Ապրիլի 1-ի լուսնային-արևային աստղագուշակը
| |
Բաժին: Լուսնային | Դիտումներ: 1658 | 21:00 | |
Ապրիլի 1-ը կիսում են լուսնային 8-րդ ու 9-րդ օրերը: Լուսինը Խեցգետնի նշանի տակ է: Լուսնային 8-րդ օրը, որը ձգվում է 00:00-ից մինչև 10:03-ը, կերպափոխությունների, ճշգրիտ գիտությունների, ինքներդ ձեզ վրա աշխատելու օր է: Բարենպաստ է տուն կառուցելը, պլանավորմամբ, վերապլանավորմամբ զբաղվելը: Անբարենպաստ է ալկոհոլ օգտագործելն ու լողալը: Կարող եք ստամոքսի ու աղիների մաքրում անել: Լուսնային 9-րդ օրը, որը սկսվում է 10:03-ից, պետք է լավ մտածեք ու գնահատեք ձեր ամեն քայլը, ուշադիր լինեք վատ նշաններին: Այսօր շատ օգտակար կլինի ձեզ նեղացրած մարդուն ներելը: Օրը բարենպաստ է հողամասում աշխատելու ու ճամփորդությունների համար: Խորհուրդ են տրվում պասիվությունն ու ինքնավերահսկողությունը: Անբարենպաստ է ամուսնություն կնքելը: Հարմար ժամանակ չէ նաև ուսման, խոհանոցում աշխատելու համար, իսկ սուտը, հպարտությունն ու ոչ ադեկվատ լինելը կարող են խափանել բոլոր նախաձեռնությունները: Որպես կանոն՝ ակտիվությունն այսօր պատժելի է: Հոգեկանը ծանրաբեռնված կլինի, ֆոբիաներն ու սուիցիդալ հակումները կսրվեն: Այսօր արևային 12-րդ օրն է: Արեգակը Խոյի նշանի տակ է: Օրը նվիրված է կանացի սկզբին, մայրությանը: Կարող եք թուլանալ ու տրվել հոսանքին: Այսօր ձեզ կտրվի այնքան, որքան արժանի եք: Խորհուրդ չի տրվում շատ ժամանակ անցկացնել փողոցում, մարդկանց մեջ, չափազանց համառ լինել: Լավ է ղեկավարվեք ինտուիցիայով: Այսօր լավ նշան կլինի անձրևի տակ ընկնելը, մանր մետաղադրամներ, փետուրներ գտնելը: Ներդաշնակ կլինեն չարտահայտված, խամրած գույները, արծաթագույնը, կապույտը: Ներդաշնակ չի լինի դեղինը: Օրվա թվերն են՝ 32, 71: Սննդի հարցում նախապատվությունը տվեք կծու, ոչ կենդանական կերակուրներին, շիլաներին: Սա խորհրդանշական երազների օր է, հատկապես արևածագից առաջ: |
|