Լուսնային

Ապրիլի 1-ի լուսնային-արևային աստղագուշակը

Ապրիլի 1-ի լուսնային-արևային աստղագուշակը




Ապրիլի 1-ը կիսում են լուսնային 25-րդ ու 26-րդ օրերը: Լուսինը Ջրհոսի նշանի տակ է, իսկ 18:47-ից՝ Ձկների:

Լուսնային 25-րդ օրը, որը ձգվում է մինչև 06:28-ը, միայնության, կենտրոնացվածության ու երևակայելու օր է: Բարենպաստ է ներդաշնակության ու հանգստության ձգտելը: Անբարենպաստ է ամուսնանալը, ճամփորդելը, խոհեմ ու ռացիոնալ լինելու մասին մոռանալը: 

Լուսնային 26-րդ օրը, որը սկսվում է 06:28-ից, վտանգավոր օր է: Մարդիկ վիճում են, ձանձրանում, էներգիա են վատնում շատախոսության վրա: Բարենպաստ է ձգտել կյանքի ճանաչողությանը: Իրականությանն իրատեսական գնահատական տվեք, հանեք դիմակները: Անբարենպաստ է գերլարվելն ու առանց հանգստի շատ աշխատելը: Խուսափեք էներգիան զուր վատնելուց:



Այսօր արևային 12-րդ օրն է: Արեգակը Խոյի նշանի տակ է: Օրը նվիրված է կանացի սկզբին ու մայրությանը: Կարող եք թուլանալ ու տրվել հոսանքին: Այսօր ձեզ կտրվի այնքան, որքան որ արժանի եք: Խորհուրդ չի տրվում ժամանակը փողոցում, մարդկանց մեջ անցկացնել, շատ համառ լինել, ձանձրույթին տրվել: Լավ է ղեկավարվել ինտուիցիայով: Նախապատվությունը տվեք կծու ու ոչ կենդանական սննդին: Սա խորհրդանշական երազների օր է, խոսքը հատկապես արևածագից առաջ տեսած երազների մասին է:


Նմանատիպ Նյութեր

    ՄԵԿՆԱԲԱՆԵԼ ՖԵՅՍԲՈՒՔՈՒՄ

    Loading...

    Միացեք

    Բոլոր իրավունքները պաշտպանված են.

    Մեջբերում

    Ամեն ինչ աստղագուշակի և երազների մասին...Հիշեք, որ աստղերը հուշում են, բայց չեն պարտադրում...Կայքում կարող եք տեղեկանալ հետաքրքիր պատմությունների և այլ ժամանցային նյութերի: