Ապրիլի 30-ի լուսնային-արևային աստղագուշակը
| |
Բաժին: Լուսնային | Դիտումներ: 1065 | 21:00 | |
Ապրիլի 30-ը կիսում են լուսնային 8-րդ ու 9-րդ օրերը: Լուսինը Խեցգետնի նշանի տակ է, իսկ 04:06-ից՝ Առյուծի: Լուսնային 8-րդ օրը, որը ձգվում է 00:00-ից մինչև 10:02-ը, ինքներդ ձեզ վրա աշխատելու օր է: Բարենպաստ է տուն կառուցելը, պլանավորմամբ, վերապլանավորմամբ զբաղվելը: Անբարենպաստ է լողալն ու ալկոհոլ օգտագործելը: Կարող եք ստամոսքի ու աղիների մաքրում անել: Այսօր լավ կազդեն դեղերը: Լուսնային 9-րդ օրը, որը սկսվում է 10:02-ից, ամեն քայլը պետք է լավ կշռադատել: Շատ օգտակար կլինի ձեզ նեղացրած մարդուն ներելը: Օրը բարենպաստ է հողամասում աշխատելու և ճամփորդությունների համար: Անբարենպաստ է ամուսնություն կնքելը: Անհարմար ժամանակ է նաև ուսման, խոհանոցում աշխատելու համար, իսկ սուտը, հպարտությունը, ոչ ադեկվատ լինելը կարող են խափանել բոլոր նախաձեռնությունները: Որպես կանոն՝ ակտիվությունն այսօր պատժելի կլինի, նրա հետևանքներն էլ՝ ծանր Այսօր արևային 11-րդ օրն է: Արեգակը Ցուլի նշանի տակ է: Սա ուրախ, լուսավոր օր է, կապված է գրագիտության, ընթերցանության հետ: Խորհուրդ է տրվում ամեն ինչ թեթև, արագ անել, տունը կարգի բերել, հյուրեր ընդունել: Խորհուրդ չի տրվում դիետա սկսել, ինչ-որ հարցում մերժել երեխաներին և ինչ-որ բան ծրագրել: Ցանկացած անակնկալ լավ նշան կլինի: Լավ նշաններ կլինեն նաև արևային եղանակը, խաղացող երեխաները, ընկնող թուղթն ու թռչող թռչունը: Վատ նշան կլինի կոտրված հայելին: Օրվա գույներն են վառ գույները, ոսկեգույնը, դեղինը: Օրվա թվերն են՝ 34, 79: Կարող եք շատ ուտել, բայց ոչ քաղցր ու միս: Կարող եք գարեջուր խմել: |
|