Ապրիլի 5-ի լուսնային-արևային աստղագուշակը
| |
Բաժին: Լուսնային | Դիտումներ: 1619 | 21:00 | |
Ապրիլի 5-ը կիսում են լուսնային 12-րդ ու 13-րդ օրերը: Լուսինը Առյուծի նշանի տակ է, իսկ 00:18-ից՝ Կույսի: Լուսնային 12-րդ օրը, որը ձգվում է 00:00-ից մինչև 15:15-ը, մտքերը մաքրելու, իմաստնության զգացմունքների դեմ տարած հաղթանակի օր է: Լուսնային 12-րդ օրը վատ նշաններ կլինեն կոտրված սպասքն ու թափված հեղուկը: Բարենպաստ է խոստովանություններ ստանալը, կարող են իրականանալ երազանքները, աղոթքները լսելի կլինեն: Խորհուրդ է տրվում բարեգործություն անել, նվերներ տալ, աշխատել այգում, շատ ջուր խմել, մարդասեր ու զիջող լինել, բայց չի կարելի թուլանալ: Անբարենպաստ է առևտուր անելը, մոլախաղերով տարվելը, բարկանալը, վիճելն ու լաց լինելը: Կոշտ սնունդ քիչ օգտագործեք, իսկ հեղուկներ՝ շատ: Լուսնային 13-րդ օրը, որը սկսվում է 15:15-ից, կապերի, տեղեկատվություն հավաքելու, խորհրդատվության դիմելու, անցյալը վերաիմաստավորելու օր է: Օրը բարենպաստ է ուսման, խոհանոցում աշխատելու, տան, տնտեսության համար իրեր պատրաստելու համար: Անբարենպաստ է մեծ գործեր սկսելը, ճամփորդելը, ստեղծված հարաբերություններում ինչ-որ բան փոխելը: Օրվա հիվանդությունները վտանգավոր կլինեն, բայց այսօր լավ կազդեն դեղերը: Այսօր արևային 16-րդ օրն է: Արեգակը Խոյի նշանի տակ է: Սա պարտքերը մարելու, օրենքին, ծիսակարգին հետևելու օր է: Խորհուրդ է տրվում տանը կարգուկանոն ու մաքրություն հաստատել, պարզել հարաբերությունները, անցնել աշխատանքի, համաձայնություններ կնքել ու քիչ խոսել: Խորհուրդ չի տրվում խախտել խոստումները: Լավ նշան կլինի գունավոր պարաններ գտնելը: Վատ նշան կլինի ժամերի կանգնելը: Օրվա գույներն են կապույտը, մուգ գույները: Բացասական կլինի դեղինն ու կանաչը: Օրվա թվերն են՝ 16, 35, 51: Սննդի հարցում նախապատվությունը տվեք հում, դառը, աղի, կծու կերակուրներին, հեղուկ քիչ օգտագործեք: Միսն էլ խորհուրդ չի տրվում: Երազները կոնկրետ կլինեն ու մոտ օրերս կիրականանան: |
|