ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Ապրիլի 27-ի լուսնային-արևային աստղագուշակը
Բաժին: Լուսնային | Դիտումներ: 1085 | 21:00 Ավելացրեց: Moder-003

Ապրիլի 27-ը կիսում են լուսնային 5-րդ ու 6-րդ օրերը: Լուսինը Երկվորյակի նշանի տակ է, իսկ 20-27-ից՝ Խեցգետնի:

Լուսնային 5-րդ օրը, որը ձգվում է 00:00-ից մինչև 07:15-ը, սկզբունքները կամ ինչ-որ մեկին պաշտպանելու օր է: Կարող եք օրը ճանապարհին անցկացնել: Այսօր կարող եք ուտել այն, ինչ ուզենաք, ինչին բնազդորեն ձգտեք, սակայն պետք է խուսափեք շատակերությունից: Սոված մնալ էլ խորհուրդ չի տրվում: Ուշադիր եղեք մարսողական համակարգին:

Լուսնային 6-րդ օրը, որը սկսվում է 07:15-ից, սիրո, տիեզերքի էներգիան յուրացնելու օր է: Հնում այս օրը գուշակել են ամպերի միջոցով. եթե երկինքն ամբողջովին պարզ կամ ամբողջովին ամպերով է պատված եղել, նշանակել է՝ աշխարհը զրկվել է ներդաշնակությունից: Լավ նշան կլինի ամպեր տեսնելն ու մեղեդի լսելը: Բարենպաստ կլինի կորած կամ գողացված իրեր գտնելը: Անբարենպաստ է վատ երազները պատմելը, քանի որ դրանք կարող են իրականություն դառնալ: Խոցելի կլինեն բրոնխներն ու վերին շնչառական ուղիները: Օրվա հիվանդներն արագ կառողջանան:


Այսօր արևային 8-րդ օրն է: Արեգակը Ցուլի նշանի տակ է: Սա հնից, անպիտանից ազատվելու, նոր որակի բարձրանալու, հրաշքների, կերպափոխության, մտքի փայլատակումների օր է: Խորհուրդ է տրվում հյուրասեր լինել, նոր ծանոթություններ հաստատել, բանավոր համաձայնություններ կնքել: Օրը լավն է կարճատև ուղևորությունների ու արկածախնդրությունների համար: Խորհուրդ չի տրվում ինչ-որ բան ծրագրել: Լավ նշանները կապված կլինեն երկնքի հետ: Վատ նշան կլինի սեփական կախվածության, անազատության զգացումը: Խուսափեք խամրած գույներից. դրանք իրենց կձգեն բացասականը: Օրվա թվերն են՝ 8, 64, 75: Նախապատվությունը տվեք բազմազան կերակուրներին, կարող եք նոր բան փորձել: Երազները կշիռ կունենան, եթե դրանք վառ լինեն ու եթե դրանք տեսնեք առավոտյան:

Բաժին: Լուսնային | Դիտումներ: 1085 | Ավելացրեց: Moder-003 | Վարկանիշ: 5.0/2