ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Ապրիլի 6-ի լուսնային-արևային աստղագուշակ
Բաժին: Լուսնային | Դիտումներ: 745 | 21:00 Ավելացրեց: brutyanlusine

Ապրիլի 6-ը կիսում են լուսնային 23-րդ ու 24-րդ օրերը: Լուսինը Ջրհոսի նշանի տակ է:

Լուսնային 23-րդ օրը, որը ձգվում է 00:00-ից մինչև 04:53-ը, չի կարելի անգործության մատնվել, պետք է պայքարել վախերի դեմ: Խուսափեք սիրախաղերից: Այսօր մարդու մեջ արթնանում է արկածախնդրությունների ու վեճերի հակվածությունը: Բարենպաստ է տնային գործերով զբաղվելը, տունը կահավորելը, մաքրությամբ զբաղվելը: Անբարենպաստ է ամուսնություն կնքելը, պրովոկացիաներին և վրեժ լուծելու գայթակղությանը տրվելը: Այսօր կարող են սրվել սեռական խնդիրները:

Լուսնային 24-րդ օրը, որը սկսվում է 04:53-ից, ընտրության, եզրահանգումներ անելու, մտքերը մաքրելու օր է: Բարենպաստ է նոր գործեր սկսելը, տուն կառուցելը, հողամասում աշխատելը: Այսօր դրված հիմքերը հետագայում ռեզերվների ակտիվ օգտագործման կհանգեցնեն: Անբարենպաստ է շփման ընթացքում զրուցակցի վրա ճնշումներ բանեցնելը, կոպիտ կատակներ անելը, անգործության մատնվելը, տխրելն ու ճամփորդելը: Օրն անհրաժեշտ է օգտագործել առողջությունն ամրապնդելու նպատակով:


Այսօր արևային 17-րդ օրն է: Արեգակը Խոյի նշանի տակ է: Սա լուրջ ու քննադատական օր է: Վախերից ազատվելու, արդարությունը պաշտպանելու ժամանակն է: Խորհուրդ է տրվում կարդալ, սովորել, կարևոր փաստաթղթեր ստորագրել: Խոսելիս զգույշ եղեք: Խորհուրդ չի տրվում ուտելիք պատրաստել, պատուհաններ բացել, գործեր ծրագրել ու ավարտին հասցնել: Ցանկալի չէ ամուսնություն կնքելը: Լավ նշաններ կլինեն դիմահայաց քամին ու թռչունները, հատկապես՝ աքաղաղը: Վատ նշաններ կլինեն մռայլ առավոտը, կեղտը, աղբը, անկումները, բանալիներ կորցնելը: Օրվա գույներն են մուգ կարմիրը, դեղինը, նարնջագույնն ու սպիտակը: Բացասական կլինեն երկնագույնը, սևն ու մոխրագույնը: Օրվա թվերն են՝ 17, 23, 59, 84: Երազներ լավ է չտեսնեք: Լավ է քիչ քնեք ու լույսի ներքո:

Բաժին: Լուսնային | Դիտումներ: 745 | Ավելացրեց: brutyanlusine | Վարկանիշ: 5.0/4