ զգույշ եղեք խոսելիս, բառեր ընտրելիս: Խորհուրդ չի տրվում կերակուրներ պատրաստել, գործեր պլանավորել կամ ավարտել: Ամուսնություն կնքելն էլ այսօր ցանկալի չէ: Լավ նշան կլինի երազներ չտեսնելը:

Բաժին: Լուսնային | Դիտումներ: 1302 | Ավելացրեց: Moder-003 | Վարկանիշ: 5.0/5