Ապրիլի 23-ի լուսնային-արևային աստղագուշակը
| |
Բաժին: Լուսնային | Դիտումներ: 1286 | 21:00 | |
Ապրիլի 23-ը կիսում են լուսնային 17-րդ ու 18-րդ օրերը: Լուսինը Աղեղնավորի նշանի տակ է: Լուսնային 17-րդ օրը, որը սկսվում է 00:00-ից ու ձգվում մինչև 00:44-ը, ներքին ազատություն ձեռք բերելու, կյանքից ուրախություն ստանալու օր է: Նա վառ ասպեկտը սերը կլինի, բայց պետք չէ կորցնել զգոնությունը, քանի որ չվերահսկվող էներգիան իր մեջ անակնկալ վտանգներ է պարունակում: Բարենպաստ է ճամփորդելը, առևտրով ու հաճույք պատճառող գործերով զբաղվելը, սիրելիների հետ շփվելը, տոներ կազմակերպելն ու ուրախանալը: Անբարենպաստ է ձանձրալի աշխատանքով զբաղվելը, հաշվետվություններ կազմելն ու գերլարվելը: Հոգեկանը ծանրաբեռնված կլինի: Վնասվածքների տեսանկյունից վտանգավոր օր է: Լուսնային 18-րդ օրը, որը սկսվում է 00:44-ից, պազիվ օր է: Սա խաբեության, խարդավանքների, մեքենայությունների օր է: Շրջակա իրականությունը ձեր ներքին էության հայելային արտացոլումը կլինի: Տպավորություն կստեղծվի, որ ձեզ փորձում են շեղել ճիշտ ճանապարհից: Աշխատեք ձեզ կողքից նայել, հրաժարվել պատրանքներից, ցածր բնազդներից: Շատ կարևոր է ինքներդ ձեզ ճիշտ տրամադրելը: Բարենպաստ է ճամփորդելը, փառասիրության, եսասիրության ու վատ սովորույթների դեմ պայքարելը: Անբարենպաստ է պլանավորելը, մարդկանց պիտակավորելը, հարբեցողությամբ զբաղվելն ու շատ ծխելը: Այսօր արևային 4-րդ օրն է: Արեգակը Ցուլի նշանի տակ է: Սա արդար գործի համար պայքարի, ասպետության օր է: Օրը բնութագրվում է լարված ակտիվությամբ: Խորհուրդ է տրվում նոր գործեր սկսել, զբաղվել ֆիզիկական աշխատանքով, կարող եք ռիսկի դիմել: Սա պարտքը տալու ժամանակ է: Խորհուրդ չի տրվում պասիվ լինել ու հանգստանալ, սպասել երջանիկ պատահականության: Նախապատվությունը տվեք կծու ուտեստներին: Ալկոհոլն անցանկալի է: Երազում մարտեր տեսնելը թշնամու հետ խնդիրների շուտափույթ լուծում է նշանակում: Լավ նշան կլինի երազում ձեզ ակտիվ տեսնելը: |
|