ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Ապրիլի 18-ի լուսնային-արևային աստղագուշակը
Բաժին: Լուսնային | Դիտումներ: 1620 | 21:00 Ավելացրեց: Moder-003

Ապրիլի 18-ը կիսում են լուսնային 24-րդ ու 25-րդ օրերը: Լուսինը Ձկների նշանի տակ է: 

Լուսնային 24-րդ օրը, որը ձգվում է 00:00-ից մինչև 04:47-ը, ընտրության, եզրահանգումներ անելու, մտքերը մաքրելու օր է: Անհրաժեշտ է ամեն ինչ մանրամասն, կարգին անել: Բարենպաստ է նոր գործեր սկսելը, տուն կառուցելը, հողամասում աշխատելը: Այսօր դրված հիմքերը հետագայում պահուստների ակտիվ օգտագործման կհանգեցնեն: Անբարենպաստ է շփման ընթացքում զրուցակցի վրա ճնշումներ գործադրելը, կոպիտ կատակներ անելը, տխրելն ու ճամփորդելը: Օրն օգտագործեք առողջությունն ամրապնդելու համար, մարմնամարզություն արեք, զբաղվեք յոգայով:

Լուսնային 25-րդ օրը, որը սկսվում է 04:47-ից, միայնության, կենտրոնացվածության ու երևակայության օր է: Բարենպաստ է հանգստին ու ներդաշնակությանը ձգտելը, զգայունակություն զարգացնելը: Անբարենպաստ է ամուսնություն կնքելը, ճամփորդելը, խելամիտ ու ռացիոնալ լինելու մասին մոռանալը: Խուսափեք շտապողականությունից:


Այսօր արևային 29-րդ օրն է: Արեգակը Խոյի նշանի տակ է: Սա հումորի ու ծիծաղի օր է, որոնց շողերի ներքո չարը ոչնչանում է: Խորհուրդ է տրվում կարել, հագուստ գնել ու հագնել, զբոսնել, բայց ոչ ճամփորդել, սովորել ու կարդալ: Մայրամուտից հետո կարող եք խնջույք կազմակերպել: Խորհուրդ չի տրվում օծանելիք ու դիմահարդարման միջոցներ օգտագործել: Լավ նշան կլինի կրկնվող երաժշտություն լսելը, կաշվից իրեր, գումար գտնելը: Մեջքին փչող քամին վերևից պաշտպանության նշան կլինի: Վատ նշաններ կլինեն նյութական կորուստները: Հագուստի մեջ լավ կլինեն փայլերը: Օրվա գույներն են ոսկեգույնը, դեղինը, բաց յասամանագույնը, ցանկալի չեն մուգ գույներն ու կանաչը: Օրվա թվերն են՝ 29, 43, 65, 56: Սննդի հարցում նախապատվությունը տվեք թեթև կերակուրներին, աղցաններին, բուսական յուղերին: Երազները կշիռ կունենան, եթե նրանցում ձայներ ու երաժշտություն լսեք:

Բաժին: Լուսնային | Դիտումներ: 1620 | Ավելացրեց: Moder-003 | Վարկանիշ: 5.0/7