ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Ապրիլի 1-ի լուսնային-արևային աստղագուշակ
Բաժին: Լուսնային | Դիտումներ: 817 | 21:00 Ավելացրեց: brutyanlusine

Ապրիլի 1-ը համապատասխանում է լուսնային 19-րդ օրվան: Լուսինը Կարիճի նշանի տակ է, իսկ 08:58-ից՝ Աղեղնավորի:

Լուսնային 19-րդ օրը ծանր ու բավական վտանգավոր օր է: Ինչ-որ մեղքի մեջ մոլորվելով՝ մարդը կարող է իր շուրջը հյուսված դիվային ցանցն ընկնել: Սա միայնակ, ստեղծագործող մարդկանց օր է: Բարենպաստ է զբաղվել առօրյա գործերով, զբոսնել, միայնակ ճամփորդել: Անբարենպաստ է ամուսնություն կնքելը, կարևոր որոշումներ ընդունելն ու բանակցություններ վարելը: Օրը կրիտիկական է հոգեպես անկայուն մարդկանց համար:


Այսօր արևային 12-րդ օրն է: Արեգակը Խոյի նշանի տակ է: Օրը նվիրված է կանացի սկզբին ու մայրությանը: Խորհուրդ է տրվում թուլանալ ու տրվել հոսանքին: Այսօր ձեզ կտրվի այնքան, որքան արժանի եք: Խորհուրդ չի տրվում շատ ժամանակ անցկացնել փողոցում, մարդկանց մեջ, տխրել, չափազանց համառ լինել: Ղեկավարվեք ինտուիցիայով: Վատ նշաններ չեն լինի անձրևի տակ ընկնելը, մանրադրամներ, փետուրներ ու բեկորներ գտնելը: Ներդաշնակ կլինեն չարտահայտված գույները: Բարենպաստ կլինեն արծաթագույնը, կապույտը: Ներդաշնակ չի լինի դեղին գամման: Օրվա թվերն են՝ 32 և 71: Նախապատվությունը տվեք կծու ուտեստներին, շիլաներին: Կշիռ ունեցող խորհրդանշական երազների օր է, հատկապես՝ արևածագից առաջ:

Բաժին: Լուսնային | Դիտումներ: 817 | Ավելացրեց: brutyanlusine | Վարկանիշ: 5.0/2