ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Ապրիլի 22-ի լուսնային-արևային աստղագուշակը
Բաժին: Լուսնային | Դիտումներ: 920 | 21:00 Ավելացրեց: Moder-003

Ապրիլի 22-ը կիսում են լուսնային 28-րդ ու 29-րդ օրերը: Լուսինը Խոյի նշանի տակ է, իսկ 22:35-ից՝ Ցուլի:

Լուսնային 28-րդ օրը, որը ձգվում է 00:00-ից մինչև 05:36-ը, նվերների ու գտածոների, երկրային գործերի օր է: Խորհուրդ է տրվում զբաղվել խոշոր գործերով, իրեր գնել, օգտակար բույսեր տնկել, բարի մտքեր տարածել: Այսօր անհրաժեշտ է լավ տրամադրության մեջ լինել, դիտել ձեր ներսը, վերահսկել հույզերը: Անբարենպաստ է ծառեր կտրելը, ծաղիկներ քաղելն ու նվիրելը:

Լուսնային 29-րդ օրը, որը սկսվում է 05:36-ից, ամենավտանգավոր օրերից մեկն է: Այսօր ցանկացած կանխատեսում սուտ կլինի, անկումների ու աղետների օր է: Խորհուրդ չի տրվում ինչ-որ բան նախաձեռնել: Արժե վերջ տալ ձևական կապերին, մի կողմ վանել կպչուն մարդկանց ու կպչուն մտքերը: Բարենպաստ է պատասխանատու լինելը, տագնապի ու ձանձրույթի դեմ պայքարելը, չափավոր լինելը, տան ու տնտեսության հարցերով զբաղվելը: Անբարենպաստ է նոր գործեր սկսելը, եղջյուրից կամ ոսկորից իրեր կրելը:


Այսօր արևային 3-րդ օրն է: Արեգակը Ցուլի նշանի տակ է: Կարող եք ստեղծագործ գործընթացներ ու դատական գործեր սկսել: Խորհուրդ չեն տրվում վիրահատություններն ու ծախսերը: Այսօր աշխատանքը հարստություն ու բարեկեցություն կբերի: Վատ նշաններ կլինեն կորուստները: Օրվա գույներն են բալագույնն ու մուգ կապույտը: Ներդաշնակ չի լինի կանաչը: Օրվա թվերն են՝ 16, 62, 73: Կարող եք շատ ուտել, բայց միայն այն, ինչ ինքներդ եք պատրաստել: Նյութական աշխարհի հետ կապված երազները կշիռ կունենան:

Բաժին: Լուսնային | Դիտումներ: 920 | Ավելացրեց: Moder-003 | Վարկանիշ: 5.0/6