Ապրիլի 2-ի լուսնային-արևային աստղագուշակը
| |
Բաժին: Լուսնային | Դիտումներ: 1455 | 21:00 | |
Ապրիլի 2-ը կիսում են լուսնային 9-րդ ու 10-րդ օրերը: Լուսինը Խեցգետնի նշանի տակ է, իսկ 21:26-ից՝ Առյուծի: Լուսնային 9-րդ օրը, որը ձգվում է 00:00-ից մինչև 11:05-ը, պետք է լավ մտածեք ու գնահատեք ձեր ամեն քայլը, ուշադիր լինեք վատ նշաններին: Այսօր շատ օգտակար կլինի ձեզ նեղացրած մարդուն ներելը: Օրը բարենպաստ է հողամասում աշխատելու ու ճամփորդությունների համար: Խորհուրդ են տրվում պասիվությունն ու ինքնավերահսկողությունը: Անբարենպաստ է ամուսնություն կնքելը: Հարմար ժամանակ չէ նաև ուսման, խոհանոցում աշխատելու համար, իսկ սուտը, հպարտությունն ու ոչ ադեկվատ լինելը կարող են խափանել բոլոր նախաձեռնությունները: Որպես կանոն՝ ակտիվությունն այսօր պատժելի է: Հոգեկանը ծանրաբեռնված կլինի, ֆոբիաներն ու սուիցիդալ հակումները կսրվեն: Լուսնային 10-րդ օրը, որը սկսվում է 11:05-ից, հոգևոր ինքնուրույնության, բայց ոչ միայնության օր է: Բարենպաստ է լինել ընտանիքում, հանգստանալ, հյուր կանչել հարազատներին, առևտուր անել, գնումներ կատարել, մեծ գործ սկսել: Հեշտ կընթանան տան շինարարության ու վերանորոգման գործերը: Անբարենպաստ է գործնական հարաբերություններին վերջ տալն ու ճամփորդելը: Այսօր նույնիսկ անհույս հիվանդների համար թեթև կլինի: Այսօր արևային 13-րդ օրն է: Արեգակը Խոյի նշանի տակ է: Խորհուրդ է տրվում զբաղվել երեխաների դաստիարակությամբ, խաղալ, ճամփորդել, զբաղվել աստղագիտությամբ: Խորհուրդ չի տրվում ամուսնություն կնքել, կտրուկ վերջ տալ հարաբերություններին: Լավ նշանները կապված կլինեն աստղերի, անունների, թվերի հետ, որոնք իրենց մեջ ինֆորմացիա կպարունակեն: Վատ նշաններ կլինեն խոնավ, քամոտ եղանակը, կոտրված սպասքը: Օրվա գույներն են կարմիրը, յասամանագույնը, սպիտակը: Օրվա թվերն են՝ 33, 128, 10241, 15, 5, 55, 555: Սննդի հարցում չափավոր եղեք: Չի կարելի միս ուտել: Կշիռ կունենան այն երազները, որոնք կոնկրետ ինֆորմացիա կպարունակեն: |
|