Ապրիլի 25-ի լուսնային-արևային աստղագուշակ
| |
Բաժին: Լուսնային | Դիտումներ: 826 | 21:00 | |
Ապրիլի 25-ը կիսում են լուսնային 14-րդ ու 15-րդ օրերը: Լուսինը Կշեռքի նշանի տակ է: Լուսնային 14-րդ օրը, որը ձգվում է 00:00-ից մինչև 17:27-ը, ֆիզիկական աշխարհում իրական գործողությունների օր է: Այսօր մարդու մոտ երրորդ աչք է բացվում, այնպես որ՝ ցանկացած գործի սկիզբ պետք է ծրագրել հենց լուսնային 14-րդ օրվա համար: Եթե կորցնեք այս օրը, կկորցնեք ամիսը: Բարենպաստ է ճամփորդելը, խաղալը, կոմերցիայով, կարևոր գլոբալ գործերով զբաղվելը, աշխատանքը փոխելը, կարդալն ու սովորելը, ֆիզիկական աշխատանքով զբաղվելը: Անբարենպաստ է տեսողությունը ծանրաբեռնելը, օծանելիք օգտագործելը: Օրվա հիվանդությունները արագ ու հեշտ կանցնեն: Խորհուրդ է տրվում օրգանիզմը մաքրել թույներից ու մնացորդներից: Հոգեկանն այսօր ծանրաբեռնված կլինի, հնարավոր են տրամադրության տատանումներ: Լուսնային 15-րդ օրը, որը սկսվում է 17:27-ից, մարմնային գայթակղությունների օր է, պետք է հետևեք ձեզ, չափավոր լինեք: Օգտակար կլինի արդարությունը պաշտպանելը: Լուսնային 15-րդ օրը տեսած երազը ողջ ամսվա համար կշիռ կունենա: Լավ նշան կլինի շունը, նույնիսկ՝ հաչող շունը: Բարենպաստ է համեստ լինելն ու ծուլության դեմ պայքարելը: Անբարենպաստ է վիճելը, նվերներ ընդունելը, ընտանեկան խնդիրները լուծելը: Խուսափեք խնձոր ուտելուց, նախապատվությունը տվեք ճապոնական խոհանոցին: Հորմոնալ դաշտը լարված կլինի, ֆոբիաները կսրվեն, վնասվածքների տեսանկյունից էլ վտանգավոր օր է: Այսօր արևային 6-րդ օրն է: Լուսինը Ցուլի նշանի տակ է: Սա կոմպլեքսների դեմ հաղթանակ տոնելու, կերպափոխության, բարեկամական կապեր հաստատելու օր է: Խորհուրդ է տրվում զբաղվել երեխաներով, ֆիզիկական առողջությամբ: Ջուրն այսօր յուրահատկություններ ձեռք կբերի, նրա միջոցով կարող եք արյան, մաշկի մաքրում անել: Խորհուրդ չեն տրվում վիրահատությունները: Լավ նշանները կապված կլինեն թռչունների ու ջրի հետ: Վատ նշաններ կլինեն չորությունը, դատարկ դույլերն ու արյունը: Օրվա գույներն են արծաթագույնը, երկնագույնը: Ներդաշնակ չեն լինի կանաչը, կարմիրն ու սևը: Օրվա թվերն են՝ 6, 20, 51: Հեղուկ շատ օգտագործեք: |
|