ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Ապրիլի 3-ի լուսնային-արևային աստղագուշակ
Բաժին: Լուսնային | Դիտումներ: 819 | 21:00 Ավելացրեց: brutyanlusine

Ապրիլի 3-ը կիսում են լուսնային 20-րդ ու 21-րդ օրերը: Լուսինը Աղեղնավորի նշանի տակ է, իսկ 11:12-ից՝ Այծեղջյուրի:

Լուսնային 20-րդ օրը, որը ձգվում է 00:00-ից մինչև 02:18-ը, բացահայտումների, հոգևոր կերպափոխման, կասկածները հաղթահարելու, պարտքերից ազատվելու օր է: Առաջնորդների ու հռետորների ժամանակն է: Բարենպաստ է լինել տանը, զբաղվել տնտեսության գործերով, ընտանիքով, հետևել ավանդույթներին: Անբարենպաստ է ձանձրալի գործերով զբաղվելը: Լուսնային 20-րդ օրվա վտանգներն են հպարտությունն ու մեծամտությունը:

Լուսնային 21-րդ օրը, որը սկսվում է 02:18-ից, լավն է խիզախություն դրսևորելու, ինքնակամ զոհաբերության, հեղափոխական վերակառուցումների, նպատակին հասնելու գործում համառություն դրսևորելու համար: Սա ակտիվ օր է, հարմար է սպորտային մրցումների, քննությունների համար: Աշխատանքի նոր վայր անցնել էլ խորհուրդ է տրվում հենց լուսնային 21-րդ օրը: Այսօր արժե ակտիվ լինել: Ընկերության, մարդկանց միավորելու օր է: Անբարենպաստ է սկանդալներ անելը, միայնակ մնալը, ծանր աշխատանքը մենակ անելը: Մաքուր օդին ֆիզիկական վարժություններ արեք:


Այսօր արևային 14-րդ օրն է: Արեգակը Խոյի նշանի տակ է: Խորհուրդ է տրվում նյութական ծրագրեր կառուցել, հոգ տանել երկրային արժեքների մասին, հաշտվել, ամուսնանալ, նվերներ տալ, բարեգործություն անել: Խորհուրդ չի տրվում կաշվից ու մորթուց իրեր կրել, վիճել: Ներդաշնակ կլինեն մեղմ տոները, կանաչադեղնավունը: Խուսափեք կարմիրից: Օրվա թվերն են՝ 14, 24, 83: Նախապատվությունը տվեք կաթնամթերքին: Երազներն աղոտ կլինեն ու կշիռ չեն ունենա:

Բաժին: Լուսնային | Դիտումներ: 819 | Ավելացրեց: brutyanlusine | Վարկանիշ: 5.0/2