ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Ապրիլի 30-ի լուսնային-արևային աստղագուշակ
Բաժին: Լուսնային | Դիտումներ: 829 | 21:00 Ավելացրեց: brutyanlusine

Ապրիլի 30-ը համապատասխանում է լուսնային 19-րդ օրվան: Լուսինը Աղեղնավորի նշանի տակ է, իսկ 19:16-ից՝ Այծեղջյուրի:

Լուսնային 19-րդ օրը ծանր ու բավական վտանգավոր օր է: Ինչ-որ մեղքի մեջ մոլորվելով՝ մարդը կարող է իր շուրջը հյուսված դիվային ցանցն ընկնել: Բարենպաստ է զբաղվել առօրյա գործերով, զբոսնել, միայնակ ճամփորդել: Անբարենպաստ է ամուսնություն կնքելը, կարևոր որոշումներ ընդունելը, բանակցություններ վարելը: Օրը կրիտիկական է հոգեպես անկայուն մարդկանց համար:


Այսօր արևային 11-րդ օրն է: Արեգակը Ցուլի նշանի տակ է: Սա ուրախ, լուսավոր օր է: Այն կապված է գրագիտության, ընթերցանության, սովորելու հետ: Խորհուրդ է տրվում ամեն ինչ թեթև ու արագ անել, կարգի բերել տունը, հյուրեր ընդունել: Խորհուրդ չի տրվում երեխաներին ինչ-որ բանում մերժել, ինչ-որ բան ծրագրել, շատ ծխել ու աղտոտել օդը: Լավ նշաններ կլինեն անակնկալները, արևոտ եղանակը, խաղացող երեխաները, ընկնող թղթերը, թռչող թռչունը: Վատ նշան կլինի կոտրված ապակին: Նախապատվությունը տվեք վառ գույներին, ոսկեգույնին, դեղինին: Օրվա թվերն են՝ 34, 79: Կարող եք շատ ուտել, բայց խուսափեք քաղցրից ու մսից: Կարող եք գարեջուր խմել: 

Բաժին: Լուսնային | Դիտումներ: 829 | Ավելացրեց: brutyanlusine | Վարկանիշ: 5.0/2