ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Ապրիլի 23-ի լուսնային-արևային աստղագուշակ
Բաժին: Լուսնային | Դիտումներ: 782 | 21:00 Ավելացրեց: brutyanlusine

Ապրիլի 23-ը կիսում են լուսնային 12-րդ ու 13-րդ օրերը: Լուսինը Կույսի նշանի տակ է:

Լուսնային 12-րդ օրը, որը ձգվում է 00:00-ից մինչև 14:25-ը, իմաստնության զգացմունքների հանդեպ տարած հաղթանակի օր է: Լուսնային 12-րդ օրը վատ նշաններ կլինեն կոտրված սպասքն ու թափված հեղուկը: Բարենպաստ է խոստովանություններ լսելը, կարող են իրականանալ երազանքները, աղոթքները լսելի կլինեն: Խորհուրդ է տրվում բարեգործություն անել, նվերներ տալ, աշխատել այգում, շատ ջուր խմել, ուշադիր լինել ինքներդ ձեզ ու աշխարհին, ներողամիտ ու մարդասեր լինել, բայց չի կարելի թուլանալ: Անբարենպաստ է առևտուր անելը, մոլախաղերով տարվելը, բարկանալը, հայհոյելը, լաց լինելը: Կոշտ սնունդ քիչ օգտագործեք, շատ ջուր, հյութեր խմեք:

Լուսնային 13-րդ օրը, որը սկսվում է 14:25-ից, տեղեկատվություն կուտակելու, կապեր կազմակերպելու, ուսման, խորհրդատվության դիմելու, անցյալը վերաիմաստավորելու օր է: Բարենպաստ է տան, տնտեսության համար իրեր պատրաստելն ու գնելը, ուտեստներ պատրաստելը, սովորելը: Անբարենպաստ է մեծ գործեր նախաձեռնելը, ճամփորդելը, ստեղծված հարաբերություններում ինչ-որ բան փոխելը: Օրվա հիվանդությունները վտանգավոր կլինեն, բայց այսօր լավ կյուրացվեն ու կազդեն դեղերը:


Այսօր արևային 4-րդ օրն է: Արեգակը Ցուլի նշանի տակ է: Օրը բնութագրվում է լարվածությամբ և ակտիվությամբ: Արդար գործի համար պայքարի, ասպետության օր է: Խորհուրդ է տրվում ակտիվ նոր գործեր սկսել, զբաղվել ֆիզիկական աշխատանքով: Կարող եք ռիսկի դիմել: Պարտքը կատարելու ժամանակն է: Խորհուրդ չի տրվում պասիվ լինել ու հանգստանալ, սպասել երջանիկ պատահականության: Լավ նշանները կապված կլինեն մետաղի հետ: Լավ է, եթե ափսե կոտրվի: Վատ նշաններ կլինեն ձեռնոցը կորցնելը, դիմահայաց քամին: Օրվա գույներն են կարմիրն ու վարդագույնը: Ներդաշնակ չեն լինի կանաչի երանգները: Օրվա թվերն են՝ 15, 39, 40, 46: Նախապատվությունը տվեք կծու ուտեստներին: Ալկոհոլն անցանկալի է: Երազում մարտեր տեսնելը կնշանակի, որ շուտով լուծվելու են թշնամու հետ կապված խնդիրները: Լավ նշան կլինի երազում ձեզ ակտիվ տեսնելը:

Բաժին: Լուսնային | Դիտումներ: 782 | Ավելացրեց: brutyanlusine | Վարկանիշ: 5.0/1