Ապրիլի 19-ի լուսնային-արևային աստղագուշակ
| |
Բաժին: Լուսնային | Դիտումներ: 826 | 21:00 | |
Ապրիլի 19-ը կիսում են լուսնային 8-րդ ու 9-րդ օրերը: Լուսինը Խեցգետնի նշանի տակ է: Լուսնային 8-րդ օրը, որը ձգվում է 00:00-ից մինչև 09:11-ը, ինքներդ ձեզ վրա աշխատելու օր է: Բարենպաստ է տուն կառուցել, զբաղվել ծրագրավորմամբ, վերածրագրավորմամբ: Անբարենպաստ է լողալը, լվանալը, ալկոհոլ օգտագործելը: Կարող եք սոված մնալ, ստամոքսի ու աղիների մաքրում կատարել: Կարող եք դեղեր ու թուրմեր պատրաստել: Լուսնային 9-րդ օրը, որը սկսվում է 09:11-ից, վատ նշաններին պետք է ուշադիր լինել, սթափ գնահատել ամեն քայլը: Շատ օգտակար կլինի ձեզ նեղացրած մարդուն ներելը: Օրը բարենպաստ է հողամասում աշխատելու, ճամփորդելու համար: Խորհուրդ է տրվում պասիվությունն ու վերահսկողությունը: Անբարենպաստ է ամուսնություն կնքելը: Հարմար ժամանակ չէ ուսման, խոհանոցում աշխատելու համար, իսկ սուտը, հպարտությունը, ադեկվատ չլինելը կարող են խափանել բոլոր նախաձեռնությունները: Որպես կանոն՝ ակտիվությունն այսօր պատժելի է: Հոգեկանը ծանրաբեռնված կլինի, կսրվեն ֆոբիաները: Այսօր արևային 30-րդ օրն է: Արեգակը Խոյի նշանի տակ է, իսկ 23:33-ից՝ Ցուլի: Սա ժամանակի դեմ հաղթանակ տոնելու օր է: Խորհուրդ չեն տրվում ավելորդ զրույցները, ակտիվ գործերը, մեծ մաքրությունը: Լավ նշաններ կլինեն ծիածանի, կամրջի տակով անցնելը, լույս, կայծակ տեսնելը, հագուստը պատռելը, հայելիներ ու ժամեր գնելը: Վատ նշաններ կլինեն մռայլ օրը, մթությունը, մատանուց ընկած քարը, կոտրված ժամերն ու սպասքը: Օրվա գույնը ոսկեգույնն է: Օրվա թվերն են՝ 15, 25, 35, 40, 85: Խորհուրդ է տրվում սառը ուտեստներ, կաթ, կաթնամթերք, հաց ուտել: Երազներ լավ է չտեսնեք: Հնարավորության դեպքում քնեք լույսի ներքո: |
|