ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Ապրիլի 26-ի լուսնային-արևային աստղագուշակ
Բաժին: Լուսնային | Դիտումներ: 715 | 21:00 Ավելացրեց: brutyanlusine

Ապրիլի 26-ը կիսում են լուսնային 15-րդ ու 16-րդ օրերը: Լուսինը Կշեռքի նշանի տակ է, իսկ 19:18-ից՝ Կարիճի:

Լուսնային 15-րդ օրը, որը ձգվում է 00:00-ից մինչև 19:02-ը, մարմնային գայթակղությունների օր է, պետք է հետևեք ձեզ, չափավոր լինեք: Օգտակար կլինի արդարությունը պաշտպանելը: Լուսնային 15-րդ օրը տեսած երազը ողջ ամսվա համար կշիռ կունենա: Լավ նշան կլինի շունը, նույնիսկ՝ հաչող շունը: Բարենպաստ է համեստ լինելն ու ծուլության դեմ պայքարելը: Անբարենպաստ է վիճելը, նվերներ ընդունելը, ընտանեկան խնդիրները լուծելը: Խուսափեք խնձոր ուտելուց, նախապատվությունը տվեք ճապոնական խոհանոցին: Հորմոնալ դաշտը լարված կլինի, ֆոբիաները կսրվեն, վնասվածքների տեսանկյունից էլ վտանգավոր օր է:

Լուսնային 16-րդ օրը, որը սկսվում է 19:02-ից, ամենամաքուր օրերից մեկն է, երբ չարությունը, ագրեսիվությունն ու նախանձը դեպի անկում կտանեն: Ապագա աշխատանքների համար նախագծեր մշակելու օր է: Բարենպաստ է զբաղվել մաքրությամբ և օգտակար գործերով, հաշվետվություններ կազմել, շփվել մարդկանց հետ, զբաղվել ֆիզիկական վարժություններով և ինքնակատարելագործմամբ: Պետք է հանգստություն պահպանեք, չափավոր լինեք: Անբարենպաստ է վիճելը, չարանալը, ագրեսիա ու նախանձ դրսևորելը: Խուսափեք կենդանական սնունդ ու սնկեր օգտագործելուց, չի կարելի թռչուններ սպանել:


Այսօր արևային 7-րդ օրն է: Արեգակը Ցուլի նշանի տակ է: Սա ավանդույթներն ամրապնդելու, սիրո, ստեղծագործ նախաձեռնությունների օր է: Խորհուրդ է տրվում մեծ ստեղծագործ գործեր սկսել, բույսեր տնկել, ուրախանալ, մաքրել տունը, քիչ հագուստ կրել, պահպանել ներքին ջերմությունը: Օրը կարող եք նաև տանից դուրս անցկացնել: Լավ նշանները կապված կլինեն պտուղների և բույսերի հետ՝ ծառից ընկած տերևները, մրգերը: Լավ նշաններ կլինեն նաև տաք ջուրն ու վառ լույսը: Օրվա գույներն են ոսկեգույնն ու դեղինը: Օրվա թվերն են՝ 7, 13, 49, 56: Խորհուրդ է տրվում կաթ, հյութեր, գինի խմել: Կշիռ կունենան բույսերի և պտուղների հետ կապված երազները:

Բաժին: Լուսնային | Դիտումներ: 715 | Ավելացրեց: brutyanlusine | Վարկանիշ: 0.0/0