ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Ապրիլի 20-ի լուսնային-արևային աստղագուշակը
Բաժին: Լուսնային | Դիտումներ: 1607 | 21:00 Ավելացրեց: Moder-003

Ապրիլի 20-ը կիսում են լուսնային 26-րդ ու 27-րդ օրերը: Լուսինը Ձկների նշանի տակ է, իսկ 10:00-ից՝ Խոյի:

Լուսնային 26-րդ օրը, որը ձգվում է 00:00-ից մինչև 05:13-ը, վտանգավոր օր է: Մարդիկ վիճում են, էներգիա են վատնում շատախոսության վրա: Հենց այս օրը մարդը կարող է վատնել իր ողջ էներգիան: Եթե այսօր տանից դուրս գալիս լիքը տոպրակներով կամ դույլերով մարդ տեսնեք, համարեք, որ կյանքում ճիշտ ուղով եք ընթանում: Երազում կամ իրականում կայծակ տեսնելը նախազգուշացում կլինի: Բարենպաստ է կյանքի ճանաչողությանը ձգտելը, իրականությունը սթափ գնահատելը, դիմակները հանելը: Անբարենպաստ է գերլարվելը կամ չստուգված նյութի հետ աշխատելը, հանդիպումներ նշանակելը, առանց հանգստի շատ աշխատելը:

Լուսնային 27-րդ օրը, որը սկսվում է 05:13-ից, կապված է ջրի ու ծովային ճամփորդությունների հետ: Գիտելիքներ ու հմտություններ ձեռք բերելու օր է: Բարենպաստ է հանգստանալը, բնության գրկում լինելը, ծովային ճամփորդությունների մեկնելը: Անբարենպաստ է բիզնեսով զբաղվելը, նոր գործեր սկսելը, հայելու առաջ շատ ժամանակ անցկացնելը: Բարենպաստ կլինեն նյարդային լարվածությունը թոթափող պրոցեդուրաները:


Այսօր արևային 1-ին օրն է: Արեգակը Ցուլի նշանի տակ է: Օրը կապված է ստեղծագործելու, ուրախության, անձնական առաքելության գիտակցման հետ: Խորհուրդ է տրվում ամսվա ծրագրեր կառուցել, նոր սանրվածք անել, նոր ստեղծագործ նախագծեր սկսել: Խորհուրդ չի տրվում տխրել, տրվել ձանձրույթին ու շտապել: Լավ նշաններ կլինեն կրակ ու կայծակ տեսնելը. դրանք բարի նախաձեռնությունների նշան կլինեն: Լավ նշան կլինի նաև առավոտյան թռչունների երգը լսելը: Վատ նշաններ կլինեն մարող կրակը, պատռված իրերն ու կոտրվող եղունգները: Օրվա գույներն են ոսկեգույնը, սպիտակը, վառ վարդագույնը: Ներդաշնակ չեն լինի մուգ  ու խամրած գույները: Օրվա թվերն են՝ 21, 72: Խորհուրդ է տրվում կարկանդակներ թխել, ուտել ու հյուրասիրել: Կարող եք գինի խմել: Երազում լավ նշան կլինի տոն, լույս ու կրակ տեսնելը:

Բաժին: Լուսնային | Դիտումներ: 1607 | Ավելացրեց: Moder-003 | Վարկանիշ: 5.0/4