Ապրիլի 19-ի լուսնային-արևային աստղագուշակը
| |
Բաժին: Լուսնային | Դիտումներ: 1326 | 21:00 | |
Ապրիլի 19-ը կիսում են լուսնային 25-րդ ու 26-րդ օրերը: Լուսինը Ձկների նշանի տակ է: Լուսնային 25-րդ օրը, որը ձգվում է 00:00-ից մինչև 05:01-ը, միայնության, կենտրոնացվածության ու երևակայության օր է: Բարենպաստ է հանգստին ու ներդաշնակությանը ձգտելը, զգայունակություն զարգացնելը: Անբարենպաստ է ամուսնություն կնքելը, ճամփորդելը, խելամիտ ու ռացիոնալ լինելու մասին մոռանալը: Խուսափեք շտապողականությունից: Լուսնային 26-րդ օրը, որը սկսվում է 05:01-ից, վտանգավոր օր է: Մարդիկ վիճում են, էներգիա են վատնում շատախոսության վրա: Հենց այս օրը մարդը կարող է վատնել իր ողջ էներգիան: Եթե այսօր տանից դուրս գալիս լիքը տոպրակներով կամ դույլերով մարդ տեսնեք, համարեք, որ կյանքում ճիշտ ուղով եք ընթանում: Երազում կամ իրականում կայծակ տեսնելը նախազգուշացում կլինի: Բարենպաստ է կյանքի ճանաչողությանը ձգտելը, իրականությունը սթափ գնահատելը, դիմակները հանելը: Անբարենպաստ է գերլարվելը կամ չստուգված նյութի հետ աշխատելը, հանդիպումներ նշանակելը, առանց հանգստի շատ աշխատելը: Այսօր արևային 30-րդ օրն է: Արեգակը Խոյի նշանի տակ է, իսկ 17:45-ից՝ Ցուլի: Սա ժամանակի դեմ հաղթանակ տոնելու օր է: Խորհուրդ չեն տրվում ավելորդ զրույցները, ակտիվ գործերը, մեծ մաքրությունը: Լավ նշաններ կլինեն ծիածանի, կամուրջի տակով անցնելը, լույս տեսնելը, ժամեր ու հայելիներ գնելը: Վատ նշաններ կլինեն մռայլ օրը, մթությունը, զարդից ընկած քարը, կոտրված ժամերն ու ափսեները: Օրվա գույնը ոսկեգույնն է: Օրվա թվերն են՝ 15, 25, 25, 40, 85: Խորհուրդ է տրվում սառը ուտելիք, կաթնամթերք ուտել: Երազներ լավ է չտեսնել: Եթե հնարավոր է, քնեք լույսի տակ: |
|