ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Ապրիլի 25-ի լուսնային-արևային աստղագուշակը
Բաժին: Լուսնային | Դիտումներ: 892 | 21:00 Ավելացրեց: Moder-003

Ապրիլի 25-ը կիսում են լուսնային 3-րդ ու 4-րդ օրերը: Լուսինը Ցուլի նշանի տակ է, իսկ 10:19-ից՝ Երկվորյակի:

Լուսնային 3-րդ օրը, որը ձգվում է 00:00-ից մինչև 06:21-ը, ակտիվ պայքարի, ագրեսիայի օր է: Պայքարի անսովոր մարդն իր մեջ է պահում էներգիան, կասկածամիտ ու նենգ դառնում: Լավագույն օրն է մարտարվեստով զբաղվելու համար: Անբարենպաստ է ամուսնություն կնքելը, պասիվ ու թույլ լինելը: 

Լուսնային 4-րդ օրը, որը սկսվում է 06:21-ից, լավ է անցկացնել միայնության մեջ, շտապողական որոշումներ չընդունել: Նախ ամեն ինչ ինչպես հարկն է կշռադատեք: Բարենպաստ է առևտուր անելը, ծաղկանոցով զբաղվելը, բնության գրկում զբոսնելը: Կգտնվեն վաղուց կորած իրերը: Անբարենպաստ է ծաղիկներ քաղելն ու ծառեր կտրելը: Օրվա հիվանդությունները ծանր կլինեն:


Այսօր արևային 6-րդ օրն է: Արեգակը Ցուլի նշանի տակ է: Սա ներդաշնակության, ներքին հավատը գիտակցելու, կոմպլեքսների դեմ հաղթանակ տանելու, կերպափոխության, բարեկամական կապեր հաստատելու օր է: Խորհուրդ է տրվում զբաղվել երեխաներով, ֆիզիկական առողջությամբ: Ջուրը հատուկ ունակություններ ձեռք կբերի, և նրա միջոցով կարող եք արյան, մաշկի մաքրում անել: Խորհուրդ չեն տրվում վիրահատությունները: Լավ նշանները կապված կլինեն թռչունների ու ջրի հետ: Վատ նշաններ կլինեն չորությունը, դատարկ դույլերն ու արյունը: Օրվա գույներն են արծաթագույնը, երկնագույնը: Ներդաշնակ չեն լինի կանաչը, կարմիրն ու սևը: Օրվա թվերն են՝ 6, 20, 51: Հեղուկ շատ օգտագործեք: 

Բաժին: Լուսնային | Դիտումներ: 892 | Ավելացրեց: Moder-003 | Վարկանիշ: 5.0/2