ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Ապրիլի 18-ի լուսնային-արևային աստղագուշակը
Բաժին: Լուսնային | Դիտումներ: 1254 | 21:00 Ավելացրեց: Moder-003

Ապրիլի 18-ը կիսում են լուսնային 13-րդ ու 14-րդ օրերը: Լուսինը Կշեռքի նշանի տակ է:

Լուսնային 13-րդ օրը, որը ձգվում է մինչև 19:13-ը, ինֆորմացիա կուտակելու, կապեր հաստատելու, ուսման, կոնսուլտացիայի դիմելու, անցյալն իմաստավորելու օր է: Օրը բարենպաստ է ուսման, կերակուրներ պատրաստելու, գնումներ անելու, տան համար իրեր պատրաստելու համար: Անբարենպաստ է մեծ գործեր ձեռնարկելը, ճամփորդելը, հարաբերություններում ինչ-որ բան փոխելը: 

Լուսնային 14-րդ օրը, որը սկսվում է 19:13-ից, կարևոր օր է: Սա ֆիզիկական աշխարհում իրական գործողությունների, ինքնակատարելագործման փուլեր սկսելու օր է: Ցանկացած կարևոր գործ պետք է տեղափոխել լուսնային 14-րդ օր, քանի որ այսօր մարդու մոտ երրորդ աչք կբացվի: Եթե այս օրը կորցնեք, կկորցնեք ողջ ամիսը: Հիշեք, որ այսօրվա վրա հաճախ տխրություն, մելանխոլիա է իջնում: Բարենպաստ է ճամփորդելը, խաղալը, կոմերցիայով ու գլոբալ գործերով զբաղվելը, աշխատանքը փոխելը, սովորելն ու կարդալը, ֆիզիկական աշխատանք անելը: Անբարենպաստ է տեսողությունը ծանրաբեռնելը, օծանելիք օգտագործելը: Օրվա հիվանդություններն արագ ու հեշտ կանցնեն: Խորհուրդ է տրվում օրգանիզմը մաքրել թույներից: Հոգեկանն այսօր ծանրաբեռնված կլինի, հնարավոր են տրամադրության տատանումներ:



Այսօր արևային 29-րդ օրն է: Արեգակը Խոյի նշանի տակ է: Սա հումորի ու ծիծաղի օր է, որոնց շողերի ներքո չարը ոչնչանում է: Այսօր գաղտնիքները կբացահայտվեն: Հումորի զգացումը կօգնի հաղթահարել կոմպլեքսները: Խորհուրդ է տրվում վերանորոգել, կարել, հագուստ գնել, զբոսնել, սովորել ու կարդալ: Մայրամուտից հետո կարող եք խնջույք կազմակերպել: Խորհուրդ չի տրվում օծանելիք ու կոսմետիկա օգտագործել: Նախապատվությունը տվեք թեթև աղցաններին ու բուսական յուղերին: Երազները կշիռ կունենան, եթե նրանցում ձայներ ու երաժշտություն լսեք:

Բաժին: Լուսնային | Դիտումներ: 1254 | Ավելացրեց: Moder-003 | Վարկանիշ: 5.0/8